441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս չսխալվել Ամանորյա զեղչերի ժամանակ. 7 խորհուրդ

11:31
12 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերը զեղչերի, ակցիաների ժամանակաշրջան է։ Չէ՞ որ առջևում տարվա գլխավոր իրադարձությունն է` Ամանորը։ Իսկ դա նշանակում է, որ գալիս է նվերների ժամանակը։ Այսօր գրեթե յուրաքանչյուր խանութում գործում են գայթակղիչ առաջարկներ, որոնք ստիպում են մեզ գումար ծախսել և ուրախացնել հարազատներին նվերներով։ Սակայն ոչ բոլորն են կարողանում ճիշտ կողմնորոշվել առաջարկների այդ անեզր ծովում։

Գոյություն ունեն մի շարք հնարքներ, որոնք օգնում են խանութների տերերին գնորդներ գրավել` միաժամանակ վաստակելով գումար։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ամենատարածված հնարքները զեղչերի և ակցիաների ժամանակ, ինչպես նաև տալիս է 7 օգտակար խորհուրդ` դրանցից խուսափելու համար։

Ի՞նչ է կարևոր իմանալ զեղչերի և ակցիաների մասին

Кошелек новогодняя распродажа

Զեղչերն ու ակցիաներն առաջին հերթին նախատեսված են իմպուլսիվ և տպավորվող մարդկանց համար։ Նման մարդիկ արագ արձագանքում են գովազդին, որը խոստանում է զեղչեր, մրցանակներ ու բոնուսներ։ Առևտրականները շահավետ խաղադրույք են կատարում մարդկային սովորական ցանկության վրա`ծախսել ավելի քիչ ու ստանալ ավելի շատ։

Ի՞նչ հնարքներ են ավելի հաճախ մեզ գրավում

Кошелек новогодняя распродажа

«Երկու իր մեկի գնով» առաջարկից շատ դժվար է հրաժարվել, այն չափազանց գայթակղիչ է թվում։ Սակայն իրականում կարելի է նկատել, որ խոսքը պահանջարկ չվայելող իրերի մասին, ընդ որում դրանց ընտրությունը բավականին սահմանափակ է։ Արդյունքում, մենք գնում ենք ինչ–որ անպետք իր բավականին բարձր գնով և դրան ավելանում է ևս մեկ անպետք իր։

Երկրորդ հնարքն ապրանքի գնապիտակի վրա երկու գնի առկայությունն է։ Առաջին գինը ցուցադրաբար ջնջված է, իսկ կողքը գրված է երկրորդ` ավելի ցածր գինը։ Մենք անգամ չենք էլ կռահում, որ առաջին գինը հաճախ ուռճացված է` աստղաբաշխական, իսկ երկրորդն ամենևին էլ շահավետ ու ցածր չէ։ Ավելորդ գումար չծախսելու համար ձեզ հաճախ հիշեցրեք, որ զեղչերը հիմնականում սովորական գովազդային ակցիաներն են, որոնք օգնում են գնորդ գրավել։

Հայտարարություններ զեղչերի մասին բացառապես գնորդների ուշադրությունը գրավելու համար: Մեխանիզմը բավականին պարզ է: Գնորդը, խանութ մտնելով, տեսնում է, որ գներն իսկապես իջեցված են, բայց միայն որոշ ապրանքների համար, որոնք այդքան էլ պահանջարկ չեն վայելում:

Իսկ հետո միանում է հետաքրքրությունը, քանի որ դարակներում դրված են բազմաթիվ այլ հետաքրքիր իրեր, բայց բավականին բարձր գներով: Գործն ավարտին է հասցնում բավականին բարեհաճ վաճառողը, ով սկսում է պատմել սեզոնի բոլոր հիանալի նորույթների մասին, ինչից հետո առանց գնում կատարելու հեռանալը պարզապես անհարմար է դառնում: Արդյունքում փողերը ծախսվում են թանկ իրերի վրա:

Եվս մեկ հնարք` խանութների ցուցափեղկերին ընդամենը 1-2 օր տևող իջեցված գներով վաճառքի (распродажа) հայտարարությունները: Հենց այդքան օր էլ կգործի բավականին լավ զեղչ։

Արդյունքում մարդը չի դիմանում գայթակղությանը և գնում է մի ապրանք, որ նրան այդքան էլ պետք չէ ու այդքան էլ բարձրորակ չէ։ Իսկ գալով նույն խանութ մեկ ամիս անց` զարմանքով հայտնաբերում է, որ իսպառ վաճառքը չի էլ վերջացել։ Այդ իսկ պատճառով պետք է կուրորեն վստահել «մեկօրյա զեղչեր» կամ «լիկվիդացիոն գներ» հայտարարություններին։

Յոթ խորհուրդ, թե ինչպես չգնել ավելորդը

Кошелек новогодняя распродажа

Գաղտնիք չէ, որ վաճառողը երբեք իրեն ի վնաս չի աշխատի, նույնիսկ 70 և 90%-ի զեղչերի դեպքում: Կասկած չկա, որ խանութը, միևնույն է, կստանա իր շահույթը: Պարզապես դա նշանակում է, որ գինն ի սկզբանե շատ բարձր է եղել: Զեղչերով վաճառքի ժամանակ հաճախ դրվում է իրերի իսկական գինը` առանց աստղաբաշխական թվերի:

Սակայն գրագետ մոտեցման դեպքում կարելի է իրապես տնտեսել և այդ բոլոր առևտրային հնարքներն օգտագործել հօգուտ սեփական գրպանի:

1. Խանութ գնալուց առաջ կազմեք իսկապես պետքական ապրանքների ցուցակը։ «շատ էժան պետքական իր» գնելուց առաջ նայեք այդ ցուցակը։ Իսկ երբ գնում եք տոնական զեղչային գնումների` նախապես գրեք, թե ինչ և ում համար պետք է գնեք։

2.Փողը քամուն չտալու և չմտածված գնում չկատարելու համար պարզապես սպասեք 10-15 րոպե։ Եթե ինչ–որ ապրանք ձեզ հետաքրքրել է, մի շտապեք այն միանգամից գնել, անցեք այլ բաժիններով, այնուհետև վերադարձեք ու կրկին նայեք ընտրած ապրանքը։ Եվ եթե այն ձեզ նույնքան գրավիչ թվա, որքան սկզբում, հանգիստ խղճով գնեք այն։

3. Մի շտապեք ու ուշադրություն դարձրեք որակին սեզոնային զեղչերի ժամանակ ինչ-որ իր գնելիս: Դա կարող է լինել ինչ-որ իր, որը տարիներով պահված է եղել խանութների պահեստներում: Բացի դրանից, էջան գներով կարող են վաճառվել նաև թերություններով իրեր, որոնց մասին «մոռացել են» հայտնել հաճախորդին:

Кошелек новогодняя распродажа

4. Եթե խոսքը թանկարժեք գնումների մասին է, կրկին մի շտապեք, եթե անգամ գինը ձեզ շատ մատչելի է թվում: Անմիտ գնումների հսկայական մասը կատարվում է ինքնաբուխ, ագրեսիվ գովազդի ազդեցության տակ: Լսելով վաճառողներին` դուք կարող եք ոչ միայն անմիտ փող ծախսել, այլ նաև երկար ժամանակով փչացնել ձեր իսկ տրամադրությունը: Մի փորձեք գնել գերժամանակակից, լավ գովազդ արված իր, դրանք շուտ են ոչ նորաձև դառնում: Գնեք դասական իրեր, որոնք միշտ պահանջված կլինեն:

5. Միշտ հիշեք, որ դուք պետք է օգուտ քաղեք զեղչից ու տնտեսեք, ոչ թե անիմաստ ծախսեք: Խելացի եղեք և թույլ մի տվեք, որպեսզի ձեզ խաբեն: Մի կորցրեք մտքի սթափությունը, մի ընկեք ընդհանուր էյֆորիայի մեջ: Ոչինչ չպետք է շեղի ձեզ նպատակից. ոչ` նվերները, ոչ` գովազդային խոստումները: Ոչինչ չպետք է ստիպի ձեզ գնել ոչ պետքաքան իր կամ ծախսել ավելի շատ, քան դուք նախատեսել եք:

6. Եթե զեղչերի ժամանակ դուք տեսնում եք սովորական գներ, ապա եզրակացություն արեք, որ սովորաբար գները տվյալ խանութում ավելի բարձր են դնում, և շրջանցեք այն: Ձեզ պարտավոր մի զգացեք գնել ինչ-որ բան միայն նրա համար, որ սիրալիր ու ժպտերես վաճառողն իր թանկարժեք ժամանակից մի քանի րոպե է հատկացրել ձեզ: Շփումը հաճախորդների հետ նրա աշխատանքն է, ինչի համար նա փող է ստանում:

7. Եվ հիշեք, որ զեղչը բավարար առիթ չէ ապրանք գնելու համար: Որպես առիթ պետք է հանդիսանա տվյալ ապրանքի անհրաժեշտության մակարդակը ձեզ համար: Դուք պետք է ստանաք ոչ թե ուղղակի ուրախություն, կապված ապրանքի ցածր գնի հետ, այլ ապրանքի, որը երկար կծառայի ձեզ և օգտակար կլինի։ -0-





Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։