527.46
7.22
475.92
+33
Եղանակը Երևանում
Հայ

Ի գիտություն կենսաթոշակառուների. ի՞նչ է պետք իմանալ Հայաստանի կենսաթոշակային համակարգի մասին

12:01
18 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երիտասարդ տարիներին մարդիկ հազվադեպ են մտածում կենսաթոշակի մասին։ Բայց եթե ցանկանում են ծերությունը դիմավորել և անցկացնել պատշաճ կերպով, հոգ չանելով փողի մասին, ապա իմաստ ունի ծանոթանալ կենսաթոշակային ապահովման հարցին նախապես։ Ներկայում Հայաստանում պետական կենսաթոշակային համակարգն ապահովում է քաղաքացիներին կենսաթոշակով պետբյուջեի միջոցներից «Պետական կենսաթոշակների մասին» օրենքին համապատասխան։

Միաժամանակ 2014 թվականի հունվարի 1–ից երկրում ներդրվել է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգւ, որն ի սկզբանե տարածվում էր 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիների վրա։ Սակայն, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելուց հետո պարտադիր բաղադրիչը պահպանվել է միայն պետական կառույցների աշխատողների համար։

Մյուս քաղաքացիների համար պարտադիր բաղադրիչների ներդրումը հետաձգվել է մինչև 2018 թվականի հուլիսի 1–ը։ Քանի որ այս տարի պետական կենսաթոշակ են ձևավորում 1955 թվականին ծնված մարդիկ, կարելի է ենթադրել, որ ներկայիս կենսաթոշակային համակարգը կգործի ևս մի քանի տարի։ Այն մասին, թե պետական կենսաթոժակի ինչ տեսակներ գոյություն ունեն, ինչպե՞ս այն ձևակերպել, ի՞նչ ժամկետներում, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար և շատ այլ հարցերի մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի կենսաթոշակային ապահովման վարչության պետ Անահիտ Գալստյանը։

«Նովոստի–Արմենիա». Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի գործող կենսաթոշակային համակարգը։

Ա.Գալստյան. Հայաստանում գործում է եռաստիճան կենսաթոշակային համակարգ` պետական կենսաթոշակային ապահովում, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ և կուտակային կենսաթոշակային համակարգ կամավոր բաղկացուցչով։

Եթե քաղաքացին բավարարում է դրանցից յուրաքանչյուրի պահանջներին, ապա կարող է թոշակ ստանալ բոլոր երեք բաղկացուցիչներից։

Առաջին երկու դեպքերում թոշակ ստանալու պայմանները սահմանում է պետությունը, իսկ երրորդի դեպքում` ինքը` քաղաքացին, եթե ընտրի ինչ–որ կենսաթոշակային համակարգ։

«ՀՀ պետական կենսաթոշակների մասին» օրենքով մենք ունենք կենսաթոշակի երկու տեսակ` աշխատանքային և ռազմական։ Նրանցից յուրաքանչյուրն ունի նաև մի քանի ենթատեսակ։

Загружается новость ... "Право"

Ընդհանուր առմամբ օրենքով նախատեսված է աշխատանքային կենսաթոշակների վեց ենթատեսակ` ըստ տարիքի; արտոնյալ կենսաթոշակներ տարբեր մասնագիտությունների համար հատկապես վնասակար կամ առանձնապես ծանր պայմաններում, ինչպես նաև վնասակար և ծանր պայմաններում, ըստ ստաժի; հաշմանդամության; խնամակալի կորստի դեպքում և մասնակի։

Ռազմական կենսաթոշակն ունի երեք ենթատեսակ` ըստ ստաժի, հաշմանդամությամբ, խնամակալի կորստի դեպքում։

«Նովոստի–Արմենիա». Եթե խոսենք կենսաթոշակի առավել տարածված տեսակի մասին` տարիքային, ո՞վ կարող է ստանալ այդ կենսաթոշակը և որոնք են դրա նշանակման պայմանները։

Ա.Գալստյան. Տարիքով պայմանավորված աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունքի պայմաններն են` տարիքը և աշխատանքային ստաժը։ Աշխատանքային կենսաթոշակի այս տեսակը նշանակվում է 63 տարեկանը բոլորած անձին 10 օրացուցային տարվա ստաժ ունենալու դեպքում։ Ընդգծեմ, որ հենց օրացուցային տարի, և ոչ մի օր պակաս։ Աշխատանքային ստաժի հաշվարկման կամ հաշվառման այլ դեպքերում այն կարող է կլորացվել մաթեմատիկայի կանոններին համապատասխան։ Եթե մարդն ունի 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում, ապա նրան կարող է աշխատանքային կենսաթոշակ նշանակվել 62 տարեկանում։ Իր աշխատանքային գործունեության ժամանակ մարդը պետք է աշխատավարձ ստանա և սոցվճարումներ կատարի։

«Նովոստի–Արմենիա». Ինչպե՞ս է հաշվարկվում տարիքային կենսաթոշակը, և ի՞նչ գործոններ են ազդում դրա չափի վրա։

Ա.Գալստյան. Աշխատանքային կենսաթոշակի բոլոր տեսակները հաշվարկվում են նույն բանաձևով և նույն կարգով։ Կազմվող կենսաթոշակը ձևավորվում է հիմնական կենսաթոշակից (16000 դրամ) և ստաժից կախված կենսաթոշակի աշխատանքային մասից – 1 տարվա ստաժի արժեքից (մինչև 10 տարին դա 800 դրամ է, 10 տարուց հետո` 500 դրամ), փոփոխական գործակցից, որը հավասար է 1 տարվա ստաժի համար 0,1` 10 տարվա ստաշի դեպքում և տարեկան 0,01 մինչև 40 տարվա ստաժի դեպքում։ Պատկերավոր լինելու համար կենսաթոշակի հաշվարկի ամենապարզ օրինակը բերեմ` 10 տարվա ստաժի դեպքում կենսաթոշակը կազմում է 24 000 դրամ։ Այդ թիվը ստացվել է հետևյալ կերպ` 16000+800х(0,1х10)х10=24000.

Կենսաթոշակի հաշվարկման դեպքում, երբ մարդն ունի 10 օրացուցային տարվա ստաժ, ստաժին գումարվում են այլ գործունեության ժամանակահատվածներ, օրինակ, ստացիոնար ուսման տարիներ, երեխայի խնամքի տարիները (2–ական տարի յուրաքանչյուր երեխայի համար), գործազրկության նպաստ ստանալու տարիները և այլն։ Այսպիսով, մեզ մոտ այսօր գործում է բավականին ճկուն կենսաթոշակային համակարգ, որը կենսաթոշակի հաշվարկման դեպքում բազմաթիվ գործոններ է հաշվի առնում։

«Նովոստի –Արմենիա». Ո՞ր դեպքում է կատարվում թոշակների վերահաշվարկ

Ա. Գալստյան. Թոշակների վերահաշվարկն իրականացվում է տարին մեկ, եթե թոշակառուն պաշտոնապես աշխատում է: Եթե վերահաշվարկից հետո թոշակառուն աշխատել է, ենթադրենք, ընդամենը մեկ ամիս, ապա մեկ տարի անց նորից կվերաաշվարկեն նրա կենսաթոշակը` հաշվի առնելով այդ մեկ ամիսը:

«Նովոստի –Արմենիա». Երբ մարդն իրավունք ունի ստանալ կենսաթոշակի մի քանի տեսակ, ինչպե՞ս են վարվում այդ դեպքում

Ա. Գալստյան. Մի քանի տեսակի կենսաթոշակ, օրինակ, աշխատանքային կենսաթոշակ ու հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող մարդը կարող է միայն մեկն ընտրել: Եթե մարդուն ավելի ձեռնտու է ստանալ հաշմանդամության կենսաթոշակ, ապա նրա կենսաթոշակի տեսակը կարող են փոխել նրանից հետո, երբ նա դիմի պետական սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին:

«Նովոստի –Արմենիա». Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր կենսաթոշակ ձևակերպելու համար

Ա.Գալստյան. Առաջին հերթին անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև աշխատանքային գրքույքը (այն անհրաժեշտ կլինի մինչև աշխատանքային գրքույքի ամբողջական թվայնացում): Սրանք հիմնական փաստաթղթերն են, սակայն կարող են պետք լինել հավելյալ փաստաթղթեր: Օրինակ, զինվորական գրքույքը տղամարդկանցից` բանակում ծառայությունը հաշվառման համար, տեղեկանք ուսման վայրից ստացիոնար ուսման մասին, դիպլոմի պատճեն: Կանանցից` երեխայի ծննդյան վկայականը` երեխայի խնամքի ժամկետի հաշվառման համար:

«Նովոստի –Արմենիա». Ո՞ր ժամկետներում է պետք դիմել սոցիալական ապահովության մարմիններ 63 տարեկանը լրանալուց հետո

Ա. Գալստյան. Քաղաքացիները պետք է դիմեն Պետական սոցիալական ապահովության ծառայություն 63 տարեկանը լրանալուց երեք շաբաթվա ընթացքում: Եթե քաղաքացիները բավարարում են այս պահանջին, ապա կենսաթոշակը հաշվարկվում է ծննդյան ամսաթվից: Եթե քաղաքացիները դիմել են նշված օրվանից գոնե մեկ օր ուշ, ապա թոշակը հաշվառվում է դիմում ներկայացնելու օրվանից, այսինքն, նրանք կկորցնեն նախորդ երեք ամիսների փողերը: Բացառություն է կազմում կերակրողի կորստի կենսաթոշակը: Այդ դեպքում թոշակը կարելի է ձևակերպել 6 ամսվա ընթացքում` չկորցնելով գումարը:

Ուզում եմ նշել, որ կենսաթոշակը կարելի է ստանալ կամ փոստում կանխիկ, կամ բանկային քարտով` փոխանցման եղանակով: Քարտով թոշակ ստացող թոշակառուները պետք է տարին մեկ անգամ փոխեն այդ քարտը: Եթե թոշակառուն մոռացել է փոխել քարտը ու չի ստացել թոշակը, ապա, փոխելով այն, կստանա ամբողջ գումարը: Եթե թոշակառուն ինչ-որ պատճառներով չի կարողանում ինքնուրույն ստանալ թոշակը, ապա նոտարի կողմից հաստատված լիազորագրով այն կարող է ստանալ բարեկամներից որևէ մեկը: Սակայն լիազորագիրը պետք է թարմացնել ամեն տարի:

«Նովոստի–Արմենիա». Թոշակի ապահովման հետ կապված ի՞նչ հարցերով են առավել հաճախ դիմում Ձեզ։

Ա. Գալստյան. Հարցերի մեծ մասը վերաբերում է աշխատանքային ստաժի հաշվարկին կենսաթոշակ փոխանցելիս։ Մինչև 1992 թվականն անհրաժեշտ 10 տարվա ստաժը հաշվարկվում էր աշխատանքային գրքույկով։ 1992 թ.–ի հունվարից ստաժից բացի պահանջվում է, որպեսզի մարդը ստանա աշխատավարձ և կատարի համապատասխան սոցիալական վճարներ, 2013 թ.–ից պահանջվում է եկամտահարկի վճարի հաստատում։ 1992 թ.–ից հետո մութ ու ցուրտ տարիներին դադարում էին աշխատել ձեռնարկությունները, մարդիկ չէին աշխատում։ Չնայած նրանց աշխատանքային գրքույկներում կան համապատասխան գրառումներ, սակայն չկա տեղեկություն այն մասին, թե մարդն արդյոք աշխատավարձ ստացե՞լ է, սոցիալական վճարումներ կատարե՞լ է։ Այդ պատճառով այդ տարիները հաճախ հաշվի չեն առնվում աշխատանքային ստաժում, և դա խնդիր է ինչպես թոշակառուի, այնպես էլ մեզ համար։

«Նովոստի–Արմենիա». Իսկ հիմա մի փոքր վիճակագրություն։ Կենսաթոշակային ապահովման ոլորտում ի՞նչ թվեր կարող եք ներկայացնել նախորդ տարվա արդյունքներով։

Ա. Գալստյան. 2017 թ.–ին աշխատանքային կենսաթոշակի գծով բնակչությանը բյուջեից վճարվել է 220 մլրդ դրամ։ Այս տարի նույն կատեգորիայի կենսաթոշակների վճարմանը նախատեսված է 210 մլրդ դրամ։ Նախորդ տարի աշխատանքային կենսաթոշակ է վճարվել 456 հազար թոշակառուի (որոնցից 312 հազարը ստանում է տարիքային կենսաթոշակ), կենսաթոշակի միջին չափը կազմում է 40300 դրամ։

«Նովոստի–Արմենիա». Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր շուտով պետք է թոշակի անցնեն։ Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն դեռ աշխատելու ժամանակ, որպեսզի հետո թոշակի ձևակերպման հետ կապված խնդիրներ չծագեն։

Ա. Գաստլյան. մեզ մոտ դեռ ավարտված չէ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը, և մենք ամբողջությամբ անցում չենք կատարել էլեկտրոնային տեսքով տեղեկատվության օգտագործման, ապագա թոշակառուներին խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել աշխատանքային գրքույկում գործատուի կողմից բոլոր գրառումների պատշաճ ձևակերպմանը։ Հիմա փոքր–ինչ դյուրացվել է կենսաթոշակների ձևակերպման ընթացակարգը։ Հիմա թոշակի անցնող մարդու համար անհրաժեշտ չէ դիմել արխիվ նախկին աշխատատեղերի մասին տեղեկանքներ ստանալու համար։ Մենք ինքներս ենք հարցում կատարում և ստանում անհրաժեշտ տեղեկատվություն, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ մյուս երկրներում` միջկառավարական համաձայնագրերի համաձայն։–0–

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:09
19 Օգոստոսի 2019
ԹԵՍՏ. որքա՞ն արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի Ձեզ այդ հարցում։
10:51
07 Օգոստոսի 2019
Ֆինանսական բարեկեցության 10 հիմնական սկզբունքները
Ներկայացնում ենք մի շարք սկզբունքներ, որոնց հետևելով` կարելի է կյանքն ավելի լավը դարձնել։
11:24
01 Օգոստոսի 2019
Հինգ ֆինանսական բջջային հավելվածներ ճամփորդների համար
Պատրաստվելով արձակուրդի` թեթևացրեք տարատեսակ ֆրինանսական հարցերի լուծումը ճամփորդության ժամանակ։ Այդ հարցում ձեզ կօգնեն մի քանի օգտակար ֆինանսական անվճար հավելվածներ։
11:06
25 Հուլիսի 2019
Հիփոթեք երիտասարդների և չամուսնացածների համար. ինչպե՞ս ստանալ
Երիտասարդ, աշխատող և չամուսնացած մարդկանց համար հիփոթեքը դեռևս մնում է անհասանելի։ Կարո՞ղ են նրանք հիփոթեք վերցնել և ի՞նչ պայմաններով. այս թեմայի շուրջ զրուցել ենք «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ի (ԱՀԸ) գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի հետ։
12:21
18 Հուլիսի 2019
Կրիպտոարժույթ. գայթակղիչ եկամու՞տ, թե՞ ֆինանսական սնանկության սպառնալիք
ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնը ներկայացրել է հանրապետության բնակչության հետաքրքրությունների փոփոխությունը ֆինանսական կրթման տեսանկյունից։
12:56
11 Հուլիսի 2019
Ինչպես գումար խնայել արձակուրդի համար. 10 հոգեբանական հնարք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն տարածված հոգեբանական հնարքների մասին։
11:03
04 Հուլիսի 2019
Ինչպես ճիշտ պլանավորել արձակուրդային բյուջեն
Եկել է արձակուրդների ժամանակաշրջանը, և ամենաճիշտ ժամանակն է մտածել տարվա ամենագլխավոր հանգստի պլանավորման մասին:
10:40
27 Հունիսի 2019
Ի՞նչ կարող են անել դատական կատարածուները պարտքերի համար (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք այն դեպքերը, որոնց պարագայում ԴԱՀԿ–ը կարող է բռնագանձել քաղաքացիների դրամական միջոցները։
10:15
20 Հունիսի 2019
Ի՞նչ անել եթե ձեր բանկային քարտն արգելափակվել է
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է իրավիճակը`ներկայացնելով խորհուրդներ քարտն աշխատանքային ռեժիմի վերադարձնելու համար։
10:27
13 Հունիսի 2019
Ինչպես խուսափել տարածված ֆինանսական սխալներից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ներկայացնում է առավել տարածված ֆինանսական սխալները:
11:42
10 Հունիսի 2019
Արմենուհի Մկրտչյանը պատմել է, թե ում և ինչու է հարկավոր ֆինանսական կրթությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը խոսել է ֆինանսական կրթության անհրաժեշտության, դպրոցներում նման կրթության ներդրման օգտի և ստացված գիտելիքների գործնական կիրառման մասին։
11:14
04 Հունիսի 2019
Անվտանգության ֆինանսական բարձիկի ստեղծման 10 միջոց
Մարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենք ֆինանսապես պաշտպանված են տարատեսակ չարդարացված հանգամանքների առաջացման դեպքում։