483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ի հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը 2015 թ.–ի 11 ամսվա ընթացքում կրճատվել է 13,8%-ով
14:03
14 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը 2015 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 1 111,2 մլն դոլար` 2014 նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 13,8 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԱՎԾ–ի կայքում։

Միաժամանակ հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառությունում հայ–ռուսական ապրանքաշրջանառության մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 25,8 տոկոս։

Հայաստանից Ռուսաստան իրականացված արտահանումը 2015 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է մոտ 202,9 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 282,2 մլն դոլարի համեմատ, իսկ Ռուսաստանից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 908,3 մլն դոլար (9,8 տոկոսի անկում):

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 1 297,5 մլն դոլար (ընդհանուր ծավալում մասնաբաժինը կազմել է 30,1 տոկոս, գրանցվել է 16 տոկոսի անկում):

Միաժամանակ ԵՄ երկրների հետ առևտուրը 2015 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է մոտ 1 100,4 մլն դոլար (ընդհանուր ծավալում մասնաբաժինը կազմել է 25,5 տոկոս, գրանցվել է 24,7 տոկոսի անկում), իսկ այլ երկրների հետ առևտուրը կազմել է1 915,8 մլն դոլար (մասնաբաժինը կազմել է 44,4 տոկոս, անկումը` 21,1 տոկոս):

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2015 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է մոտ 4 313,6 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 20,6 տոկոսով։
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։