438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի

17:28
06 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։

Մինչև 2020 թվականը Քաջարան և Սիսիան քաղաքներն իրար կկապվեն վճարովի ավտոճանապարհով։ Այժմ գործող 2 ու կես ժամ տևողությամբ ավտոճանապարհը հնարավոր կլինի փոխարինել 40 րոպեանոց վճարովի ճանապարհով։

«Մենք ընտրել ենք Քաջարանից Սիսիան ընկած հատվածը։ Առկա ճանապարհն այս պահին թեքվում է դեպի Կապան, անցնում է Գորիսով և գալիս է դեպի Սիսիան։ Եթե ուղիղ ծրագրով հնարավորություն լինի միացնել Քաջարանը և Սիսիանը իրար, ապա զգալի տնտեսման հնարավորություն կտա թե ժամանակի, թե վառելիքի»,- ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, հաղորդում է «Ա1+»-ը։

Կարճ ճանապարհով անցնելու համար մարդատար մեքենաների վարորդները կվճարեն մոտավորապես 10 դոլար։ Բոլոր տրանսպորտային միջոցների համար գին որոշելու նպատակով դեռ հաշվարկներ են կատարվում։

«Խիստ փոխկապակցված թվեր են, թե ինչքան կլինի երթևեկության ինտենսիվությունը, ինչքան կտնտեսվի վառելիք, մենք հիմա այդ հաշվարկներն ենք անում»,- նշել է Առաքելյանը։

Նրա խոսքով, առաջարկվում է վճարել 50 դոլար և անցնել Քաջարան-Սիսիան ճանապարհով։

«Առկա ճանապարհով երթևեկելով դուք կծախսեք 100 լիտր ավելի վառելիք, 2 և կես ժամ ավելի ժամանակ, և կհասնեք Սիսիան քաղաք։ Դուք հաշվում եք ու տեսնում, որ 100 դոլարի չափով ավել վառելիք ծախսեցիք, 2 և կես ժամ ժամանակ ավելի ծախսեցիք։ Եթե դուք բեռնափոխադրող ընկերություն եք 2 և կես ժամը փող արժի ձեզ մոտ»,- նշել է Արթուր Առաքելյանը։

Աղբյուրի հաղորդմամբ, վճարովի ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի, երբ կառավարությունը կորոշի կառուցող ընկերությանը։ Բանակցություններ այս պահին տարվում են մեկ եվրոպական և երկու չինական ճանապարհաշինարար ընկերությունների հետ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%