478.39
+0.02
571.25
+2.28
8.31
+0.01
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակչության հետաքրքրությունը ֆինանսական ոլորտի նկատմամբ աճում է. ԿԲ փորձագետ
14:52
15 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ հասարակության հետաքրքրությունը ֆինանսական ոլորտի նկատմամբ վերջին տարիներին աճել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական կրթության փորձագետ Արթուր Փոքրիկյանը։

Ըստ նրա, դա 2014 թվականին Կենտրոնական բանկի հետ համատեղ Հայաստանի կառավարության մշակած ` բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրի արդյունքն է։

«Եթե երեք տարի առաջ Facebook–ի մեր էջն ուներ մոտ 3000 հետևորդ, ապա այսօր նրանց թիվն ավելացել է հինգ անգամ»,– ասաց Փոքրիկյանը։

Նա նշեց, որ Հայաստանի բնակիչները հետաքրքրվում են Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ծրագրերով և ցանկություն են հայտնում մասնակցել դրանց։

Փորձագետը նշեց նաև բնակչության ոչ բավարար տեղեկացվածությունը ֆինանսական գրագիտության հմտությունների բնագավառում։ Այսպես, ոչ բոլորը գիտեն սպառողական վարկի վճարումների և ֆինանսական ծառայություններից օգտվելու կանոնների նրբությունները։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ ԿԲ կայքում գործում է «Ֆինանսական օգնական» էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն է ընձեռում ընտրել ֆինանսական լավագույն ծառայությունը։

«Կայքի այցելուները կարող են ընտրել ավանդի պայմանները (գումարը, ժամկետը, արժույթը և այլն), իսկ ծրագիրը կհուշի շուկայում գոյություն ունեցողների ամենաժահավետ տարբերակը»,– նշեց Փոքրիկյանը, ավելացնելով, որ համակարգը գործում է նաև վարկերի, դրամական փոխանցումների համար և այլն։

Ամենից հաճախ, ինչպես նշեց փորձագետը, ֆինանսական գրագիտության սեմինարների այցելում է այդ ոլորտում իր տեսադաշտն ընդլայնելու ցանկություն ունեցող երիտասարդությունը։ Այսպես, նույն մարդը դառնում է տարբեր թեմաներով միանգամից մի քանի սեմինարների մասնակից։

Загружается новость ... "Право"

Փորձագետը միաժամանակ էական տարբերություն չի դնում տղամարդկանց և կանանց միջև ֆինանսական իրազեկվածության մակարդակում։

«Մենք չենք կարող ասել, որ կանայք ավելի լավ են գլուխ հանում ինչ–որ ոլորտներում, քան տղամարդիկ, կամ հակառակը»,– ասաց Փոքրիկյանը։

Նա միաժամանակ պարզաբանեց, որ կանայք հատուկ թիրախային խումբ են, քանի որ հաճախ տղամարդիկ, մեկնելով գումար վաստակելու, փող են ուղարկում, որը պիտի տնօրինի կինը։

Նրա խոսքով, մյուս թիրախային խումբը գյուղացիներն են, ովքեր բախվում են մի շարք այնպիսի խնդիրների, որոնց հետ չի բախվում քաղաքի բնակիչը։ Դրանց թվում են` սեզոնային եկամուտը, կլիմայական գործոնի հետ կապված բազմաթիվ ռիսկեր (կարկուտ, երաշտ, ջրհեղեղ և այլն)։ Այդ պայմաններում, ինչպես կարծում է ԿԲ ֆինանսկան կրթության փորձագետը, շատ կարևոր է սովորեցնել գյուղական բնակչությանը ֆինանսական ծրագրման հիմունքները։

«Գյուղի բնակիչների մոտ սեփական եկամուտների ֆինանսական ծրագրման հմտությունները զարգացնելու համար Կենտրոնական բանկը կազմակերպում է զանազան սեմինարներ, մշակում է կրթական (ուսուցողական) նյութեր և այլն»,– եզրափակեց խոսքը Փոքրիկյանը։ -0-




Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:35
19 Սեպտեմբերի 2017
Ինչպես ճիշտ բանկ ընտրել ավանդի համար
Այսօր հայկական բանկային համակարգը հանրապետության առավել կայացած ինստիտուտն է և ամենահաջողվածներից մեկը հետխորհրդային տարածքում։
10:37
14 Սեպտեմբերի 2017
Ի՞նչ է հարկավոր իմանալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին
Լուրերով հաճախ կարելի է լսել տեղեկատվություն այն մասին, որ Կենտրոնական բանկը նվազեցնում կամ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սակայն մասնագետներից բացի, քչերը գիտեն, թե ինչ է նշանակում այդ տոկոսադրույքը և ինչ դեր է խաղում տնտեսության մեջ։
10:26
12 Սեպտեմբերի 2017
Հայաստանի դպրոցականներին ֆինանսական կրթություն կմատուցեն
2014 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Հայաստանում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը:
14:40
07 Սեպտեմբերի 2017
Թեստ. ի՞նչ գիտեք փողերի պատմության մասին
Ֆինանսապես գրագետ մարդու համար չափազանց կարևոր է իմանալ փողերի առաջացման պատմությունը, իսկ ազգային արժույթի առաջացման պատմությունն իմանալը պարզապես անհրաժեշտ է։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին է առաջարկում ընկղմվել համաշխարհային թղթադրամների աշխարհն ու բացահայտել նոր և հետաքրքիր փաստեր։
11:18
05 Սեպտեմբերի 2017
Ֆինանսական մտածողության զարգացման համար պետք է իմանալ փողերի առաջացման պատմությունը
Բնակչությանը ֆինանսապես կրթելու նպատակով յուրաքանչյուր երկրում զանազան մեթոդիկաներ են կիրառվում:
14:28
17 Օգոստոսի 2017
Հաջողության հինգ փոքրիկ գաղտնիք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն  առաջարկում է հինգ ոչ բարդ կանոն, որոնց հետևելը Ձեզ կօգնի դառնալ հաջողակ և ֆինանսապես ապահովված մարդ։  

11:30
10 Օգոստոսի 2017
Ի՞նչ է կրիպտոարժույթը, և որտե՞ղ են ռիսկերը
Այսօր բիթքոինը հսկայական բիզնես է` շրջանառության մեջ գտնվող դրամների համախառն արժեքը հասնում է 40 մլրդ դոլարի:
12:24
08 Օգոստոսի 2017
Ինչպես կատարել առցանց գնումներ
Առցանց գնումները նրանց համար են, ովքեր հոգնել են շրջել խանութներով, հերթ կագնել կամ նրանց համար, ովքեր պարզապես գնումների ժամանակ չունեն:
11:02
03 Օգոստոսի 2017
Ի՞նչ է պետք իմանալ ժառանգման իրավունքները ստանձնելիս
Եթե դուք այդքան էլ գլուխ չեք հանում ժառանգման իրավունքներն ընդունելու ընթացակարգի նրբություններից, ապա ձեր վիճակը նախանձելի չէ:
10:26
01 Օգոստոսի 2017
Ինչու՞ է անհրաժեշտ ֆինանսական կրթական մակարդակի բարձրացումը
Ֆինանսական ոչ բավարար կրթությունը կամ դրա բացակայությունը կարող են հանգեցնել լուրջ խնդիրների։
10:50
27 Հուլիսի 2017
Ինչու՞ սեփական անձի մեջ ներդրում կատարելը միշտ ձեռնտու է
Ամենաանսպասելի պահի կյանքը կարող է տհաճ անակնկալ մատուցել, երբ մի ակնթարթում կարելի է կորցնել բոլոր ակտիվները։ Այդ իսկ պատճառով մեր լավագույն ակտիվը մենք ինքներս ենք։
12:03
25 Հուլիսի 2017
Հայաստանի անցումը կոմպոզիտային թղթադրամների դրամը երկարակյաց կդարձնի
Հայաստանը 2018 թվականին երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ կներդնի: