Երևանում մեկնարկել է 250 մլն դոլար արժողությամբ նոր ՋԷԿ-ի կառուցումը (ՎԻԴԵՈ)
15:22
12 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում տրվել է նոր ՋԷԿ-ի կառուցման մեկնարկը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ:
ՋԷԿ–ի նախագծման հզորությունը կազմում է 250 մեգավատ, իսկ կայանի կառուցումը նախատեսվում է ավարտել 26 ամսվա ընթացքում: ՋԷԿ-ի շահագործման նախատեսվող ժամկետը 25-30 տարի է, օգտակար գործողության գործակիցը` 53%: Նախագծի արժեքը գնահատվում է ավելի քան 250 մլն դոլար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնեց, որ նոր ՋԷԿ-ի կառուցումը թույլ կտա նվազեցնել սակագնային բեռը բնակչության համար:
«Այս կայանը կկարողանա գեներացնել տարեկան 1,8-2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա», - ասաց նա` նշելով, որ 1 կՎտ/ժ գինը կազմում է 27,4 դրամ:
Ըստ Վարդանյանի, նոր ՋԷԿ-ի կառուցման համար կստեղծվի մոտ 1000 նոր աշխատատեղ: Ընդ որում աշխատողների նվազագույն աշխատարձը կկազմի մոտ 600 դոլար: Արդեն կառուցումն ավարտելուց հետո Հայաստանում կստեղծվի 250 մշտական աշխատատեղ բարձր որակավորում ունեցող մասնագետների համար:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն իր հերթին հայտնեց, որ այս կայանը պետք է փոխարինի Հրազդանի ՋԷԿ–ը, քանի որ վերջինիս շահագործման ժամկետը կլրանա մի քանի տարի հետո:
«Հրազդանի ՋԷԿ–ը գեներացնում է էլեկտրաէներգիան բավականին բարձր գնով, միայն վառելիքի մասնաբաժինը արժեքի մեջ կազմում է 31,5 դրամ, ինչն արդեն 4 դրամով ավել է (այն էլեկտրաէներգիայի գնի համեմատ, որը կարտադրի նոր կայանը, խմբգր.): Մոտ 10 դրամ կազմում է այլ ծախսերը, այսինքն 1 կՎտ/ժ–ի ինքնարժեքը կազմում է 40-41 դրամ», - ասաց նա:
Ըստ Բաղրամյանի, նոր կայանի շահագործման դեպքում էլեկտրաէներգիայի գինը սպառողների համար կարող է նվազել 1-1,5 դրամով:-0-
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները