527.46
7.22
475.92
+28
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես կատարել առցանց գնումներ

12:24
08 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Առցանց գնումները նրանց համար են, ովքեր հոգնել են շրջել խանութներով, հերթ կագնել կամ նրանց համար, ովքեր պարզապես գնումների ժամանակ չունեն: Ժամանակակից աշխարհում առցանց գնումները բավականին տարածված երևույթ է:

Այդպիսի գնումներ կատարելը դժվար չէ, նվազագույն ժամանակ է ծախսվում, և, որն ամենակարևորն է, դրանք կարելի է կատարել` տանից դուրս չգալով, մեքենայում, աշխատավայրում և նույնիսկ մետրոյում: Համաշխարհային գլոբալ սարդոստայնը ոչ միայն պարզեցնում է գնումների ընթացքը, այլ նաև ջնջում է բոլոր հնարավոր աշխարհագրական սահմանները և թույլ է տալիս ցանկալի իրն ունենալ երկրագնդի ցանկացած կետից: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն իր ընթերցողին առաջարկում է հրահանգներ, որոնց հետևելով` կարելի է օպերատիվ գնումներ կատարել Համացանցում:

Ինչից սկսել
Նախևառաջ, առցանց խանութ ընտրելիս պետք է համոզվել, թե արդյո՞ք գործում է առաքում դեպի Հայաստան: Նրանից հետո, երբ դուք գտել եք ձեր երկրի անունը հատուկ տողում, ուշադրություն դարձրեք հենց խանութի անվանմանը:

Ամենից անվտանգ է օգտվել, օրինակ, օգտվել հայտնի առցանց խանութներից` Aliexpress, eBay, Ozon, Amazon, Յանդեքս.Մարկետ և այլն, որտեղ գոյություն ունի «խանութ» (shop) բաժինը: Ցանկալի է նաև, որ ձեր ընտրած առցանց խանութի կայքը հասանելի լինի ձեզ հասկանալի լեզվով, այդ իսկ պատճառով կայքի վերին հատվածում գտեք դրոշակի նշանը, որի օգնությամբ կարող եք ընտրել ձեր ուզած լեզուն:

Սակայն նախքան առցանց խանութում ինչ-որ բան որոնելը ձեզ անհրաժեշտ է գրանցվել և ստեղծել սեփական էջը: Դա դժվար չէ: Ինչպես և ցանկացած սոցցանցում պետք է մուտքագրել անձնական տվյալները, նաև նշել ճշգրիտ հասցեն և փոստային ինդեքսը:

Загружается новость ... "Право"

Կախված ձեր ընտրած օնլայն խանութից գրանցվելիս ձեզնից կարող են պահանջել նշել նաև բանկային հաշվի համարը և ստացողի անձնագրային տվյալներըԼ Առցանց խանութի կայքում գրանցվելուց հետո կհայտնվի ձեր լուսանկարով փոքրիկ պատուհանիկ և «զամբյուղ» կոճակը, որտեղ կարող եք պահել ձեզ դուր եկած բոլոր իրերը:

Ընտրում ենք ապրանք

Պիտանի և ոչ պիտանի իրերի ծովում չմոլորվելու համար առցանց խանութի կայքում կողմնորոշվեք, թե ինչ եք փնտրում` հագուստ, սնունդ, գրքեր, զարդեղեն, կենցաղային ապրանքներ կամ ինչ–որ այլ բան։ Տվյալ խնդիրը պարզեցնելու համար ինտերնետում գոյություն ունեն մասնագիտացված խանութներ, օրինակ, միայն կոշիկի խանութ, տեխնիկայի, սննդի, գրքերի և այլն։ Միաժամանակ, սովորական օնլայն խանութներում դուք հեշտությամբ կգտնեք ապրանքախմբերի բաժիններ` «հագուստ», «կոշիկ», «պարագաներ» և այլն, որտեղ միանգամից կգտնեք ձեզ պետք եկած իրը։

Դուք նաև կկարողանաք գտնել ապրանք` մուտքագրելով որոնման բառը, որը պարտադիր առկա է ցանկացած առցանց խանութի կայքում։
Բացի այդ, առցանց խանութներում գոյություն ունի ապրանքի որոնման ևս մեկ տարբերակ` շտրիխկոդով։

Շտրիխկոդը բացառիկ նույնականացնող նշան է, որը, մուտքագրելով «որոնում» տողում, հեշտությամբ կկարողանաք գտնել ձեզ անհրաժեշտ ապրանքը։ Կարող եք նաև ներբեռնել հատուկ բջջային հավելված` շտրիխկոդով ապրանք որոնելու համար, ուղղել տեսախցիկը կոդի վրա և որոնել, օրինակ, Յանդեքս.Մարկետում։

Ավելի մանրամասն որոնման համար ձեզ կօգնեն հատուկ ֆիլտրերը, որոնց միջոցով դուք կարող եք նշել իրի գույնը կամ նյութը, որից այն պատրաստված է։

Եթե որոշել եք գնել հագուստ կամ կոշիկ, ապա պետք է ուշադրություն դարձնեք ապրանքի չափին։ Որոշ առցանց խանութների կայքերում գոյություն ունի չափերի հատուկ սյունակ, որը կօգնի ձեզ կողմնորոշվել։

Գրեթե բոլոր առցանց խանութներում կա «բնութագրություն» բաժինը, որտեղ հասանելի է ապրանքի մասին ողջ տեղեկությունը, ինչպես նաև ապրանքի լուսանկարները։ Եթե ձեր ընտրած օնլայն խանութում լինի«կարծիքներ» կամ «մեկնաբանություններ» բաժինը, ապա դուք կկարողանաք նաև կարդալ տվյալ ապրանքի մասին ուրիշ գնորդների կարծիքները։

Վճարում ենք գնման համար

Բոլոր օնլայն-գնումները կատարվում են բանկերի միջոցով, այսինքն, ինտերնետում ինչ - որ բան գնելու համար անհրաժեշտ է բանկային հաշիվ և բանկային քարտ ունենալ: Եթե որոշել եք գնում կատարել արտասահմանյան առցանց խանութի միջոցով, պետք է ունենաք միջազգային VISA կամ MasterCard բանկային քարտ:

Վճարել առցանց–գնումների համար հնարավոր է առցանց վճարումների սպասարկման Qiwi, WebMoney, Yandex փողեր և այլ վիրտուալ դրամապանակում:

Դուք կարող եք նաև օգտվել միջազգային վճարային համակարգերի ծառայություններից, ինչպիսին է PayPal–ը, որը աշխարհում ամենամեծերից մեկն է:

Համակարգում հաշիվ բացելու համար դուք պետք է մուտքագրեք Ձեր էլ-փոստի հասցեն և գաղտնաբառը, ինչպես նաև ձեր բանկային քարտը կցել հաշվին։

Պատվեր ձևակերպելու համար Ձեզանից միայն կպահանջվի էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը: Գրառման մեջ ներառվում է նաև այն հասցեն, ուր գնումը պետք է հասվի:

Հատկանշական է, որ միջազգային վճարային համակարգերը հնարավորություն են տալիս օգտվել միանգամից մի քանի առցանց խանութներից, ինչը շատ հարմար է: Բացի այդ, իհարկե, գործարքի ընթցաքում հաճախորդների անձնական տվյալները չեն փոխանցվի երրորդ անձանց: Այսպիսով, ձեր քարտի տվյալները գտնվում են միայն վճարային համակարգում, իսկ կայքը, որից դուք պատրաստվում են գնում կատարել, կստանա միայն վճարված հաշիվը:

Նման գնումների ևս մեկ առանձնահատկությունն էլ այն է, որ, բացի ապրանքների վրա ֆիքսված գնից, դուք կարող եք դրանք ստանալ մասնակցելով, օրինակ, աճուրդի: Նման աճուրդների էությունն այն է, որ դուք մուտքագրում եք առավելագույն գումարը, որ պատրաստ եք վճարել ապրանքի համար: Ձեր հայտի առավելագույն չափը թաքնված է վաճառողից և այլ հայտատուներից: Լոտում հաղթում է այն գնորդը, ով առաջարկել է ամենաբարձր գինը:

Զեղչեր, ինչպես սովորական խանութներում, կան նաև օնլայն-խանութներում: Դրանցից որոշները տրամադրում են գրեթե բոլոր ապրանքների սեզոնային զեղչեր, իսկ որոշները հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել հենց խանութի զեղչային կտրոններից, որոնք գործում են ցանկացած ապրանքի գնման ժամանակ, այնպես էլ կոնկրետ վաճառողներից, որոնք կարող են օգտագործվել միայն տվյալ վաճառողի ապրանքների նկատմամբ։

Ձեզ օգտակար կլինի իմանալ, որ 2009 թ-ից Հայաստանում գործում է նաև տեղական Idram էլեկտրոնային վճարային համակարգը, որի միջոցով, օգտատերերը կարող են կատարել առցանց վճարումների լայն շրջանակ։

Ապրանքի առաքում

Առցանց գնումների դեպքում ապրանքներն առաքվում են փոստով, և դուք կարող եք վերցնել դրանք մոտակա փոստային բաժանմունքում: Գրեթե բոլոր առցանց խանութներում առաքումն անվճար է և տևում է, մոտավորապես, 20-ից, առավելագույնը, 60 օրվա ընթացքում: Վճարովի առաքման դեպում կարող եք ձեր քաղաքում ստանալ ապրանքը առավելագույնը 15 օրվա ընթացքում: Կան նաև այնպիսի օնլայն-խանութներ, որտեղ գնման դեպքում պետք է վճարել առաքման համար, բայց ոչ թե մեկ ապրանքի համար, այլ յուրաքանչյուր կիլոգրամի:

Որոշ առցանց խանութների կայքերում հնարավոր է հետևել գնված ապրանքի երթուղուն, այսինքն, նշվում է առաքման տրանսպորտային լոգիստիկան: Սա հնարավոր է յուրահատուկ թվի շնորհիվ, որը առաքման դեպքում կցվում է յուրաքանչյուր ծանրոցի: Այդ ծածկագրի շնորհիվ կարելի է պարզել, թե որտեղից և երբ է ձեր պատվերը առաքվել և որտեղ է այն գտնվում:

Բայց եթե դուք չեք ստացել Ձեր պատվերը նշված ժամանակահատվածում, կամ ստացել եք, սակայն ապրանքը չի համապատասխանում վաճառողի նկարագրությունը, դուք կարող եք վիճարկել գնումը, նշել պատճառը և հետ ստանալ ձեր գումարը: Եվ ևս դրական երևույթ, բարձր տեխնոլոգիական ապրանքներն ունեն երաշխիքային ժամանակահատված, որի ընթացքում կարելի է դիմել հաճախորդների սպասարկման բաժին՝ անվճար նորոգման համար: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
15 Օգոստոսի 2019
ԹԵՍՏ. որքա՞ն արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի Ձեզ այդ հարցում։
10:51
07 Օգոստոսի 2019
Ֆինանսական բարեկեցության 10 հիմնական սկզբունքները
Ներկայացնում ենք մի շարք սկզբունքներ, որոնց հետևելով` կարելի է կյանքն ավելի լավը դարձնել։
11:24
01 Օգոստոսի 2019
Հինգ ֆինանսական բջջային հավելվածներ ճամփորդների համար
Պատրաստվելով արձակուրդի` թեթևացրեք տարատեսակ ֆրինանսական հարցերի լուծումը ճամփորդության ժամանակ։ Այդ հարցում ձեզ կօգնեն մի քանի օգտակար ֆինանսական անվճար հավելվածներ։
11:06
25 Հուլիսի 2019
Հիփոթեք երիտասարդների և չամուսնացածների համար. ինչպե՞ս ստանալ
Երիտասարդ, աշխատող և չամուսնացած մարդկանց համար հիփոթեքը դեռևս մնում է անհասանելի։ Կարո՞ղ են նրանք հիփոթեք վերցնել և ի՞նչ պայմաններով. այս թեմայի շուրջ զրուցել ենք «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ի (ԱՀԸ) գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի հետ։
12:21
18 Հուլիսի 2019
Կրիպտոարժույթ. գայթակղիչ եկամու՞տ, թե՞ ֆինանսական սնանկության սպառնալիք
ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնը ներկայացրել է հանրապետության բնակչության հետաքրքրությունների փոփոխությունը ֆինանսական կրթման տեսանկյունից։
12:56
11 Հուլիսի 2019
Ինչպես գումար խնայել արձակուրդի համար. 10 հոգեբանական հնարք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն տարածված հոգեբանական հնարքների մասին։
11:03
04 Հուլիսի 2019
Ինչպես ճիշտ պլանավորել արձակուրդային բյուջեն
Եկել է արձակուրդների ժամանակաշրջանը, և ամենաճիշտ ժամանակն է մտածել տարվա ամենագլխավոր հանգստի պլանավորման մասին:
10:40
27 Հունիսի 2019
Ի՞նչ կարող են անել դատական կատարածուները պարտքերի համար (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք այն դեպքերը, որոնց պարագայում ԴԱՀԿ–ը կարող է բռնագանձել քաղաքացիների դրամական միջոցները։
10:15
20 Հունիսի 2019
Ի՞նչ անել եթե ձեր բանկային քարտն արգելափակվել է
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է իրավիճակը`ներկայացնելով խորհուրդներ քարտն աշխատանքային ռեժիմի վերադարձնելու համար։
10:27
13 Հունիսի 2019
Ինչպես խուսափել տարածված ֆինանսական սխալներից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ներկայացնում է առավել տարածված ֆինանսական սխալները:
11:42
10 Հունիսի 2019
Արմենուհի Մկրտչյանը պատմել է, թե ում և ինչու է հարկավոր ֆինանսական կրթությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը խոսել է ֆինանսական կրթության անհրաժեշտության, դպրոցներում նման կրթության ներդրման օգտի և ստացված գիտելիքների գործնական կիրառման մասին։
11:14
04 Հունիսի 2019
Անվտանգության ֆինանսական բարձիկի ստեղծման 10 միջոց
Մարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենք ֆինանսապես պաշտպանված են տարատեսակ չարդարացված հանգամանքների առաջացման դեպքում։