536.6
7.56
476.68
+33
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ անել եթե ձեր բանկային քարտն արգելափակվել է

10:15
20 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Տարատեսակ բանկային քարտերը վաղուց դարձել են մեր առօրյա կյանքի անբաժան մասը։ Քարտերի միջոցով մենք վճարում ենք գնումների համար, կատարում կոմունալ վճարներ, քարտին է փոխանցվում մեր աշխատավարձը։ Սակայն ի՞նչ անել, եթե բանկն արգելափակել է քարտը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է իրավիճակը`ներկայացնելով խորհուրդներ քարտն աշխատանքային ռեժիմի վերադարձնելու համար։

кошелек карта

Բանկի կողմից քարտն արգելափակելու առավել տարածված պատճառներն են. 

1. Քարտապանի կողմից սպասարկման պայմանագրի խախտումը. սա ամենատարածված պատճառն է։ Օրինակ, ըստ պայմանագրի, դուք ժամանակին բանկին չեք տեղեկացրել անձնագրի, կոնտակտային հեռախոսահամարի կամ բնակության վայրի փոփոխության մասին։ Սակայն երբ բանկին փոխանցեք անհրաժեշտ տեղեկատվությունը, մի քանի ժամ անց արդեն կկարողանաք օգտվել քարտից։ 

кошелек карта

2. Երեք անգամ մուտքագրվել է սխալ գաղտնաբառ. այս դեպքում քարտն ավտոմատ կերպով կարգելափակվի։ Սովորաբար այս դեպքում դուք ստանում եք արգելափակման մասին SMS կամ Push հաղորդագրություն բջջային հավելվածի կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նախատեսված է ձեր պայմանագրում։ Որպես կանոն, արգելափակումից հետո 24 ժամ անց քարտն ինքնուրույն ապաարգելափակվում է։ Սակայն որոշ բանկեր նման դեպքերում վերջնականապես արգելափակում են քարտը, ինչի հետևանքով այն պետք է կրկին վերաթողարկվի։

кошелек карта

3. Բանկը կասկածել է խարդախության դեպք. բանկն իրավունք ունի դադարեցնել դրամական փոխանցումը կամ վճարը ու արգելափակել քարտը (առնվազն 2 օրով), եթե գործառնությունը կասկածելի է։ Դրանից անմիջապես հետո բանկը կփորձի կապ հաստատել ձեզ հետ և պարզել, թե արդյոք դուք եք ուղարկում գումար, թե դա անում են խարդախները։ Ձեզ կխնդրեն տրամադրել որոշակի տեղեկատվություն, և եթե ձեր պատասխանները ճիշտ լինեն, ապա բանկը կապաարգելափակի քարտն ու կիրականացնի գործարքը։ Իսկ եթե պարզվի, որ դա խարդախների ձեռքի գործն է, ապա գործարքը կչեղարկվի։ Քարտն այդ դեպքում վերջնականապես կարգելափակվի, քանի որ դրա տվյալներն արդեն հայտնի են հանցագործներին, և բանկը կառաջարկի վերաթողարկել քարտը։

кошелек карта

4. Արգելափակում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հիման վրա. սա բավականին լուրջ և ոչ միանշանակ պատճառ է, քանի որ բանկը, օրենքի պահանջի համաձայն, իրավունք չունի հաճախորդին տեղեկացնել այն միջոցների մասին, որոնք ձեռնարկվում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացում) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով։ Սակայն բանկը պարտավոր է տեղեկացնել քարտի արգելափակման մասին։ Բանկը կարող է կասկածել ձեզ անօրինական գործողություններ կատարելու մեջ հետևյալ պատճառներով.

  • ապրանքների կամ ծառայությունների գնման դեպքում մեկ կամ մի քանի գործընկերներին համացանցի միջոցով գումարի կանոնավոր փոխանցում
  • այլ վարկային կազմակերպությունների հաշիվներից գործառնությունների մշտական ստացում

  • ձեր ֆինանսական կապերը կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց հետ, որոնց մասին կան տեղեկություններ առ այն, որ նրանք կապ ունի ծայրահեղական գործունեության կամ ահաբեկչության հետ

Նման դեպքերում ձեր քարտը կապաարգելափակվի միայն այն դեպքում, եթե դուք տրամադրեք բանկին համապատասխան փաստաթղթեր (պայմանագրեր, տեղեկանքներ և այլն) կասկած հարուցած գործառնությունների մասին, որոնք կապացուցեն գործարքի օրինականությունը:

кошелек карта

5. Դատարանի որոշումների կատարում: Սա ամենատարածված և տհաճ պատճառներից մեկն է, ինչի հետևանքով քարտը հնարավոր է ապաարգելափակել միայն քարտի վրա առկա բոլոր կամ մասնակի ֆինանսական միջոցների կորստի դեպքում: Ձեր դրամական միջոցները կամ այլ գույք իրավունք ունեն բռնագանձել միայն դատական կատարածուներ` դատարանի համապատասխան որոշման հիման վրա:

кошелек карта

6. Ինչպես կանխիկացնել գումար արգելափակված քարտից. Եթե արգեափակված է հենց քարտը, այլ ոչ թե հաշիվը, դուք կարող եք շարունակել օգտվել ձեր ֆինասական միջոցներից: Դրա համար դուք պետք է վերաթողարկեք քարտը, կանխիկացնեք գումար թողարկող բանկում` ներկայացնելով անձնագիրը, փոխանցել դրամական միջոցներն այլ հաշվի վրա, որին կցված է այս կամ այլ բանկի գործող քարտ, կցել հաշվին տվյալ բանկի այլ քարտ:

Եվ վերջում 

Որպեսզի ձեր քարտը չարգելափակվի, փորձեք միշտ պահել այն ձեզ մոտ և ցույց չտալ ուրիշներին: Հիշեք, որ առցանց փոխանցումների համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը ձեր քարտի վրա է: Փորձեք չուղարկել և որևէ մեկին ցույց չտալ ձեր անձնական տեղեկատվությունը: Մի պահեք քարտը հասանելի վայրում, որտեղից այն կարելի է գողանալ:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:56
11 Հուլիսի 2019
Ինչպես գումար խնայել արձակուրդի համար. 10 հոգեբանական հնարք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն տարածված հոգեբանական հնարքների մասին։
11:03
04 Հուլիսի 2019
Ինչպես ճիշտ պլանավորել արձակուրդային բյուջեն
Եկել է արձակուրդների ժամանակաշրջանը, և ամենաճիշտ ժամանակն է մտածել տարվա ամենագլխավոր հանգստի պլանավորման մասին:
10:40
27 Հունիսի 2019
Ի՞նչ կարող են անել դատական կատարածուները պարտքերի համար (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք այն դեպքերը, որոնց պարագայում ԴԱՀԿ–ը կարող է բռնագանձել քաղաքացիների դրամական միջոցները։
10:27
13 Հունիսի 2019
Ինչպես խուսափել տարածված ֆինանսական սխալներից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ներկայացնում է առավել տարածված ֆինանսական սխալները:
11:42
10 Հունիսի 2019
Արմենուհի Մկրտչյանը պատմել է, թե ում և ինչու է հարկավոր ֆինանսական կրթությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը խոսել է ֆինանսական կրթության անհրաժեշտության, դպրոցներում նման կրթության ներդրման օգտի և ստացված գիտելիքների գործնական կիրառման մասին։
11:14
04 Հունիսի 2019
Անվտանգության ֆինանսական բարձիկի ստեղծման 10 միջոց
Մարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենք ֆինանսապես պաշտպանված են տարատեսակ չարդարացված հանգամանքների առաջացման դեպքում։
19:40
30 Մայիսի 2019
Ֆինանսներ հայերերն ձևով. ի՞նչ է հետաքրքրում հայերին ֆինանսական ոլորտում
Հայաստանի բնակիչների հետաքրքրությունները ֆինանսական կրթության տեսանկյունից փոխվել են:
11:53
29 Մայիսի 2019
Ինչպե՞ս դառնալ ունևոր. ֆինանսական հաջողության չգրված կանոնները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է մի քանի կանոն, որոնց հետևում են ֆինանսապես հաջող մարդիկ և որոշել է ներկայացնել դրանք։
10:47
22 Մայիսի 2019
Սեփական եկամուտները գրագետ տնօրինելու 5 խորհուրդ և 4 ձև
Ներկայացնում ենք զանազան խորամանկություններ և հնարքներ, որոնք օգտագործելիս կարելի է ճիշտ տնօրինել սեփական դրամական միջոցները։
11:00
15 Մայիսի 2019
ԽԱՂ. Սարոյա՞ն, թե՞ Սևակ. որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին
Որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին, կկարողանա՞ք հատվածներով և անվանական արժեքով որոշել, թե հայ մեծերից ով է պատկերված թղթադրամի վրա։
10:48
08 Մայիսի 2019
Փողերի 8 օրենք, որոնք կապահովեն բարեկեցիկ կյանք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է փողերի օրենքների ընտրանի, որոնք կարող են օգնել «ընտելացնել» սեփական ֆինանսները։
11:45
02 Մայիսի 2019
Ինչպես են կանայք և տղամարդիկ վերաբերվում փողին
Տղամարդիկ և կանայք տարբեր են իրենց բնույթով, և բնական է, որ տարբերվում են նաև ֆինանսների հարցում: