+25
Եղանակը Երևանում
Հայ

Սովորում ենք գրագետ գումար խնայել. հրահանգներ

11:51
19 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դուք որոշել եք գումար խնայել և ցանկանում եք իմանալ, թե ինչպես է դա պետք անել։ Լիարժեք կյանքի համար կարևոր է սովորել շփվել փողի հետ և գրագետ այն կուտակել, իրականացնել սեփական եկամուտների կապիտալիզացիա և ռացիոնալ բաշխել ֆինանսները։ Անվտանգության «ֆինանսական բարձիկի» ստեղծումը, ընթացիկ եկամտի օգտագործումը` սեփական կապիտալի զարգացման և ավելացման համար թույլ կտա ձեզ գրագետ օգտագործել առկա ռեսուրսները և կբարձրացնի ձեր սոցիալական կարգավիճակը։ Բնական է, որ այս նպատակներին հասնելու համար հարկավոր է օգտվել ինչ–որ բանկի կամ անգամ բանկերի ծառայություններից։

Հայաստանի բանկային համակարգը հետխորհրդարային տարածքում ամենահուսալի և զարգացած համակարգերից մեկն է։ Հաշվի առնելով այն, որ ԿԲ–ն խստորեն կարգավորում և վերահսկում է առևտրային բանկերի գործունեությունը` հայ ավանդատուները հուսալիորեն պաշտպանված են ֆինանսների հետ կապված տհաճ անակնկալներից։ Բացի այդ, Հայաստանում գործող բոլոր 17 բանկերն Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի անդամներ են։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հաշվի առնելով միջազգային բանկային պրակտիկան, առաջարկում է իր ընթերցողներին ծանոթանալ որոշ չափորոշիչների հետ, որոնք օգտագործվում են բանկ և ավանդ ընտրելու համար։

кошелек

Ընտրում ենք բանկ. ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել

Դուք արդեն սկսնակ չեք ֆինանսների հարցում, սակայն երբեք վնաս չէ ևս մեկ անգամ թարմացնել գիտելիքները հատկապես այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին ֆինանսական հաստատության ընտրությունն է, որին դուք պատրաստվում եք վստահել ձեր գումարը։ Այդ պատճառով, առաջին հերթին անհրաժեշտ է.

– ուսումնասիրել բանկի ֆինանսական ցուցանիշները, լիկվիդայնության մակարդակը, ակտիվների որակը, բավարար կապիտալի պաշարը։ Դա դժվար չէ անել, քանի որ հայկական բոլոր 17 բանկերը եռամսյակը մեկ հրապարակում են իրենց ֆինանսական հաշվետվությունները։ Ցածր լիկվիդայնության, նվազագույն նորմատիվին մոտ գտնվող կապիտալի և բարձր վնասների դեպքում այդ բանկի ծառայություններից ավելի լավ է չօգտվել։

– հիշել, որ ավանդների չափազանց բարձր տոկոսադրույքները կամ չափազանց շահավետ առաջարկները կարող են վկայել բանկի ոչ կայուն ֆինանսական վիճակի մասին, և թող բանկն իր խնդիրները լուծի առանց ձեր մասնակցության։

– չմոռանալ, որ երաշխավորված դրամային ավանդի առավելագույն չափը 10 մլն դրամ է, իսկ արտարժույթով` 5 մլն դրամ։ Այդ պատճառով, եթե նախատեսված ավանդի չափը գերազանցում է այս գումարները, ապա խորհուրդ է տրվում հաշիվ բացել ևս մի բանկում։

– բանկի հետ փոխհարաբերություններում որևէ խնդրի առաջացման դեպքում, որը չի հաջողվել լուծել խաղաղ ճանապարհով, դիմեք ֆինանսական հաշտարարին։

– ընթերցել հեղինակավոր, առաջատար ֆինանսատնտեսական հրատարակությունների կողմից հրապարակվող լուրերը։ Այդ ժամանակ դուք տեղյակ կլինեք երկրի ֆինանսական կյանքի և բանկային համակարգի մասին։

Ինչպե՞ս ավանդ ընտրել

Բանկի ընտրության հարցում կողմնորոշվելուց հետո կարելի է անցնել ավանդի ընտրության։ Այդ ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ներքևում նշված պայմաններին։ Դուք կարող եք չնկատել որոշ «մանրուքներ», որոնք հետագայում կարող են վերածվել տհաճ անակնկալների։

кошелек

1. Տոկոսադրույքների չափը

Որպես կանոն, տոկոսադրույքները կախված են բանկից, ավանդի ժամկետից, գումարից, լիցքավորման հնարավորությունից, լրացուցիչ պարամետրերից։ Այդպիսով, դրամային ավանդների տոկոսադրույքները` կախված բանկից և ավանդի տեսակից տատանվում են տարեկան 7,5%–ից 10%։ Որոշ բանկեր իրենց գովազդներում նշում են ավելի բարձր տոկոսներ, իսկ գործնականում պարզվում է, որ այդ տոկոսները գործում են ավանդի ոչ ամբողջ ժամկետի ընթացքում, կամ շատ մեծ գումար ներդնելու դեպքում։ Այնպես որ, ուշադիր հետևեք, թե ինչպիսի տոկոսներ է խոստանում ավելացնել բանկը ձեր ընտրած ավանդի դեպքում։ Քանի որ նման դեպոզիտի եկամուտը կարող է ավելի ցածր ստացվել, քան սովորական ավանդի տոկոսադրույքով։

2. Ե՞րբ են բանկերը բարձրացնում տոկոսադրույքները, իսկ երբ են իջեցնում

Ավանդների տոկոսները կախված են ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքներից։ Բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքների իջեցման դեպքում, որպես կանոն, իջեցնում են ավանդների տոկոսադրույքները և հակառակը։ Եթե դուք նկատել եք, որ խոշոր բանկերում տոկոսները սկսել են նվազել, ապա փոքր բանկերը, ամենայն հավանականությամբ, նույնպես կնվազեցնեն իրենց տոկոսադրույքները։ Տոների կապակցությամբ, օրինակ Նոր տարուց առաջ, բանկերը հաճախ գործարկում են ակցիաներ` առաջարկելով դեպոզիտներ բարձր տոկոսադրույքներով։ Այդ ժամանակ ձեռնտու է բացել նոր ավանդներ։

3. Տոկոսների կապիտալիզացիա

Կապիտալիզացիան նշանակում է, որ հաշվեգրված տոկոսներն ավելանում են ավանդի գումարի և հետագայում այդ տոկոսներին նույնպես ավելանում են տոկոսներ, այսինքն, մեծ գումարների և միջոցների երկարաժամկետ ներդրման դեպքում տոկոսային տարբերությունը կարող է շատ կարևոր լինել։

4. Ավանդի վավերականության ժամկետը

Որպես օրինակ, որքան երկար է դեպոզիտի վավերականության ժամկետը, այնքան ավելի բարձր են դրա տոկոսները։ Եթե վստահ եք, որ դրամական միջոցները ձեզ պետք չեն գա, կարող եք ընտրել երկարաժամկետ տարբերակը։

кошелек

Եթե լինի գումարի անհրաժեշտություն, ապա լավագույն տարբերակն է ավանդ ներդնել 3–6 ամսով։ Փորձագետները խորհրուրդ են տալիս, որ եթե բարձր տոկոսներով ընտրված ավանդատեսակում չկա հավելյալ միջոցներ ավելացնելու կամ տոկոսների կապիտալիզացիայի հնարավորություն, և ավանդների տարբեր ժամկետների դեպքում դեպոզիտների տոկոսադրույքները չեն տարբերվում՝ կարելի է բացել նման ավանդ, օրինակ, 3 ամսով։ Երեք ամիս հետո փակել դեպոզիտը, ավելացնել ստացված գումարին նոր խնայողություն և բացել նոր ավանդ՝ 3 ամսով ժամկետով։ Այդպես դուք հնարավորություն կունենաք ստանալ բարձր տոկոսներ, օգտվել կապիտալիզացիայից և համալրումից։

5. Համալրման հնարավորություն

Որպես կանոն` բանկերը սահմանում են ավանդների հետևյալ տոկոսները․ ամենաբարձր տոկոսները գործում են առանց համալրման հնարավորության ավանդների դեպքում, միջին տոկոսները գործում են համալրման հնարավորությամբ ավանդների դեպքում, իսկ ցածր տոկոսներ սահմանված են համալրման հնարավորությամբ ավանդների և առանց տոկոսների կորստի ավանդի մի մասի դեպքում։

Հաճախ բանկերը սահմանափակում են այն գումարների չափը, որը կարելի է լրացնել։ Օրինակ, լրացուցիչ վճարների չափը չի կարող գերազանցել նախնական ավանդի գումարը որոշակի չափով։ Երբեմն լիցքավորել կարելի է որոշակի ժամանակահատվածի ընթացքում, ինչից հետո ավանդը դառնում է չվերալիցքավորվող։ Դեպոզիտի լիցքավորման դեպքում անպայման վերցրեք հաշվի քաղվածքը, որտեղ նշված կլինի, որ վճարումը կատարվել է։ Քաղվածքում նշված կլինի նաև ավելացրած տոկոսների գումարը և դեպոզիտի մնացորդը։ Քաղվածքի վրա պետք է լինի բանկի աշխատակցի ստորագրությունը և բանկի կնիքը։

кошелек

6. Երկարացման պայմանները

Երկարացումը նշանակում է ավանդի ավտոմատ երկարաձգում դրա գործողության ժամկետից հետո: Որպես կանոն, ավանդը երկարացվում է նույն ժամկետով, բայց այդ դեպքում տոկոսները կարող են փոխվել, այդ թվում` նվազման կողմ, քանի որ դեպոզիտը երկարացվում է այն պայմաններով, որոնք գործում են տվյալ ավանդի համար երկարացման օրը: Երկարացումը հարմար է, եթե դուք չեք ուզում ժամանակ ծախսել բանկ գնալու համար, որպեսզի երկարացնեք դեպոզիտը: Կամ կարող եք մոռանալ այն երկարացնել: Բայց կարևոր է հետևել այն տոկոսներին, որոնցով կատարվել է երկարացումը:

Նկատի ունեցեք, որ որոշ բանկերը առաջարկում են զանազան հավելյալ պայմաններ, օրինակ, բարձր տոկոս առցանց համակարգերով ավանդ բացելիս կամ բարձր տոկոսներ ապահովագրական ապրանքներ գնելիս և այլն: Ընդհանուր առմամբ, դա շահավետ է, բայց ավանդատուի համար որոշակի ռիսկեր է պարունակում: Այդ իսկ պատճառով, եթե դուք անփորձ ավանդատու եք, ապա սկզբնական շրջանում նմանատիպ առաջարկություններից ավելի լավ է հրաժարվել:

7. Պայմանագիր

Եղեք շատ ուշադիր` բանկային դեպոզիտի բացման վերաբերյալ բանկի հետ պայմանագիր կնքելիս: Որոշ բանկերը պայմանագրում կետ են ավելացնում այն մասին, որ դուք ընթերցել եք և համաձայն եք բանկային սպասարկման որոշ պայմաններին, բայց ձեզ այդ պայմանները ցույց չեն տալիս: Մի ծուլացեք և գտեք պայմանները բանկի կայքում (դրանք այնտեղ պետք է լինեն): Ուշադիր ընթերցեք: Այնտեղ կարող են բազմաթիվ ուշագրավ կետեր լինել:

Անպայման կարդացեք պայմանագիրը մինչև վերջ: Ստուգեք ձեր և բանկի տվյալները բոլոր թղթերի վրա: Դրանք պետք է համընկնեն: Խնդրեք ուղղել պայմանագրում առկա սխալները, նույնիսկ եթե բանկի մասնագետն ասում է, թե դրանք աննշան են, իսկ վրիպակների վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Երբեք մի բացեք ավանդ ուրիշի անունով: Դուք չեք կարողանա վերադարձնել այդպիսի ավանդը: Անպայման պահպանեք ավանդի բացման պայմանագիրը և դրա բոլոր անդորրագրերը:

Ինչպե՞ս գումար վաստակել ավանդի տոկոսների հաշվին

Հետևյալ խորհուրդները կարող են օգնել ավանդի տոկոսների հաշվին ավելի մեծ գումարներ վաստակել

• Համեմատեք միջոցներ ներդնելու պայմանները տարբեր բանկերում։ Ընտրեք շահավետ ավանդներ լավ հեղինակությամբ խոշոր բանկերում։
• Օգտվեք տոկոսների կապիտալիզացիայից։ Եթե բանկը տոկոսներ չի կապիտալացնում, բայց թույլ է տալիս հանել դրանք` տոկոսները տեղափոխեք առանձին ավանդ, որը թույլ է տալիս հավելյալ վճարումներ։
• Հետևեք բանկերի հատուկ ակցիաներին և առաջարկություններին` հատկապես մեծ տոներից առաջ։
• Օգտվեք բարձր տոկոսներից օնլայն–ավանդներ բացելիս, բայց անպայման տպեք պայմանագիրը և քաղվածքը։

Եզրակացություն

Ընտրելով առավել շահավետ ավանդ և այն, թե որ բանկում է ավելի լավ դեպոզիտ բացելը` կարևոր է հաշվի առնել մի շարք պարամետրեր։ Մի ծուլացեք, ուսումնասիրեք պայմանագիրը, բանկի սակագները և սպասարկման պայմանները։ Այդպես դուք կկարողանաք ոչ միայն պահպանել, այլ նաև բազմապատկել ձեր միջոցները։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-

 

 




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:48
20 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ է գնաճը, և ինչու՞ են գներն աճում
Մենք ապրում ենք ապրանքների և ծառայությունների աշխարհում, որոնց գները, ցավոք, հիմնականում աճում են։
14:15
16 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական վնասաբեր ծրագրեր. ինչպես չհայտնվել չարագործների ծուղակում
Այսօր չարագործներն օգտագործում են անձնական ֆինանսական տվյալները որոնելու և ստանալու տարբեր մեխանիզմներ, այդ թվում` ինտերնետի միջոցով։
11:32
13 Սեպտեմբերի 2019
5 քայլ դեպի հաջող հիփոթեք. ինչպես ճիշտ ստանալ հիփոթեքային վարկ
Դուք ցանկանում եք հիփոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն կասկածում եք, և ճիշտ եք անում։
16:02
10 Սեպտեմբերի 2019
Վերաֆինանսավորման տոկոսադրույք. ի՞նչ է դա և ինչի՞ վրա է ազդում
Պատմում ենք, թե ինչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և ինչպես են դրա փոփոխություններն ազդում մեզ վրա։
17:10
06 Սեպտեմբերի 2019
Սեփական խնայողությունները պահելու և բազմապատկելու չորս ձև
Առաջարկում ենք գումարը պահելու և բազմապատկելու առավել օպտիմալ ձևեր։
14:53
04 Սեպտեմբերի 2019
Կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ
Ներկայացնում ենք կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ։
12:26
29 Օգոստոսի 2019
Ֆինանսապես գրագետ աշուն. Հայաստանում կանցկացվեն խաղեր, մրցումներ, վարպետության դասեր
Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ հաճախորդի դժգոհությունը ֆինանսական համակարգից պայմանավորված է նրան ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով:
11:00
22 Օգոստոսի 2019
Անձնական ֆինանսները կառավարելու անվճար մոբայլ հավելվածների թոփ 8
«Նովոստի-Արմենիա» գործակաությունը ծանոթացնում է իր ընթերցողին բջջային որոշ հավելվածների հետ, որոնք կօգնեն ընտանեկան բյուջեի հարցում:
15:09
19 Օգոստոսի 2019
ԹԵՍՏ. որքա՞ն արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի Ձեզ այդ հարցում։
10:51
07 Օգոստոսի 2019
Ֆինանսական բարեկեցության 10 հիմնական սկզբունքները
Ներկայացնում ենք մի շարք սկզբունքներ, որոնց հետևելով` կարելի է կյանքն ավելի լավը դարձնել։
11:24
01 Օգոստոսի 2019
Հինգ ֆինանսական բջջային հավելվածներ ճամփորդների համար
Պատրաստվելով արձակուրդի` թեթևացրեք տարատեսակ ֆրինանսական հարցերի լուծումը ճամփորդության ժամանակ։ Այդ հարցում ձեզ կօգնեն մի քանի օգտակար ֆինանսական անվճար հավելվածներ։
11:06
25 Հուլիսի 2019
Հիփոթեք երիտասարդների և չամուսնացածների համար. ինչպե՞ս ստանալ
Երիտասարդ, աշխատող և չամուսնացած մարդկանց համար հիփոթեքը դեռևս մնում է անհասանելի։ Կարո՞ղ են նրանք հիփոթեք վերցնել և ի՞նչ պայմաններով. այս թեմայի շուրջ զրուցել ենք «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ի (ԱՀԸ) գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի հետ։