535.47
7.6
476.74
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ռոսատոմի «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը կհամալրի Հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պաշարը

14:12
26 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «ՏՎԷԼ» ԲԸ և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ) ստորագրել են 2019-2020թթ․ ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանագրային փաստաթղթերը։ Այդ մասին հայտնում է «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերության մամուլի ծառայությունը:

Նախկինում, 2017թ․ կնքված փաստաթղթերի հիման վրա էլեկտրակայանում ձևավորվել է միջուկային ռեզերվի պաշար։

«Հիմնական պայմանագրի վերջին լրացումները թույլ կտան ոչ միայն ապահովել թարմ միջուկային վառելիքի Հայկական ԱԷԿ-ի ամբողջ պահանջը, այլև կայանի հարթակում համալրել դրա պահուստը, ինչը բարձրացնում է ռեակտորի ապահովման հուսալիությունը։ ՏՎԷԼ վառելիքային ընկերությունը հայկական գործընկերներին ավանդաբար առաջարկում է միջուկային վառելիքի մատակարարման հարմարավետ պայմաններ։ Մենք հաշվի ենք առնում այդ թվում միակ ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ընթացիկ աշխատանքները, որոնք ժամանակավորապես սահմանափակում են էլեկտրաէներգիայի արտադրությունը», - նշեց «ՏՎԷԼ» ԲԸ կոմերցիայի և միջազգային բիզնեսի գծով ավագ փոխնախագահ Օլեգ Գրիգորյևը։

«ՏՎԷԼ» ԲԸ և Հայկական ԱԷԿ-ի միջև հիմնական վառելիքային պայմանագիրը գործում է մինչև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը, այդ թվում դրա կենսական ցիկլը երկարացնելուց հետո։ 407,5 ՄՎտ դրվածքային հզորութայմբ Հայաստանի միակ ատոմային էներգաբլոկ է մատակարարվում Մեքենաշինական գործարանի արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված վիբրակայուն վառելիք։

Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը ներառում է միջուկային վառելիքի ստեղծման, ուրանի հարստացման և ձևափոխման, կայուն իզոտոպերի արտադրության, գազային ցենտրիֆուգների արտադրության ձեռնարկություններ, ինչպես նաև գիտահետազոտական և կոնստրուկտորական կազմակերպություններ։ Այն հանդիսանում է միջակային վառելիքի միակ մատակարարը ռուսաստանյան ատոմակայանների համար։ Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը ապահովում է միջուկային վառելիքով 15 երկրի 76 էներգետիկ ռեակտոր, 8 երկրի հետազոտական ռեակտոր, ինչպես նաև ռուսաստանյան ատոմային նավատորմի տրանսպորտային ռեակտորներ։ Աշխարհի յուրաքանչյուր 6-րդ էներգետիկ ռեակտոր աշխատում է ՏՎԷԼ-ում արտադրված վառելիքի վրա։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:37
12 Հուլիսի 2019
ՀՀ–ում աշնանը կսկսի գործել «Ամբեր Կապիտալ» ընկերության առաջին մասնավոր ներդրումային ֆոնդը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին:
19:48
12 Հուլիսի 2019
«Գազպրոմ Արմենիայի» արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ «Գազպրոմ Արմենիայի» արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները:
15:22
12 Հուլիսի 2019
Երևանում մեկնարկել է 250 մլն դոլար արժողությամբ նոր ՋԷԿ-ի կառուցումը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում տրվել է նոր ՋԷԿ-ի կառուցման մեկնարկը:
14:23
09 Հուլիսի 2019
Սինգապուրում հայտնել են, որ պատրաստ են Հայաստանի հետ տնտեսական գործակցության
Սինգապուր կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ:
10:08
27 Հունիսի 2019
Գազը 10%–ով կթանկանա. այս անգամ թանկացումն ազդելու է սպառողների վրա. ԶԼՄ
ՌԴ իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 1- ից ևս 10 տոկոսով թանկացնել գազը։
14:11
25 Հունիսի 2019
Խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա իրականացվեց Հարկային օրենսգիրքում փոփոխությունների դեմ (ՖՈՏՈ)
Երիտասարդական «Ահազանգ» հասարարկան շարժումը երեքշաբթի բողոքի ակցիա է անցկացրել Ազգային ժողովի շենքի դիմաց:
14:39
20 Հունիսի 2019
2018թ.–ի բյուջեի կատարողականն ընդունվեց
ՀՀ ԱԺ–ն ընդունեց 2018թ.–ի պետբյուջեի կատարողականը։
17:32
11 Հունիսի 2019
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
20:42
06 Հունիսի 2019
Փաշինյանը պատմել է Պուտինին ռուս զբոսաշրջիկների հետ շփման և տնտեսության աճի մասին
Հանդիպումն անցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։
12:51
06 Հունիսի 2019
7 պատճառ Ucom պարտատոմսեր գնելու համար
Մարդկանց բնորոշ է մինչև կյանքի վերջ տարբեր նպատակներով խնայողություններ կատարել։
12:54
04 Հունիսի 2019
Ներկայացվել են «Գազպրոմի» հետ Հայաստանի կողմից անցկացվող բանակցությունների մանրամասները
Գազի գնի շուրջ դեռևս շարունակվում են քննարկումնե­րը: Թե որքան կշարունակվեն դրանք, անհայտ է: