484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
17:43
23 Օգոստոսի 2017

 ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:

Հայաստանի կառավարության` հինգշաբթի օրը կայանալիք նիստի որոշման նախագծի համաձայն, «Տաշիր կապիտալ» ընկերությունը նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» ՓԲԸ–ի հավատարմագրային կառավարումը:

Загружается новость ... "Право"

Ներկայում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերի 100% -ը պատկանում է պետությանը: Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն `ընկերության բաժնետոմսերի 100% -ը կփոխանցվի «Տաշիր կապիտալի» հավատարմագրային կառավարմանը, այսինքն` 649 231 ակցիաները, որոնցից յուրաքանչյուրի նոմինալ արժեքը 13,600 դրամ է (ընդհանուր 8,8 մլրդ դրամ– խմբ..):

Ըստ համաձայնագրի` ընկերությունը 5 տարվա հավատարմագրային կառավարման իրավունք կստանա` նույն տևողությամբ և նույն պայմաններով պայմանագրի հնարավոր երկարաձգմամբ։ 

«Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարման առավելություններից նշվում է ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (այն նույնպես պատկանում է «Տաշիր կապիտալին»-խմբ.) աշխատանքների համաժամանակեցման դեպքում ծախսերի օպտիմալացումը։ Գործարքի առավելություններից է նաև ներդրումային արդյունավետության աճը, կառավարման և միասնական տեխնիկական քաղաքականության ներդրումը:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) պետական ՓԲԸ–ի ենթակայության ներքո է էլեկտրահաղորդումների բարձրավոլտ գծերի օղակաձև փակ ցանցը Հայաստանի տարածքում 220/110 կՎ լարումով։
 

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն էներգետիկ ընկերություն է, որը հիմնականում զբաղվում է Հայաստանի սպառողներին էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ:

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գերծարար Սամվել Կարապետյանին, ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» էներգետիկ հոլդինգից գնել է երկու հայկական էներգոակտիվներ` «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն («ՀրազՋԷԿ»): ($1 – 478,55 դրամ). -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: