438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Գումար ներդնելու 5 ամենառիսկային գործիքները

11:56
07 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հաճախ սկսնակ ներդրողները, ովքեր ցանկանում են այլընտրանք գտնել բանկային ավանդներին, կանգնում են երկընտրանքի առաջ. ինչպես և որտեղ է ձեռնտու ներդնել գումար, որպեսզի չկորցնել այն և չդառնալ ֆինանսական կեղծարարների կասկածելի սխեմաների պատանդը: Բացի ակնհայտ ֆինանսական բուրգերից, կան ֆինանսական միջոցների ներդրման շատ այլ սխալ միջոցներ, որոնցից պետք է հրաժարվել: Հաշվի առնելով գոյությոն ունեցող պրակտիկան` «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է իր ընթերցողներին ծանոթանալ անձնական ֆինանսների փորձագետների խորհուրդներին, ովքեր կհուշեն, թե որտեղ չպետք է գումար ներդնեն սկսնակ ներդրողները: 

Որևէ քայլ ձեռնարկելուց առաջ հիշեք, որ ներդրողի հիմնական կանոնը դիվերսիֆիկացիան է: Դա նշանակում է, որ փողերը ներդրվում են տարբեր ներդրումային գործիքների մեջ, այլ ոչ թե մեկի, անգամ եթե այն թվում է ամենաշահավետն ու հուսալին:

Օրինակ, դուք ինչ-որ տեղ կարդացել եք, որ խոշորագույն ընկերությունների կորպորատիվ պարտատոմսերը ցածր ռիսկ ունեցող լավագույն տարբերակն են ներդրողի համար: Սակայն դա չի նշանակում, որ պետք է ծախսել ամբողջ գումարն այդ պարտատոմսերը գնելու համար: Կան նաև այլ` ոչ պակաս հուսալի գործիքներ, օրինակ` փորձառու վերլուծաբանների, ֆոնդային բիրժայի մասնակիցների կողմից մշակված կառուցվածքային պրոդուկտները, որոնք առաջարկվում են բազմաթիվ ներդրումային ընկերությունների և բանկերի կողմից: Հետևեք «Չդնել բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ» սկզբունքին, և երբեք ականատեսը չեք դառնա, թե ինչպես է մեկ «հուսալի» գործիքի մեջ ներդրված ձեր ունեցվածքը փոշիանում։

1. Ֆորեքսը և արժութային գործառնությունները

1 Кошелек вложения

Ֆորեքս հարթակում արժույթի հետ սպեկուլյատիվ գործողությունների գովազդը բավականին գրավիչ տեսք ունի։ Ունենալով ընդամենը 100–200 դոլար և արժույթի առուվաճառքի վրա տարեկան 300-400% վաստակելու հեռանկարը ծանրակշիռ փաստարկ է։ Իրականում Ֆորեքսը բավականին բարդ ֆինանսական գործիք է, նրա հնարավորություններից ճիշտ օգտվել կարող են միայն շատ փորձառուները։ Գիտակցաբար Ֆորեքսում ֆինանսական դրույքներ կատարելու համար հարկավոր է սովորել, ընդ որում ոչ մեկ կամ երկու ամիս։ Միաժամանակ, արժութային լոտի իրական մեծությունը հարթակում սկսվում է 100 հազար դոլարից։ Այդ պատճառով Ֆորեքսում շատ են պարտվում։ Ըստ վիճակագրության, թրեյդերների միայն 11-25% է գումար վաստակում Ֆորեքսում։ Մնացած հաճախորդների 75-89% –ը կորցնում են իրենց ներդրած միջոցները։

2. Գործարքներ բորսայում` լեվերիջով

2 Кошелек вложения

Շատ հեշտ է սխալվել` ձեռք բերելով, ձեր կարծիքով, հեռանկարային ընկերությունների բաժնետոմսեր, այն էլ բրոքերի կողմից տրամադրված լեվերիջով ։ Եթե դուք նախատեսում եք ստանալ պասիվ եկամուտ (այսինքն ցանկանում եք, որպեսզի գումարն «աշխատի» առանց ձեր մասնակցության), ավելի լավ է ուսումնասիրեք կոլեկտիվ ներդրումների շուկան (երկու կամ ավել անձանց համատեղ ներդրումները)։ Ընտրեք, օրինակ, կառուցվածքայնացված պրոդուկտներ, որտեղ դուք ստանում եք ֆիքսված եկամուտ` ավելի շատ գումար վաստակելու հնարավորությամբ շուկայական որոշակի պայմանների համընկնման դեպքում։ Իսկ ձեր խնդիրն է ընտրել ներդրումային կամ կառավարող ընկերություն` լավ հեղինակությամբ, որը կառաջարկի որակյալ և հետաքրքիր պրոդուկտ։ Դա կարելի է անել` վերլուծելով տեղեկատվական դաշտը, և դա շատ ավելի դյուրին է, քան ուսումնասիրել բորսայում ինքնուրույն ներդրում անելու բոլոր նրբությունները։

3. Կրիպտոարժույթ և ICO

3 Кошелек вложения

Կրիպտոարժույթն ու հնարավոր բոլոր ICO–ներն այսօր ևս մեկ գործիք են սպեկուլյանտի համար, ով գումար է վաստակում արժեքի կտրուկ տատանումների վրա։ Եվ, իհարկե, խոսք անգամ լինել չի կարող ներդրումների հուսալիության մասին այդ անապահով և չվերահսկվող շուկայում։ Պակաս ռիսկային չեն ներդրումները տոկենների մեջ, որոնք տեղաբաշխվում են կրիպտոբորսաներում բազմաթիվ ICO նախագծերի ընթացքում։ Դեռևս վիճակագրությունը սփոփիչ չէ. ICO նախագծերի թիվը, որտեղ ներդրողները գումարներ են կորցրել, մի քանի անգամ գերազանցում է հաջող նախագծերի թիվը։

4. Ոսկի և ոսկյա զարդեր

4 Кошелек вложения

Ոսկին, ոսկե զարդերն ու կոլեկցիոն մետաղադրամները հաջորդ ակտիվն են, որոնք հարկավոր է բացառել ներդրումային նախագծերից և չներդնել որևէ գումար։ Ոսկյա զարդերի վաճառքից կարելի է ստանալ միայն այն արժեքը, որով գնահատվում է այսպես կոչված «լոմը»։ Նույնը վերաբերում է նաև ներդրումային մետաղադրամներին, որոնք վաճառվում են բանկերում և ինտերնետային հատուկ աճուրդներում։ Պետք է հիշել, որ այդ մետաղադրամի գնի մեջ (մոտ 70-80%) ներառված է ոսկերչի աշխատանքի արժեքն ու վաճառողի միջնորդավճարը։ Եթե, ամեն դեպքում, որոշել եք գնել նման մետաղադրամներ` ապա միայն հաշվի առնելով այն, որ դրանք կհաջողվի վաճառել հենց կոլեկցիոների, որն ըստ արժանվույն կգնահատի և′ մետաղադրամի հազվագյուտությունը, և′ դրա գեղարվեստական գրավչությունը։

5. Անշարժ գույք

5 Кошелек вложения

Մի′ շտապեք գումար ներդնել երկրորդական շուկայում անշարժ գույքի գնման մեջ, բացի սեփական կարիքների համար անշարժ գույք ձեռք բերելուց։ Այս ակտիվի ներդրումային գրավչությունը չափազանց կասկածելի է և վաղուց դադարել է պահանջված լինել ներդրողների շրջանում։ Քանի որ, եթե անգամ հնարավոր լինի բնակարանը դիտարկել` որպես այն վարձով հանձնելու աղբյուր, ապա պետք է պատրաստ լինել, որ նման, եթե կարելի է այդպես ասել, ներդրման գումարի վերադարձի ժամկետը (հաշվի առնելով բոլոր ծախսերն ու հարկերը), կկազմի առնվազն 15–20 տարի (լավագույն դեպքում)։ Միակ բացառությունը կարող է դառնալ կոմերցիոն անշարժ գույքը, սակայն այդ դեպքում ներդրողը պետք է կոմպետենտ լինի բիզնեսի հարցերում, որպեսզի չգնի խանութ, որը կարող է սնանկանալ մեկ տարի հետո մոտակայքում բացված առևտրի կենտրոնի պատճառով։

6. Ներդրումներ սթարթափերում

6 Кошелек вложения

Երիտասարդ ընկերությունների համաներդրող դառնալն այսօր շատ դյուրին է։ Սակայն, կրկին, գրավիչ հեռանկարները, որոնք մշակում է սթարթափ–նախագծերի հեղինակներից յուրաքանչյուրը, միշտ չէ, որ դառնում է իրականություն։ Որևէ երաշխիք այստեղ չկա։ Իսկ ներդրած միջոցները բավականին հեշտ է կորցնել։ Վենչուրային ներդրումներն իսկապես սկսնակների համար չեն։

Ամփոփում

Գումար կառավարելը ծանր գործ է, որը պահանջում է թողարկող ընկերությունների ֆինանսական դրության մասին մեծ ծավալի տեղեկատվության, ներդրումային գործիքների, շուկայի միտումների և այլնի ամենօրյա վերլուծություն։

Իսկ ներդրումները միշտ պարունակում են ռիսկեր։ Սակայն ինչպես ասում են` ռիսկն ազնիվ գործ է։ Սակայն ինչու՞ է այն ավելացնել` գնելով կամ ներդնելով գումար ակտիվներում, որոնք պոտենցիալ կերպով չեն կարող բերել բավարար եկամուտ, չեն կարող ծառայել ներդրողի ֆինանսական կայունության և անկախության հուսալի հիմք։

Այդ պատճառով մի′ շտապեք։ Ներդրեք ձեր խնայողությունները խելամտորեն` աստիճանաբար ձևավորելով ձեր ներդրումային պորտֆելը, որը բաղկացած է տարբեր ակտիվներից և գործիքներից։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։