437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ քաղաքացիները կստանան պաշտոնական e-mail և մոբայլ ID քարտեր

19:17
24 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բոլոր քաղաքացիները կստանան պաշտոնական e-mail և մոբայլ ID քարտ, երեքշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում 2015 թ.–ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, հաղորդում է telecom.arka.am կայքը։ 

Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանք է իրականացնում` ուղղված էլեկտրոնային, պետական ծառայությունների ոլորտի ձևավորմանը, երկրում արդեն ներդրվել է էլեկտրոնային ստորագրության համակարգն ու ID քարտերը։

Նա նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է ներդնել նաև մոբայլ ID քարտեր, որոնք թույլ են տալիս ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերն ու օգտվել տարբեր էլեկտրոնային ծառայություններից առանց ID քարտի ներկայացման։

«Մենք այսօր պատրաստ ենք տրամադրել էլեկտրոնային ծառայությունների լայն շրջանակ, սակայն բազմաթիվ օգտատերերի մոտ ID քարտերը կարդացող սարքերի բացակայության պատճառով ծրագիրը դեռևս հետաձգվում է», – ասաց Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ սա միակ նորարարություն չէ էլեկտրոնային կառավարման ոլորտում, մասնավորապես արդեն մշակվել և ներդրվում է անհատական էլեկտրոնային փոստի տրամադրման համակարգը։

«Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր քաղաքացի կունենա սեփական պաշտոնական e-mail–ը, որտեղ նա կարող է մուտք գործել ID քարտի կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով և օգտվել էլեկտրոնային ծառայություններից», – ասաց Հարությունյանը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
12:23
26 Դեկտեմբերի 2023
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման հիմքով
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել
10:15
19 Դեկտեմբերի 2023
Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Freedom Broker Armenia-ի հետ համատեղ հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք կհետաքրքրեն ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառու ներդրողներին
22:29
18 Դեկտեմբերի 2023
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» առաջին անգամ թողարկել են 32մլրդ դրամի պարտատոմս
Տեղաբաշխումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, վճարման պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ