438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես ճիշտ պլանավորել արձակուրդային բյուջեն

11:03
04 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Եկել է արձակուրդների ժամանակաշրջանը, և ամենաճիշտ ժամանակն է մտածել տարվա ամենագլխավոր հանգստի պլանավորման մասին: Այն ներառում է ինչպես բյուջեի պլանավորում, այնպես էլ տարբեր կազմակերպչական հարցերի լուծում, որոնք հատկապես շատ են, եթե ցանկանում եք արձակուրդն անցկացնել արտերկրում: Որքան ավելի լավ պատրաստվեք այդ հաճելի միջոցառմանը, այդքան ավելի լիարժեք կլինի ձեր հանգիստը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է արձակուրդի պլանավորման որոշակի ալգորիթմ:

1. Արձակուրդային բյուջեի պլանավորում 

отпуск

Այն արձակուրդի պատրաստման կարևորագույն փուլերից է, հակառակ դեպքում ձեր սպասումները կարող են վերածվել հիասթափության, և հանգիստը փչացած կլինի: Եվ այսպես, ինչպես է պլանավորվում բյուջեն.

  • Որոշեք, թե որքան գումար կարող եք ծախսել արձակուրդի ընթացքում: Դա շատ կարևոր է, քանի որ այդ գումարից կախված կլինի մնացած ամեն ինչ:
  • Ինչի հաշվին կհատկացվի այդ գումարը, օրինակ` կուտակումների, վարկի կամ ընթացիկ ծախսերի:
  • Կոնկրետ ինչի վրա է ծախսվելու գումարը: Այստեղ ներառվելու են, օրինակ, տրանսպորտային ծախսերը (երկու ուղղությամբ), հյուրանոցային համարը կամ մասնավոր տան վարձակալությունը, սննդի, էքսկուրսիաների համար նախատեսված գումարը, ամենօրյա ծախսերը և այլն:
  • Հնարավո՞ր են, արդյոք, շեղումներ նախատեսված գումարից: Եթե այո, ապա որքանո՞վ:

Ակնհայտ է, որ հնարավոր չէ ամեն ինչ պլանավորել, անպայման կլինեն չնախատեսված ծախսեր: Այդ իսկ պատճառով ձեր բյուջեում ներառեք չնախատեսված ծախսերը, ինչի վրա անհրաժեշտ է հատկացնել բյուջեի գումարի 5-10%–ը: Նպատակահարմար է, որպեսզի «արձակուրդայինը» չգերազանցի ամսական եկամուտը, հակառակ դեպքում ձեր հանգիստը չի ներառվի ձեր միջոցների շրջանակում, ինչը ցանկալի չէ, քանի որ դա ապագայում կհանգեցնի խնդիրների: 

2. Սեփական հանգստի պլանավորում

Кошелек отпуск, расходы

Այս փուլում ամենակարևորն է գտնել այնպիսի տարբերակ, որպեսզի հանգիստը լինի ձեր սրտով և միաժամանակ դուրս չգա նախատեսված բյուջեից: Հնարավոր տարբերակներն են.

  • Ամենահարմարն է գնել «Ամեն ինչ ներառված է» տուրը: Այս դեպքում բյուջեի մեծ մասը կհատկացվի տուրի վճարմանը: Բացի այդ, անհրաժեշտ կլինի որոշակի գումար հետ դնել առօրյա և չնախատեսված ծախսերի համար:

  • Եթե դուք չեք վախենում դժվարություններից, կարող եք ինքնուրույն կազմակերպել ձեր հանգիստը. հասնել ընտրված հանգստավայր, ընտրել հյուրանոցային համարը (համացանցի միջոցով հնարավոր է նախօրոք ամրագրել հյուրանոցահին համարը) կամ վարձակալել առանձնատուն B&B սեկտորում (այն նույնպես կարելի է ամրագրել համացանցի միջոցով): Դուք կարող եք պլանավորել նաև ձեր ժամանցը, նախապես ուսումնասիրել ընտրված վայրի տեսարժան վայրերը նույն համացանցի միջոցով: Այս դեպքում ձեր արձակուրդային բյուջեն պետք է համապատասխանի հանգստի այդ տարբերակին:

  • Կարելի է նաև կազմակերպել «վայրի» հանգիստ` ոչինչ չպլանավորելով և հույսը դնելով պատահականության վրա: Նման հանգիստն ավելի հարմար է երիտասարդներին, որոնք չեն ձգտում հարմարավետության և հանգիստ միջավայրի, ունեն ավելի ակտիվ դիրքորոշում: Այս դեպքում արձակուրդային բյուջեն ավելի լավ է բաժանել արձակուրդային օրերի քանակի վրա և փորձել չգերազանցել մեկ օրվա համար նախատեսված գումարը: 

Բյուջեի և հանգստի պլանն ավելի լավ է կազմել գրավոր` օգտագործելով աղյուսակներ կամ այլ հավելվածներ: Այդպես ավելի հարմար կլինի վերահսկել բյուջեի կատարումը: 

3. Երևակայական ճամփորդություն 

Отпуск в кредит, кошелек

Մինչ ուղևորություն խորհրուրդ է տրվում կատարել վիրտուալ ճամփորդություն, որպեսզի նախապես մտածել, թե ինչպես կարելի է անցկացնել արձակուրդի յուրաքանչյուր օրը, ուր այցելել։ Դա կօգնի ձեզ ավելի կազմակերպված և հագեցած դարձնել ձեր հանգիստը: Միաժամանակ պետք է անպայման հաշվի առնել հնարավոր ծախսերը, գոնե մոտավորապես: Նման մոտեցումը կօգնի նվազեցնել չնախատսված ծախսերը և չգերազանցել պլանավորված բյուջեն: 

4. Ինչպես վճարել ծախսերը 

Кошелек отпуск, расходы

Ավելի լավ է նախօրոք վճարել այն ամենի համար, ինչ հնարավոր է, օրինակ` ավիատոմսեր, հյուրանոցային համար և այլն: Հնարավոր է` դուք անգամ կարողանաք գումար տնտեսել: Իսկ արդեն ուղևորության ժամանակ դուք ստիպված կլինեք վճարել բանկային քարտով կամ կանխիկ գումարով: Եթե մեկնում եք երկրից դուրս, նախօրոք ձեռք բերեք միջին մակարդակի միջազգային բանկային քարտ, որպեսզի այն արգելափակված չլինի արտերկրում գործարքների համար: Բացի այդ, որոշակի ծախսերի համար ձեզ անհրաժեշտ կլինի կանխիկ գումար: Այդ իսկ պատճառով նախօրոք որոշեք, թե որքան գումար կարելի է վերցնել կանխիկով, իսկ որքան` փոխանցել քարտի վրա: 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։