483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԱԺ–ն ընդունեց 2016 թ.–ի պետբյուջեն
22:35
09 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ 97 «կողմ», 12 «ոչ» ձայներով ընդունեց 2016 թ.–ի պետյբուջեն, երեք պատգամավոր ձեռնպահ մնաց։ Երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի օգտին քվեարկեցին ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները։

Ինչպես փաստաթղթի վերջնական տարբերակը ներկայացնելիս նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, խորհրդարանում կազմակերպված քննարկումներից և պատգամավորների առաջարկներից հետո եկամուտներն առաջարկվում է ավելացնել 15 մլրդ դրամով, իսկ ծախսերը` 14,3 մլրդ դրամով։

«Սոցիալական–մշակութային և գիտական ոլորտում նախատեսված լրացուցիչ ծախսերը կազմել են մոտ 9,4 մլրդ դրամ, տնտեսական ոլորտում` մոտ 2,7 մլրդ դրամ, այլ ոլորտներում` շուրջ 2,2 մլրդ դրամ», – ասաց Սաֆարյանը։

Նա նաև նշեց, որ բյոջեում հաշվարկային փոխարժեքը ամրագրված է նոյեմբերի 2–ի տվյալներով` 1 դոլարի դիմաց 473,4 դրամ, իսկ եվրոյի փոխարժեքը` 520,83 դրամ։

«Փոփոխությունների արդյունքում ծախսերի մասը կկազմի 1 տրիլիոն 377 մլրդ դրամ (ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը` 25,3 տոկոս), իսկ եկամուտների մասը` 1 տրիլիոն 186,3 մլրդ դրամ (եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը` 21,8 տոկոս)` 197 մլրդ դրամ պակասուրդի դեպքում (պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը` 3,5 տոկոս)», – ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով, պետբյուջեի նախագծի համաձայն, հարկերն ու տուրքերը եկամտի մասում կկազմեն 1 տրիլիոն 129 մլրդ դրամ։

Պետբյուջեում ՀՆԱ–ի իրական աճը 2016 թ.–ին նախատեսված է 2,2 տոկոսի չափով, ՀՆԱ–ի դեֆլյատորը` 4 տոկոսի չափով, 12–ամսյա գնաճը` 4 տոկոսի չափով (±1,5%), իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 3,5 տոկոսի չափով։

Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա այն, 2016 թ.–ի արդյունքում, կկազմի 5,569 մլրդ դոլար, որից 86,6 տոկոսը բաժին է հասնում արտաքին պարտքին։

«Չնայած բյուջեի ողջ «համեստությանը», դրա կատարումը կլինի բավականին բարդ, սակայն թույլ կտա նոր ազդակ հաղորդել երկրի տնտեսության հետագա զարգացմանը», – եզրափակեց Սաֆարյանը։

Ինչպես նշեց ՀՅԴ–ի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, հաշվի առնելով այն, որ բյուջեում ներկայացված են աննախադեպ համեստ ցուցանիշներ արտադրողականության կտրուկ ավելացման անհրաժեշտության պայմաններում, խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։

Քվեարկության ավարտից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարությունն ամբողջությամբ կկատարի պետբյուջեով նախատեսված` իրեն վերապահված պարտավորությունները։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:21
01 Նոյեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
21:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
20:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
19:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
21:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
00:42
20 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
22:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
03:50
13 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
02:27
12 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

03:34
11 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
23:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
21:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։