540.27
7.4
478.54
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ֆինանսներ հայերերն ձևով. ի՞նչ է հետաքրքրում հայերին ֆինանսական ոլորտում

19:40
30 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակիչների հետաքրքրությունները ֆինանսական կրթության տեսանկյունից փոխվել են. երևանցիներին սկսել են ավելի շատ հետաքրքրել արժեթղթեր, մասնավորապես, պարտատոմսեր, իսկ մարզերի բնակիչներին` վարկերը: Այդ մասին հինգշաբթի ասաց ՀՀ կենտրոնական բանկի սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական գրագիտության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը` ամփոփելով «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի արդյունքները:

«Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը 2014 թ.-ից ի վեր անցկացվում է Կենտրոնական բանկի կողմից ամեն տարի: Այս տարի ծրագիրը իրականացվում է «Գտեք ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում» խորագրի ներքո:

финансовая грамотность

Ինչպես նշեց Մկրտչյանը, «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի արդյունքներով պարզվել է, որ քաղաքացիների հետաքրքրվածությունը և նրանց ներգրավվածությունը ֆինանսների ոլորտում դարձել է ավելի խորը և գիտակցված:

Այսպես, եթե առաջ մարդկանց ավելի շատ հետաքրքրում էին ֆինանսների ոլորտի ընդհանուր հարցերը, ապա հիմա այդ հարցերը ստացել են ավելի կոնկրետ իմաստ, մասնավորապես` ուր ներդնել փողերը, ինչպես սկսել բիզնեսը, ինչպես տարբերել փաստացի տոկոսադրույքն անվանականից, ինչպես վարել բյուջեն:

«Հարցերի խորությունը ցույց է տալիս, որ ընդհանուր միջոցառումներից ժամանակն է անցնել այլ ձևաչափի և տարբեր ֆինանսական թեմաների ավելի խորը քննարկմանը», - ասաց Մկրտչյանը:

Այդ կապակցությամբ նա նշեց, որ այս տարի Կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում սեմինարներին, բաց դռների օրերի անցկացմանը, ֆինանսական կազմակերխություններ կազմակերպվող այցերին: Հատկանշական է, որ այցելությունների վայրերը ծրագրի մասնակիցները ընտրել են ինքնուրույն, իսկ թեմաները հավաքվել են սոցցանցերի և նախորդ միջոցառումների արձագանքների միջոցով:

Մկրտչյանը հայտնեց, որ այս տարի ծրագրի մասնակիցներին, հիմնականում, հետաքրքրում էին սեփական բիզնեսի վարման հետ կապված հարցերը: Հարցերի երկրորդ խումբը վերաբերում էր նրան, թե ինչպես ավելի ձեռնտու ներդրումներ անել:

«Դրանք դրական միտումներ են, որոնք թույլ են տալիս մեզ կողմնորոշվել հետագա աշխատանքում», - ասաց Մկրտչյանը:

Որպես հարցումների ընթացքում բացահայտված խնդիր նա նշեց հետաքրքրվածությունը կրիպտոարժույթի նկատմամբ, ինչը որոշ փորձագետներ անվանում են ֆինանսական խարդախության նոր սխեմա:

«Դա բավականին դժվար ոլորտ է, և եթե դուք մասնագետ չեք, ապա խորհրուդ ենք տալիս հնարավորինս հեռու մնալ նման գործարքներից, քանի որ այս դեպքում կենտրոնական բանկը չի կարող պաշտպանել քաղաքացիները շահերը», - ասաց նա` հավելելով, որ կրիպտոարժույթի նկատմամբ հետաքրքրվածությունը վկայում է այն մասին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հանրության իրազեկվածությունը այս ոլորտում առկա ռիսկերի վերաբերյալ:

Երևանի և մարզերի ֆինանսական շահերը տարբերվում են

Финансовая грамотность

Ինչպես նշեց ՀՀ կենտրոնական բանկի սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական գրագիտության կենտրոնի ղեկավարը, ֆինանսների նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածությունն աստիճանաբար խորանում է։

Загружается новость ... "Лево"

«Երևանում մարդիկ մտածում են ներդրումների արդյունավետության մասին և ընտրում են` ներդրում կատարել ավանդի՞, թե բաժնետոմսի մեջ», - ասաց Մկրտչյանը:

Տարածաշրջանում ֆինանսական ուսուցման առավել արդյունավետ միջոցն է անհատական հանդիպումները: Այդ իմաստով գյուղական համայնքներում մշակված է ֆինանսական ուսուցման ծրագիր, իրականացվել է արդեն 30 դասախոսներ-մարզիչների պատրաստումը, ովքեր կուսուցանեն 2 հազար մարդ 100 գյուղերում: Դասերը կանցկացվեն սեմինարների տեսքով:

Ըստ նրա, տարածաշրջանի բնակիչներին ավելի շատ հետաքրքրում է վարկավորման հարցերը. ինչպես վերցնել վարկը, ինչպես լուծել հարցը, եթե վերցրել ես արդեն մի քանի վարկ, ինչպես դուրս գալ փոխառուների «սև ցուցակից»:

Բացի այդ, տարածաշրջանում կան բազմաթիվ դժվարություններ, որոնք, մասնավորապես, կապված են, պլանավորման հետ: Որպես օրինակ, ընտանիքը որոշում է անասուն պահել, որպեսզի մորթի նրան Նոր տարվա նախաշեմին, սակայն նախօրոք չի հաշվարկում նրան պահելու համար անհրաժեշտ գումարը: Սակայն պարզ հաշվարկը կարող էր ցույց տալ, որ ավելի հեշտ կլիներ միսը ձեռք բերել խանությում և փողը չծախսել անասունի վրա: «Մարզի բնակիչների համար դա ավելի շուտ իներցիոն գործընթաց է, և մեր բացատրություններից հետո մարդիկ սկսում են հասկանալ այլ ոլորտներ ներդնելու նպատակահարմարությունը», - ասաց Մկրտչյանը:


Անձնական ֆինանսների ամիս

Кошелек финансовая грамотность

Ինչպես նշեց ՀՀ կետրոնական բանկի խորհրդի ներկայացուցիչ Արմենակ Դարբինյանը, միամսյակի ծրագրերի հիմնական նպատակն էր նոր գիտելիքների ձեռքբերումը և հմտությունների զարգացումը 7 հիմնական թեմաներով: Այդ թեմաների շարքում նա նշեց` հիմնական տնտեսական ցուցանիշները, բյուջեի պլանավորումը, խնայում, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանում, պաշտպանությունը խարդախություններից և կեղծիքներից, կենսաթոշակային ակտիվների կառավարում, լիզինգ, գյուղատնտեսական ապահովագրություն, կապիտալի շուկա, քրաուդֆանդինգ, բիզնեսի կազմակերպում:

Ըստ կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի, անցկացված միամսյակի արդյունքները բավարար են և վկայում են մասնակիցների բարձր ակտիվության մասին:

«Մենք իրականացրել ենք առցանց գրանցում և ցանկացողների բարձր ակտիվության պատճառով ժամանակ առ ժամանակ ստիպված ենք եղել փակել այն: Ավանդական դարձած միջոցառումներում, ինչպիսիք են ֆինանսական խաղերը, բրեյն ռինգը, մրցույթները, շատ ակտիվ մասնակցում են ուսանողները, կազմակերպությունների աշխատակիցները և տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչները», - ասաց Մկրտչյանը:

Ըստ նրա, այս տարի միջոցառումների շրջանակում փորձ է արվել լրացնել Վիքիմեդիան հայկական ֆինանսական նյութերով, կրթական գործընթացը խթանելու նպատակով սոցցանցերում անցկացվել են առցանց մրցույթներ (18-ից 40 տարեկան անձանց համար):

Նա նշեց նաև, որ այս տարի գրանցվել է ծրագրի գործընկերների առավելագույն քանակ` 33 կազմակերպություն, որոնք բավականին ակտիվ ինքնուրույն անցկացնում էին տարբեր միջոցառումներ:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:27
13 Հունիսի 2019
Ինչպես խուսափել տարածված ֆինանսական սխալներից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ներկայացնում է առավել տարածված ֆինանսական սխալները:
11:42
10 Հունիսի 2019
Արմենուհի Մկրտչյանը պատմել է, թե ում և ինչու է հարկավոր ֆինանսական կրթությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը խոսել է ֆինանսական կրթության անհրաժեշտության, դպրոցներում նման կրթության ներդրման օգտի և ստացված գիտելիքների գործնական կիրառման մասին։
11:14
04 Հունիսի 2019
Անվտանգության ֆինանսական բարձիկի ստեղծման 10 միջոց
Մարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենք ֆինանսապես պաշտպանված են տարատեսակ չարդարացված հանգամանքների առաջացման դեպքում։
11:53
29 Մայիսի 2019
Ինչպե՞ս դառնալ ունևոր. ֆինանսական հաջողության չգրված կանոնները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է մի քանի կանոն, որոնց հետևում են ֆինանսապես հաջող մարդիկ և որոշել է ներկայացնել դրանք։
10:47
22 Մայիսի 2019
Սեփական եկամուտները գրագետ տնօրինելու 5 խորհուրդ և 4 ձև
Ներկայացնում ենք զանազան խորամանկություններ և հնարքներ, որոնք օգտագործելիս կարելի է ճիշտ տնօրինել սեփական դրամական միջոցները։
11:00
15 Մայիսի 2019
ԽԱՂ. Սարոյա՞ն, թե՞ Սևակ. որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին
Որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին, կկարողանա՞ք հատվածներով և անվանական արժեքով որոշել, թե հայ մեծերից ով է պատկերված թղթադրամի վրա։
10:48
08 Մայիսի 2019
Փողերի 8 օրենք, որոնք կապահովեն բարեկեցիկ կյանք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է փողերի օրենքների ընտրանի, որոնք կարող են օգնել «ընտելացնել» սեփական ֆինանսները։
11:45
02 Մայիսի 2019
Ինչպես են կանայք և տղամարդիկ վերաբերվում փողին
Տղամարդիկ և կանայք տարբեր են իրենց բնույթով, և բնական է, որ տարբերվում են նաև ֆինանսների հարցում:
12:22
25 Ապրիլի 2019
Ինչպես թեթևացնել հայ վարկառուների վարկային բեռը
Հաճախ է հանդիպում մի իրավիճակ, երբ մարդիկ հայտնվում են վարկային կախվածության մեջ` ի վիճակի չլինելով մարել սեփական պարտքերը։ Նման իրավիճակը շտկելու համար վարկային կազմակերպությունները երբեմն ստիպված են լինում ներել իրենց պարտապանների պարտքերը։
10:32
18 Ապրիլի 2019
Ուսանողական վարկերը Հայաստանում ավելի հասանելի են դարձել
Հայաստանի կառավարությունը կանոնավոր կերպով թարմացնում է վարկավորման պայմանները։
10:26
09 Ապրիլի 2019
10 ֆինանսական «մակաբույծներ», որոնք «խժռում են» ընտանեկան բյուջեն
Ֆինանսական «մակաբույծները» բավականին տարածված երևույթ են, որոնց մենք հաճախ չենք նկատում։
16:55
03 Ապրիլի 2019
«Ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում». Հայաստանում մեկնարկել է անձնական ֆինանսների ամիսը
Հայաստանում մեկնարկել է «Անձնական ֆինանսների ամիսը», որը 2014 թ.-ից անցկացնում է Կենտրոնական բանկը։