424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

Կրիպտոարժույթ. գայթակղիչ եկամու՞տ, թե՞ ֆինանսական սնանկության սպառնալիք

12:21
18 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկի սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնը ներկայացրել է հանրապետության բնակչության հետաքրքրությունների փոփոխությունը ֆինանսական կրթման տեսանկյունից։ 

Կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը զուգընթաց որոշ քաղաքացիներ սկսել են հետաքրքրվել կրիպտոարժույթներով գործարքներին։ 

кошелек криптовалюта

Այսօր աշխարհում այդ թվային արժույթի նկատմամբ վերաբերմունքը կատարյալ հակադիր է, ոմանք համարում են այն ապագայի արժույթ, ոմանք էլ զգուշացնում են լուրջ ռիսկերի մասին։

Փորձագետների անհանգստության պատճառը հասկանալու համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանին` պարզաբանումներ ստանալու համար։ 

Նա նշեց, որ կրիպտոարժույթը կարելի է համարել ֆինանսական խարդախության յուրօրինակ սխեմա։ Դրանք թվային փողեր են, որոնք չեն ենթարկվում որևէ կարգավորման և վերահսկողության։

кошелек криптовалюта

«Բանն այն է, որ կրիպտոարժույթն ավելի նման է խաղադրույքի` ոչ ոք չգիտի, թե ինչ կկատարվի վաղը։ Այն չունի պահպանող արժեք, ի տարբերություն պետական արժեթղթերի»,– ասաց Մկրտչյանը։ 

Նրա խոսքով, պետական փողերը կամ արժեթղթերը երաշխավորվում են պետության կողմից և անհրաժեշտության դեպքում ապահովվում պետական գույքով և պահուստներով, մինչդեռ կրիպտոարժույթը ոչնչով չի ապահովվում և պղպջակ է հիշեցնում։ 

кошелек криптовалюта

«Երբ մարդը ներդրումներ է իրականացնում ոլորտում, որը չի հասկանում, ապա ռիսկի է ենթարկում իր միջոցները։ Կորուստների դեպքում նա պաշտպանություն է խնդրում պետությունից, բայց այն տվյալ դեպքում չի կարող ոչնչով օգնել։ Այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս առավելագույնս խուսափել նմանատիպ գործարքներից, եթե դուք մասնագետ չեք և գլուխ չեք հանում ոլորտից»,– ասաց Մկրտչյանը։

Կենտրոնի ղեկավարը միաժամանակ ավելացրեց, որ բնակչության հետաքրքրությունը կրիպրոարժույթի նկատմամբ խոսում է տվյալ բնագավառում առկա ռիսկերի մասին իրազեկումն ակտիվացնելու մասին։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
27 Մարտի 2024
Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել