+27
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս դառնալ ունևոր. ֆինանսական հաջողության չգրված կանոնները

11:53
29 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հաջող ֆինանսիստները չեն դադարում մեզ` հասարակ մարդկանց, տալ իսկապես գործուն խորհուրդներ։ Իբր, ունևոր դառնալու համար սովորեք վերահսկել սեփական ծախսերը։ Սակայն ինչպես պարզվում է, մեզնից ոչ բոլորն են կարողանում ճիշտ վերաբերվել սեփական ֆինանսների հետ։ Եվ խնդիրը ոչ միայն շատ վաստակելն է, այլև գրագետ ծախսելն ու կուտակելը։ 

Ինչպե՞ս չդառնալ սպառողական մտածելակերպի զոհ 

кошелек финансовый успех

ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը կարծում է, որ հայկական հասարակության խնդիրներից մեկը հենց սպառողական մտածելակերպն է։ 

«Բնակիչները սպառում են ավելի շատ, քան վաստակում են և փակում են բյուջեի ճեղքվածքները վարկերի հաշվին։ Արդյունքում, խնայողությունների և երկարաժամկետ պլանավորման ցուցիչը մեր երկրում շատ ցածր է, քանի որ մարդիկ ավելի շատ նախընտրում են վարկ վերցնել, քան խնայել», – կարծում է Մկրտչյանը։ 

Նրա խոսքով, հենց երկարաժամկետ պլանավորումն է ապագայում բարեկեցիկ կյանքի հիմքը, և եթե մարդը դա չի անում, ապա պետք է մոռանա բարեկեցության մասին։ 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է մի քանի կանոն, որոնց հետևում են ֆինանսապես հաջող մարդիկ և որոշել է ներկայացնել դրանք ընթերցողներին։ 

80/10/10 սկզբունք 

кошелек финансовый успех

Մենք հաճախ լսում ենք այսպիսի արտահայտություններ. «Նոր տուն եմ ուզում, ուզում տեսնել Վենետիկը կամ Փարիզը, իմ երեխան պետք է ստանա ամեն ինչ»։ Սակայն պատրա՞ստ եք, արդյոք, դրա համար ինչ–որ բան անել, ավելի շատ վաստակել, կուտակել, չկատարել չարդարացված ծախսեր։ 

Ֆինանսիստներն ուսումնասիրել են ֆինանսապես կայուն, հաջողության հասած մարդկանց վարքն ու մշակել ֆինանսական «առողջության» պարզ բանաձև։ 

80/10/10 չգրված կանոնը, որը նշանակում է, որ եկամուտ ստանալիս պետք է միանգամից մի կողմ դնել 10 տոկոսը որպես խնայողություն, ևս 10 տոկոս նախատեսել բարեգործության կամ չնախատեսված այլ ծախսերի համար և միայն 80 տոկոսն ուղղել ընթացիկ ծախսերին: 

Պետք է սկսել խնայել նախքան ծախսելը: Մեր հասարակությունում ընդունված է, հակառակը, սկզբում ծախսել, իսկ ինչ էլ մնա` մի կողմ դնել: Նույնիսկ ցածր եկամտի դեպքում կարելի է խնայողություններ իրականացնել: Դա միայն առաջնահերթությունների հարց է: 

Գնումների գնացեք նախապես կազմած ցուցակով

3 кошелек финансовый успех

Կարծես թե այս կանոնը գիտեն արդեն բոլորը, սակայն շատերը դեռևս գնումներն ինքնաբուխ են կատարում, չմտածելով, թե որքան ավելորդ գումար է գնում չնախատեսված գնումներին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ցուցակով խանութ գնալը թույլ է տալիս 30 տոկոսով կրճատել ինքնաբուխ գնումները: 

Այդպիսի գնումներին հիմնականում դասվում են զեղչերի ժամանակահատվածում կատարած գնումները, երբ, տրվելով ցածր գնի գայթակղությանը, մենք գնում ենք, օրինակ, պայուսակ «դե բան չկա, էժան է, մի շաբաթ էլ նախաճաշ չեմ անի» խոսքերով: Խնդիրն այն է, որ նախաճաշել, միևնույն է, պետք կլինի, իսկ գնումն արդեն կատարվել է:  

Պարտքի 30-50%–ի սկզբունք  

кошелек финансовый успех

Պարտքը, որքան էլ տարօրինակ հնչի, կարող է լավ կամ վատ լինել, կամ ավելի մասնագիտական բառապաշարով այն անվանում են արդարացված և չարդարացված: Եթե պարտք եք վերցնում ապագայի ներդրումներ անելու համար, ինչը թույլ կտա ավելացված արժեք ստեղծել, ապա այդպիսի պարտքն արդարացված է: Նման օրինակներ կարող են լինել ուսանողական, հիփոթեքային, բիզնես վարկերը։ 

Միաժամանակ պարտքի կառավարման տեսանկյունից անհրաժեշտ է ուշադիր լինել, որ պարտքի մարմանն ուղղված առավելագույն գումարը լինի 50 հազար դրամ։ 

Օրինակ, եթե ստանում եք 100 հազար դրամ աշխատավարձ, ապա պարտքի կամ վարկի մարմանն ուղղված առավելագույն գումարը չպետք է գերազանցի 50 հազար դրամը: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե ցուցանիշն ավելի բարձր է, ապա ավելանում է ֆինանսական դժվարությունների և վարկի մարման հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը: 

Ավտովարկի 20/4/10 կանոն 

 кошелек финансовый успех

Եթե որոշել եք վարկով ձեռք բերել ավտոմեքենա, ապա լավ կլինի, որ ունենաք ավտոմեքենայի արժեքի նախապես կուտակված 20% կանխավճար: Ընդ որում, ձևակերպելով պայմանագիրը` պետք է հիշել, որ վարկի մարման ժամկետը չպետք է գերազանցի 4 տարին, ինչը պայմանավորված է ավտոմեքենայի մաշվածության հետ, քանի որ միջինում 4 տարում դրանք կորցնում են իրենց արժեքը:

Միաժամակ, ավտովարկի մարմանն ուղված ամսական գումարը չպետք է գերազանցի ձեր ամսական եկամտի 10%-ը: 

Վերահսկեք ձեր փողերը, քանի դրանք չեն սկսել վերահսկել ձեզ 

 кошелек финансовый успех

Շատ կարևոր է հետևել ձեր բանկային հաշիվներին: Դա կարող կարող եք անել բանկային հաշիվների պարբերական ստացվող քաղվածքների միջոցով: 

Դա հեշտությամբ կարելի է իրագործել, եթե ավելի շատ իրականացնեք ոչ կանխիկ գործառույթներ: Բացի այդ, կարող եք օգտագործել բյուջեի կառավարման բջջային հավելվածներ, որոնք ձեզ հնարավորություն կտան ամսվա վերջում վերլուծել ծախսերի ուղղությունները: 

Եվ եթե տեսնեք, որ, օրինակ, ծխախոտի համար ամսական ծախսում եք 7 հազար դրամ, ինչը տարեկան կազմում է 84 հազար դրամ, ապա, հնարավոր է, փոփոխության ենթարկեք ձեր ֆինանսական վարքագիծը: 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:15
16 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական վնասաբեր ծրագրեր. ինչպես չհայտնվել չարագործների ծուղակում
Այսօր չարագործներն օգտագործում են անձնական ֆինանսական տվյալները որոնելու և ստանալու տարբեր մեխանիզմներ, այդ թվում` ինտերնետի միջոցով։
11:32
13 Սեպտեմբերի 2019
5 քայլ դեպի հաջող հիփոթեք. ինչպես ճիշտ ստանալ հիփոթեքային վարկ
Դուք ցանկանում եք հիփոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն կասկածում եք, և ճիշտ եք անում։
16:02
10 Սեպտեմբերի 2019
Վերաֆինանսավորման տոկոսադրույք. ի՞նչ է դա և ինչի՞ վրա է ազդում
Պատմում ենք, թե ինչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և ինչպես են դրա փոփոխություններն ազդում մեզ վրա։
17:10
06 Սեպտեմբերի 2019
Սեփական խնայողությունները պահելու և բազմապատկելու չորս ձև
Առաջարկում ենք գումարը պահելու և բազմապատկելու առավել օպտիմալ ձևեր։
14:53
04 Սեպտեմբերի 2019
Կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ
Ներկայացնում ենք կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ։
12:26
29 Օգոստոսի 2019
Ֆինանսապես գրագետ աշուն. Հայաստանում կանցկացվեն խաղեր, մրցումներ, վարպետության դասեր
Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ հաճախորդի դժգոհությունը ֆինանսական համակարգից պայմանավորված է նրան ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով:
11:00
22 Օգոստոսի 2019
Անձնական ֆինանսները կառավարելու անվճար մոբայլ հավելվածների թոփ 8
«Նովոստի-Արմենիա» գործակաությունը ծանոթացնում է իր ընթերցողին բջջային որոշ հավելվածների հետ, որոնք կօգնեն ընտանեկան բյուջեի հարցում:
15:09
19 Օգոստոսի 2019
ԹԵՍՏ. որքա՞ն արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի Ձեզ այդ հարցում։
10:51
07 Օգոստոսի 2019
Ֆինանսական բարեկեցության 10 հիմնական սկզբունքները
Ներկայացնում ենք մի շարք սկզբունքներ, որոնց հետևելով` կարելի է կյանքն ավելի լավը դարձնել։
11:24
01 Օգոստոսի 2019
Հինգ ֆինանսական բջջային հավելվածներ ճամփորդների համար
Պատրաստվելով արձակուրդի` թեթևացրեք տարատեսակ ֆրինանսական հարցերի լուծումը ճամփորդության ժամանակ։ Այդ հարցում ձեզ կօգնեն մի քանի օգտակար ֆինանսական անվճար հավելվածներ։
11:06
25 Հուլիսի 2019
Հիփոթեք երիտասարդների և չամուսնացածների համար. ինչպե՞ս ստանալ
Երիտասարդ, աշխատող և չամուսնացած մարդկանց համար հիփոթեքը դեռևս մնում է անհասանելի։ Կարո՞ղ են նրանք հիփոթեք վերցնել և ի՞նչ պայմաններով. այս թեմայի շուրջ զրուցել ենք «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ի (ԱՀԸ) գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի հետ։
12:21
18 Հուլիսի 2019
Կրիպտոարժույթ. գայթակղիչ եկամու՞տ, թե՞ ֆինանսական սնանկության սպառնալիք
ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնը ներկայացրել է հանրապետության բնակչության հետաքրքրությունների փոփոխությունը ֆինանսական կրթման տեսանկյունից։