ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել 2019թ.–ի պետբյուջեն, հաղորդում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը։
Եկամտային մասը կազմում է 1,5 տրիլիոն դրամ, ծախսերը` 1,6 տրիլիոն դրամ։
Հայաստանում տնտեսական աճը 2019թ.–ին, ըստ պետբյուջեի, կկազմի 4,9%, իսկ գնաճը` 2,7%։ Երկուշաբթի բյուջեն կներկայացվի ԱԺ խորհրդարան։
2018 թ.–ի պետբյուջեի եկամուտների համախառն ծավալը նախատեսված է 1տրիլիոն 308 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1տրիլիոն 307 մլրդ դրամ։ Պակասուրդը նախատեսված է 156,9 մլրդ դրամի չափով։ Տնտեսության աճը 2018 թ.–ին նախատեսված է 4,5%–ի սահմանում, գնաճը` 4%–ի սահմանում ($1 – 480,37 դրամ)։ -0-