478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Միլեր. «Գազպրոմն» ու Իրանը փոխանակման գործողությունների հարցեր են քննարկում Հայաստան գազի մատակարարման շրջանակում
12:49
09 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Գազպրոմն» ու Իրանը փոխանակման գործողությունների հարցեր են քննարկում Հայաստան գազ մատարարելու շրջանակում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտարարել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը` ամփոփելով Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախաբեր Քալաձեի հետ Լյուքսեմբուրգում կազմակերպված հանդիպման արդյունքները։

«Այո, նման թեմա քննարկվել է, հիմա մեր իրանցի գործընկերների հետ մշակում ենք փոխանակման գործողությունների հարցերը», – ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, Վրաստանի տարածքով գազի տեղափոխման շուրջ բանակցությունների ժամանակ քննարկվե՞լ է Իրանից Հայաստան գազի մատակարարման թեման։

Ինչպես պարզաբանում է գազային հոլդինգի տեղեկատվական վարչությունը, «Գազպրոմն» ու Վրաստանը երեքշաբթի շարունակել են Վրաստանի տարածքով ռուսական գազի տեղափոխման և հանրապետություն գազի կոմերցիոն մատակարարման հարցերի քննարկումը։ 2014 թ.–ին «Գազպրոմ» խումբը Վրաստան է մատակարարել 0,3 մլրդ խորանարդ մետր գազ։ 

Հայաստան–Իրան գազատարը բացվել է 2007 թ.–ին։ Ստացված գազի դիմաց Հայաստանը Իրանին է տրամադրում էլեկտրաէներգիա (յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա)։

2014 թ.–ի ընթացքում Իրանից Հայաստան է ներկրվել 383 մլն խմ գազ` հազար խմ–ի դիմաց մոտ 189 դոլար արժեքով։ Իրանական գազը Հայաստանում չի իրացվում ձեռնարկությունների կամ բնակչության կողմից, այն Երևանի ՋԷԿ–ում վերածվում է էլեկտրաէներգիայի, ինչից հետո զգալի մասը կրկին մատակարարվում է Իրան։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: