+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանից գինու արտահանումը 2015 թ.–ին կրճատվել է 32%–ով

13:50
20 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանից գինու արտահանումը 2015 թ.–ին կրճատվել է 31,5 տոկոսով` 2 120,7 հազար լիտրից հասնելով 1 451,6 հազար լիտրի, վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Ըստ հաղորդագրության` արտահանվող գինու մաքսային գինը 2015 թ.–ին կազմել է 4,1 մլն դոլար` 2014 թ.–ին գրանցված 6,3 մլն դոլարի փոխարեն, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։ 

Հայաստանի կողմից արտահանվող գինու մոտ 79 տոկոսը բաժին է հասնում ռուսական շուկային։ Այսպես, Ռուսաստան հայկական գինու մատակարարումը 2015 թ.–ին կազմել է 1 150,6 հազար լիտր (2,9 մլն դոլար)` 2014 թ.–ին գրանցված 1 713,8 հազար լիտրի համեմատ (4,4 մլն դոլար)։

ԱՎԾ–ի տվյալներով` նախորդ տարվա ընթացքում գինու արտադրությունը նվազել է 4 տոկոսով` հասնելով 5 931,9 հազար լիտրի։

Միաժամանակ 80 տոկոսից ցածր թնդության էթիլային սպիրտի, սպիրտային թուրմի, լիկյորի և սպիրտային այլ ըմպելիքների արտահանման ծավալը 2015 թ.–ին կազմել է 11,9 մլն լիտր (մաքսային գինը` 105,8 մլն դոլար)` 2014 թ.–ին գրանցված 13 մլն լիտրի դիմաց (մաքսային գինը` 164,9 մլն դոլար)։

Միաժամանակ 80 տոկոսից ցածր թնդության էթիլային սպիրտի արտահանման 76,4 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին։ Մասնավորապես, 2015 թ.–ին Ռուսաստան է արտահանվել 79,9 մլն դոլարի 9,1 մլն լիտր` 2014 թ.–ին արտահանված 132,3 մլն դոլարի 10,4 մլն լիտրի համեմատ։
 
Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2015 թ.–ին կրճատվել է 9,4 տոկոսով` կազմելով 16 947,6 հազար լիտր։ Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 658,1 հազար լիտր շամպայն` 2014 թ.–ին արտադրված 634,4 հազար լիտրի համեմատ։

Նախորդ տարի Հայաստանում 19,3 տոկոսով կրճատվել է նաև գարեջրի արտահանումը` 1 987,8 հազար լիտրից (1,6 մլն դոլար) հասնելով 1 602,8 հազար լիտրի (1,2 մլն դոլար)։ Գարեջրի արտադրությունը 2015 թ.–ին կրճատվել է 12,8 տոկոսով` հասնելով 20 686,5 հազար լիտրի։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանից իրականացրած արտահանման համախառն ծավալը 2015 թ.–ին կազմել է մոտ 1 486,9 մլն դոլար` կրճատվելով 3,9 տոկոսով։ –0

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:45
20 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական խաղեր և հատուկ ակցիաներ. Հայաստանում մեկնարկել է ֆինանսական գրագիտության «թեժ աշունը»
Հայաստանի բանկերի միությունը գործարկել է «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» միջոցառումների շարքը:
13:30
19 Սեպտեմբերի 2019
Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը. նախագծի ղեկավար
Նման եզրակացություն է ստացվել շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական հաշվարկների արդյունքում։
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
17:54
11 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը հնչեցրել է «Մեղրի» ԱՏԳ–ի շահագործման հետ կապված խնդիրները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի` Մեղրի ԱՏԳ–ի շահագործման հետ կապված հարցին։
16:24
10 Սեպտեմբերի 2019
ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ սահմանվելով 5.5 տոկոս
Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%:
17:19
09 Սեպտեմբերի 2019
IFC–ն և Ամերիաբանկը պատմեցին ՀՀ ջերմոցային տնտեսությունում կատարած ներդրումների հաջողությունների մասին
Հայաստանի ջերմոցներում արված ներդրումներն արդյունք են տալիս
12:59
07 Սեպտեմբերի 2019
Ավելի քան 100 մլն դոլարի ներարկում տնտեսության մեջ. Հայաստանի համար աննախադեպ տնտեսական առաջարկ է իրագործվելու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը քննարկում է տնտեսական մի աննախադեպ առաջարկ:
18:52
05 Սեպտեմբերի 2019
Moody's–ը բարելավել է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշը մինչև B1
Moody's գործակալությունը բարձրացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը
15:15
28 Օգոստոսի 2019
ՀՀ-ն տնտեսության մեջ նախապատվություն է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, սակայն մեկ նախապայմանով. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը տնտեսության մեջ առաջնային դերակատարում է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, սակայն մեկ նախապայմանով:
19:54
27 Օգոստոսի 2019
Moody's–ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը В1–ից Ва3. Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է դա կարևոր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում մեկնաբանել է Moody's–ի որոշումը
15:32
09 Օգոստոսի 2019
Հայաստանի խոշորագույն հարկատուներն ավելի քան 0.5 տրլն դրամ են վճարել պետբյուջե
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներն ավելի քան 511 մլրդ դրամ են վճարել Հայաստանի պետական բյուջե այս տարվա առաջին կիսամյակում
15:42
06 Օգոստոսի 2019
Պետությանը մեկ տարում պատճառված վնասը գերազանցել է 110 մլրդ դրամը. դատախազություն
Նախորդ 1 տարվա ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 110 մլրդ 500 մլն դրամ: