527.46
7.22
475.92
+33
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պատրաստում է նոր` հեղափոխական Հարկային օրենսգիրք. նախատեսվում է նվազեցնել եկամտահարկը

18:01
13 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պատրաստում է նոր` հեղափոխական Հարկային օրենսգիրք, եկամտահարկի տոկոսադրույքները նախատեսվում է նվազեցնել, ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, կառավարությունը նախաձեռնում է Հարկային օրենսգրքի բարեփոխման գործընթաց, որի լոկոմոտիվն է Ֆինանսների նախարարությունը, սակայն ՊԵԿ–ը ևս կներկայացնի առաջարկների իր փաթեթը։

«Մենք կարծում ենք, որ պարտավոր ենք փոխել որոշ տոկոսադրույքներ, մասնավորապես, որպեսզի կապիտալն ու եկամուտները հարկվեն ավելի ցածր հարկով, ինչը թույլ կտա հայկական տնտեսությանը շնչել», – ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահի կարծիքով, հարկային տոկոսադրույքները պետք է շտկվեն, որպեսզի տնտեսությունը չլինի հարկային վարչարարության գերին, իսկ հարկերի հավաքման մակարդակը բարձրանա ոչ թե ադմինիստրատիվ միջոցների, այլ ընկերությունների զարգացման հաշվին։

Նրա խոսքով, եկամտահարկի տոկոսադրույքի նվազումը թույլ կտա ձեռներեցներին ավելի ազատ «շունչ քաշել» և պաշտոնապես գրանցել ստվերային հատվածում աշխատող աշխատակիցներին։

«Ներկայում գործող բարձր հարկային տոկոսադրույքները չեն մոտիվացնում բիզնեսին, որպեսզի այն լիարժեք աշխատի օրենքի դաշտում», – ասաց Անանյանը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:32
09 Օգոստոսի 2019
Հայաստանի խոշորագույն հարկատուներն ավելի քան 0.5 տրլն դրամ են վճարել պետբյուջե
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներն ավելի քան 511 մլրդ դրամ են վճարել Հայաստանի պետական բյուջե այս տարվա առաջին կիսամյակում
15:42
06 Օգոստոսի 2019
Պետությանը մեկ տարում պատճառված վնասը գերազանցել է 110 մլրդ դրամը. դատախազություն
Նախորդ 1 տարվա ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 110 մլրդ 500 մլն դրամ:
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
17:31
30 Հուլիսի 2019
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.75%–ի սահմանում
Հուլիսի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%։
15:12
25 Հուլիսի 2019
«Սպայկայի» գործով նախապես հնչեցված թվերը գնալով ավելացել են. ՊԵԿ
Քննիչները շարունակում են աշխատել` լրացուցիչ փաստեր ձեռք բերելու համար։
15:22
24 Հուլիսի 2019
Հայաստանը 8,1%-ով ավելացրել է ՌԴ-ից ներկրվող բնական գազի ծավալը 2019 թ.–ի I կիսամյակում
Ավելացել են նաև ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները:
13:41
23 Հուլիսի 2019
Բլոգեր Nas Daily-ին կոչ է անում ներդրում կատարել Հայաստանում. 1000 դոլարն արագ կդառնա 10 000 դոլար (ՎԻԴԵՈ)
Հայտնի բլոգեր Nas Daily-ին, ուսումնասիրելով աշխարհի 64 երկիր, կոչ է անում ներդրումներ կատարել Հայաստանում:
16:23
18 Հուլիսի 2019
Ավինյանը նշել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգացանցերի միավորման ժամկետները
Տիգրան Ավինյանը կարծում է, որ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգացանցերի միավորումը ցանկության դեպքում կարելի է ավարտի հասցնել 2-3 տարվա ընթացքում:
20:37
12 Հուլիսի 2019
ՀՀ–ում աշնանը կսկսի գործել «Ամբեր Կապիտալ» ընկերության առաջին մասնավոր ներդրումային ֆոնդը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին:
19:48
12 Հուլիսի 2019
«Գազպրոմ Արմենիայի» արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ «Գազպրոմ Արմենիայի» արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները:
15:22
12 Հուլիսի 2019
Երևանում մեկնարկել է 250 մլն դոլար արժողությամբ նոր ՋԷԿ-ի կառուցումը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում տրվել է նոր ՋԷԿ-ի կառուցման մեկնարկը: