+23
Եղանակը Երևանում
Հայ

Կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ

14:53
04 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այս ամառը բավականին ակտիվ էր Հայաստանի կառավարության և խորհրդարանի համար. ընդունվեցին մի շարք կարևոր օրենքներ և փոփոխություններ, որոնք կարող են անդրադառնալ ձեզ վրա արդեն այս աշուն։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին է ներկայացնում կարևոր օրենքների հնգյակը։   

1. Փոփոխություններ հարկային օրենսգրքում 

Кошелек Налоги

Ֆինանսական ոլորտի ամենակարևոր փաստաթուղթը, որը երկարատև քննարկումներից հետո ընդունվեց ԱԺ–ի կողմից, Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխություններն են, որոնցով նախատեսվում է 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկն ու ներդնել եկամտահարկի համահարթեցում` սկսած 23%–ից, որը 3 տարում կնվազեցվի մինչև 20%։ Կառավարությունը չի առաջարկում բարձրացնել ԱԱՀ–ն, սակայն նախատեսում է բարձրացնել ակցիզային հարկը` տարեկան 3%–ով։ 

Ինչ վերաբերում է միկոձեռնարկություններին, ինքնազբաղ անձանց և ընտանեկան ձեռնարկություններին, որոնց շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, ապա նրանք ազատվում են հարկ վճարելուց։ Պետական տուրքի վճարումից ազատվում են նաև մասնավոր տաքսիստները։ Իսկ մեքենայի առուվաճառքի հարկը կկազմի մեքենայի վաճառքի գումարի 1%–ը։ Անշարժ գույքի դեպքում առաջարկվում է հարկերից ազատել ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործարքները։  

2. Գովազդը կպակասի

ТВ, телевизор, телевидение

«Գովազդի» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ընդունված օրենքի համաձայն, սահմանափակվում է շահումով խաղերի գովազդի տեղադրումը հեռուստատեսությամբ, ռադիոյով և ինտերնետում ինչպես ժամանակի, այնպես էլ հաղորդումների առումով։ Հիմա վիճակախաղի ցանկացած կազմակերպչի գովազդ, որը հեռարձակվում է հեռուստատեսությամբ, թույլատրված է 21։00–ից մինչև 06։00–ն։ Միաժամանակ գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումն ու տեղեկատվությունը, չի կարող գերազանցել 3 րոպեն։ Մեկ ժամվա ընթացքում այն կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավել, իսկ ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը։ Գովազդն արգելված է նաև մարզական միջոցառումների հեռարձակման ժամանակ, կարելի է միայն նշել, որ ընկերությունը հանդիսանում է այդ միջոցառման հովանավորը։ 

Ինչ վերաբերում է ԶԼՄ–ների կայքերում ազարտային խաղերի գովազդին, ապա այն չպետք է գերազանցի կայքի կոնտենտի ավելի քան 20%–ը։ Արգելվում է նաև ազարտային խաղերի գովազդը հանրային սննդի կետերում և վերելակներում։

Արգելքը խախտելու դեպքում կիրառվում է վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի 1000–ապատիկի չափով (1 մլն դրամ)։

3. Վարչական տուգանքները համաներվեցին

штрафы полиция

«Վարչական իրավախախտումներ կատարած քաղաքացիների տույժերի և տուգանքների ազատման մասին» ընդունված օրենքի համաձայն, համաներումը կտարածվի այն տուգանքների վրա, որոնք առաջացել են մինչև 2018թ.–ի օգոստոսի 31–ն իրավախախտում կատարած անձանց կողմից սահմանված պետական տուրքերը չվճարելու հետևանքով։ Օրինագծով նախատեսվում է տուգանքներից ազատել այն անձանց, որոնք մինչև 2019թ.–ի հունվարի 1–ն առանց արտոնագրի կամ ժամկետանց արտոնագրով իրականացրել են ուղևորափոխադրումներ։ Իրավախախտները կազատվեն հաշվարկված տուգանքներից այն դեպքում, եթե վճարեն պետական տուրքի հիմնական գումարն օրինագծի ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում։ 

4. Էլեկտրամոբիլներ առանց ԱԱՀ–ի 

электромобиль

Մինչև 2022թ.–ի հունվարի 1–ը հնարավոր է էլեկտրամոբիլներ ներկրել առանց ԱԱՀ–ի։ Դա արվում է օդի նվազագույն աղտոտվածությամբ շարժիչով տրանսպորտային միջոցի օգտագործումը խրախուսելու նպատակով։ 

5. Սպառողական վարկերի սահմանափակումները հանվեցին

Кошелек кредитная история

Հայաստանում հանվել են սպառողական վարկերի չափի սահմանափակումները։ Կարելի է անգամ վերցնել 10 հազար դրամի վարկ։ Ավելի վաղ սպառողական վարկ էին համարվում 100 հազարից մինչև 10 մլն դրամ վարկերը։ Հիմա, ընդունված փոփոխությունների համաձայն, սպառողական վարկերի չափի վերին շեմը բարձրացվել է մինչև 15 մլն դրամ։ Հարկ է նշել, որ սպառողական վարկավորման պայմանագրում բանկերը, վարկային կազմակերպություններն ու գրավատները պարտադիր պետք է նշեն իրական տոկոսադրույքն ու բողոքներ ներկայացնելու կարգը։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:32
13 Սեպտեմբերի 2019
5 քայլ դեպի հաջող հիփոթեք. ինչպես ճիշտ ստանալ հիփոթեքային վարկ
Դուք ցանկանում եք հիփոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն կասկածում եք, և ճիշտ եք անում։
16:02
10 Սեպտեմբերի 2019
Վերաֆինանսավորման տոկոսադրույք. ի՞նչ է դա և ինչի՞ վրա է ազդում
Պատմում ենք, թե ինչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և ինչպես են դրա փոփոխություններն ազդում մեզ վրա։
17:10
06 Սեպտեմբերի 2019
Սեփական խնայողությունները պահելու և բազմապատկելու չորս ձև
Առաջարկում ենք գումարը պահելու և բազմապատկելու առավել օպտիմալ ձևեր։
12:26
29 Օգոստոսի 2019
Ֆինանսապես գրագետ աշուն. Հայաստանում կանցկացվեն խաղեր, մրցումներ, վարպետության դասեր
Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ հաճախորդի դժգոհությունը ֆինանսական համակարգից պայմանավորված է նրան ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով:
11:00
22 Օգոստոսի 2019
Անձնական ֆինանսները կառավարելու անվճար մոբայլ հավելվածների թոփ 8
«Նովոստի-Արմենիա» գործակաությունը ծանոթացնում է իր ընթերցողին բջջային որոշ հավելվածների հետ, որոնք կօգնեն ընտանեկան բյուջեի հարցում:
15:09
19 Օգոստոսի 2019
ԹԵՍՏ. որքա՞ն արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի Ձեզ այդ հարցում։
10:51
07 Օգոստոսի 2019
Ֆինանսական բարեկեցության 10 հիմնական սկզբունքները
Ներկայացնում ենք մի շարք սկզբունքներ, որոնց հետևելով` կարելի է կյանքն ավելի լավը դարձնել։
11:24
01 Օգոստոսի 2019
Հինգ ֆինանսական բջջային հավելվածներ ճամփորդների համար
Պատրաստվելով արձակուրդի` թեթևացրեք տարատեսակ ֆրինանսական հարցերի լուծումը ճամփորդության ժամանակ։ Այդ հարցում ձեզ կօգնեն մի քանի օգտակար ֆինանսական անվճար հավելվածներ։
11:06
25 Հուլիսի 2019
Հիփոթեք երիտասարդների և չամուսնացածների համար. ինչպե՞ս ստանալ
Երիտասարդ, աշխատող և չամուսնացած մարդկանց համար հիփոթեքը դեռևս մնում է անհասանելի։ Կարո՞ղ են նրանք հիփոթեք վերցնել և ի՞նչ պայմաններով. այս թեմայի շուրջ զրուցել ենք «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ի (ԱՀԸ) գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի հետ։
12:21
18 Հուլիսի 2019
Կրիպտոարժույթ. գայթակղիչ եկամու՞տ, թե՞ ֆինանսական սնանկության սպառնալիք
ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնը ներկայացրել է հանրապետության բնակչության հետաքրքրությունների փոփոխությունը ֆինանսական կրթման տեսանկյունից։
12:56
11 Հուլիսի 2019
Ինչպես գումար խնայել արձակուրդի համար. 10 հոգեբանական հնարք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն տարածված հոգեբանական հնարքների մասին։
11:03
04 Հուլիսի 2019
Ինչպես ճիշտ պլանավորել արձակուրդային բյուջեն
Եկել է արձակուրդների ժամանակաշրջանը, և ամենաճիշտ ժամանակն է մտածել տարվա ամենագլխավոր հանգստի պլանավորման մասին: