480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԵԶԲ. 2016 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կտատանվի 1,7–2,2%–ի սահմանում
14:11
11 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծաբանները կանխատեսում են, որ 2016 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կտատանվի 1,7–2,2 տոկոսի սահմանում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը, նշվում է ԵԶԲ–ի վերլուծական վարչության հրապարակած «ԱՊՀ–ի դեկտեմբերին մակրոմոնիտորում»։

Բանկի կոնսենսուս–կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսությունը կաճի 2,2 տոկոսով։ 

ԵԶԲ–ի վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի ՀՆԱ–ի աճի հեռանկարը 2016 թ.–ին մնում է անորոշ ուժեղացող արտաքին խոցելիության հետևանքով։

«Ռուսաստանի տնտեսության վերականգնման շուրջ տիրող անորոշությունը, Եվրոպայում աճի ցածր տեմպերը, տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, մետաղների ցածր գները առաջարկի շոկից անհետացող արդյունքի, ինչպես նաև դրամի իրական ամրապնդման պայմաններում, կսահմանափակեն արտահանումն ու արդյունահանող և վերամշակող արդյունաբերության ցուցանիշները», – նշվում է զեկույցում։

Ինչպես նշում է ԵԶԲ–ն, արտահանման համար դրական կարող է դառնալ ԵՏՄ երկրներ և այլ ուղղություններով արտահանման երթուղիների ընդլայնման արդյունքում բարենպաստ պայմանների ավելացումը։

Մակրոտնտեսական քաղաքականության սահմանափակ գործիքները, դանդաղ վարկավորումը, կառուցվածքային բարեփոխումների պակասը կզսպեն սպառումն ու ներդրումները, որոնց կրճատումը յոթ տարվա ընթացքում համակարգային բնույթ է ստացել։ Առևտրի, որոշ ծառայությունների և շինարարության ոլորտներում գրանցված անկումը կարող է դադարել, այդ թվում նաև դրամական փոխանցումների վերականգնման արդյունքում։ 

Միաժամանակ ԵԶԲ–ի վերլուծաբանները կարծում են, որ 2016 թ.–ին Հայաստանում գնաճի մակարդակը թիրախային միջակայքում պահելու հնարավորւթյունը մեծ մասամբ կախված կլինի դրամի փոխարժեքի կայունությունից։ ԵԶԲ–ի կանխատեսմամբ` 2016 թ.–ին կվատանա Հայաստանի վճարային հաշվեկշիռը։ 

Ըստ զեկույցի` ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ի արդյունքում կազմել է 2,5– 2,7 տոկոս (2,3 տոկոս` նախատեսված կոնսենսուս–կանխատեսման համաձայն)։

Միաժամանակ ԵԶԲ վերլուծաբանները կանխատեսում են, որ ԱՊՀ երկրների համախառն ՀՆԱ–ն 2015 թ.–ին կնվազի 3,5–4 տոկոսով, սակայն 2016 թ.–ին կսկսի կրկին աճել։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսվում է 4,1 տոկոսի սահմանում։ 2016 թ.–ի պետբյուջեի համաձայն` ՀՆԱ–ի իրական աճն այս տարի Հայաստանում նախատեսված է 2,2 տոկոսի սահմանում։ –0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: