421.45
4.21
389.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հիփոթեք երիտասարդների և չամուսնացածների համար. ինչպե՞ս ստանալ

11:06
25 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Հայաստանում հիփոթեք վերցնելը շատ տարածված երևույթ է։ Շատ երիտասարդ ընտանիքներ «Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում հնարավորություն են ստացել լավացնել բնակարանային պայմանները։ Դա հատկապես ակտուալ դարձավ հիփոթեքի տոկոսադրույքների և կանխավճարի նվազեցումից հետո, երբ երկարացվեց վարկի ժամկետը, ինչպես նաև ավելացվեց շահառուների ընդհանուր տարիքը։ Սակայն երիտասարդ, աշխատող և չամուսնացած մարդկանց համար հիփոթեքը դեռևս մնում է անհասանելի։ Կարո՞ղ են նրանք հիփոթեք վերցնել և ի՞նչ պայմաններով. «Նովոստի–Արմենիան» այս թեմայի շուրջ զրուցել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ի (ԱՀԸ) գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի հետ։  

Վարկեր` չամուսնացածների համար 

кошелек ипотека

«Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» կառավարության ծրագրից կարող էին օգտվել միայն երիտասարդ ընտանիքները։ «Ազգային հիփոթեքային ընկերությունը» որպես պատասխան քայլ որոշեց աջակցել երկրի աշխատող երիտասարդ քաղաքացիներին (մինչև 30 տարեկան), ովքեր դեռևս չեն ամուսնացել։ Քաղաքացիների այս խմբի համար ընկերությունը նախատեսել է հիփոթեքի կանխավճարի զգալի նվազեցում։ Այսինքն, պոտենցիալ վարկառուները, ովքեր ունեն համապատասխան եկամուտ, կկարողանան դիմել «Ազգային հիփոթեքային ընկերության» գործընկերներին` բանկերին և վարկային կազմակերպություններին, և ստանալ հիփոթեք ավելի հասանելի պայմաններով։ 

Ի՞նչ պայմաններով չամուսնացած քաղաքացիները կարող են հիփոթեքային վարկ ձևակերպել 

кошелек ипотека

Երիտասարդ, չամուսնացած, աշխատող քաղաքացիների համար ԱՀԸ–ն մասնավորապես նվազեցրել է կանխավճարը` 30%–ից դարձնելով 7,5%։ Սակայն նման ցածր կանխավճարով հիփոթեքը նախատեսում է լրացուցիչ պայմաններ` մեկ այլ անշարժ գույքի գրավ կամ կանխավճարի ապահովագրություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև 30 տարեկան անձինք միշտ չէ, որ ունենում են անշարժ գույք` այն գրավադրելու համար, նրանց ավելի հարմար կլինի վերցնել հիփոթեք հենց կանխավճարի ապահովագրությամբ։ Նման հիփոթեք ստանալու պայմաններից է նաև բնակարանի ձեռքբերումը կառուցապատողից կամ նոր տան ձեռքբերումը։ Բացի այդ, ԱՀԸ–ի ծրագրի շրջանակում կա եկամտահարկի վերադարձի հնարավորություն` հիփոթեքի տոկոսադրույքները վճարելու համար։ 

Իսկ որքա՞ն արժե ապահովագրությունը

кошелек ипотека

Կանխավճարի ապահովագրության գումարը կախված է բնակարանի գնից։ Տարբեր ապահովագրական ընկերություններ առաջարկում են ապահովագրության տարբեր պայմաններ։ Այսպես, ԱՀԸ–ի ծրագրերի շրջանակում կանխավճարի ապահովագրությունը հասնում է տարեկան 3%–ի։ Կարևոր է իմանալ, որ վարկառուն ապահովագրում է 30% և 7,5% կանխավճարի տարբերությունը, այսինքն, կանխավճարի չվճարված մասը` 22,5%–ը։ Ենթադրենք հիփոթեքով ձեռք բերվող բնակարանն արժե 20 մլն դրամ, այդ ժամանակ ԱՀԸ–ի բազային պայմաններով կանխավճարը կկազմի 5 մլն դրամ (30%), իսկ նոր, արտոնյալ պայմաններով` 1,5 մլն դրամ (7,5%)։ Որպես ապահովագրություն կհաշվարկվի հենց այդ գումարների տարբերությունը, այսինքն` 4,5 մլն դրամը։ Արդյունքում, կանխավճարի ապահովագրությունը կկազմի 136 հազար դրամ առաջին տարվա համար (3%) կամ ամսական 11 250 դրամ։ Շատ կարևոր է նշել, որ կանխավճարի ապահովագրության ծախսերը յուրաքանչյուր տարի կնվազեն` հիփոթեքի մարմանը զուգահեռ։ Բացի այդ, կանխավճարի ապահովագրություն չի պահանջվում հիփոթեքի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում։ Եթե վարկառուն բարեխիղճ կերպով վճարի վարկը` բնակարանի արժեքի մինչև 70%–ի չափով, ապա այլևս չի վճարի ապահովագրության համար։ Այսպիսով, կանխավճարի ապահովագրության ամբողջական գումարը կախված կլինի բնակարանի արժեքից։ Որքան թանկ է բնակարանն, այնքան ավելի մեծ կլինեն ապահովագրության գծով վճարները։ 

Կա՞ եկամտի որոշակի շեմ 

кошелек ипотека

Ծրագրում մասնակցելու համար եկամտի շեմը կարևոր չէ։ ԱՀԸ–ի ծրագրերի շրջանակում կարևոր է հիփոթեքի ամսական վճարների և վարկառուի եկամտի հարաբերակցությունը, որը չպետք է գերազանցի 45%–ը։ Այսինքն վարկառուն չի կարող հիփոթեքի վճարին հատկացնել իր եկամտի 45%–ից ավել գումարը։ Եկամտի մակարդակն այդքան էլ նշանակություն չունի, եթե բնակարանը թանկ է, ապա եկամուտը ևս պետք է բարձր լինի։ Օրինակ եթե դուք ամսական ստանում եք 200 հազար դրամ (աշխատավարձ և այլ եկամուտներ), ապա հիփոթեքի մասով ամսական վճարները չպետք է գերազանցեն 90 հազար դրամը։ Բացի այդ, վարկառուն պետք է ունենա եկամուտը հաստատող փաստաթղթեր։ Սակայն ԱՀԸ–ն չի սահմանափակում իր ծրագրերի շահառուներին, եթե եկամուտը չի բավարարում պահանջները։ Այդ դեպքում ընկերությունը հնարավորություն է տալիս վարկառուին հիփոթեք վերցնել համավարկառուի հետ, ինչը թույլ կտա հաշվի առնել նրանց ընդհանուր եկամուտը։ Բացի այդ, պետության կողմից վերադարձվող եկամտահարկն ԱՀԸ–ի ծրագրի շրջանակում ևս դիտարկվում է որպես եկամուտ։ 

Ու՞ր պետք է դիմել հիփոթեքի համար 

кошелек дом ипотека

ԱՀԸ–ի ծրագրերի շրջանակում հիփոթեք ստանալու համար հարկավոր է դիմել ԱՀԸ–ի գործընկեր բանկեր և վարկային կազմակերպություններ։ Գործընկերների ամբողջական ցանկը կարելի է գտնել Ազգային հիփոթեքային ընկերության կայքում (http://www.nmc.am/)։ Հիփոթեքի հաստատումից և տրամադրումից հետո բանկը կամ վարկային կազմակերպությունն այդ վարկը փոխանցում է ԱՀԸ–ին` վերաֆինանսավորման համար։ 

Որքա՞ն կարժենա չամուսնացած մարդու բնակարանը 

кошелек дом ипотека

Օրինակ դուք ուզում եք հիփոթեք վերցնել ԱՀԸ–ի ծրագրով և որոշել եք գնել բյուջետային բնակարան Երևանում, որի արժեքը մոտ 16 730 000 դրամ է (35 հազ. դոլար)` միջինը 10,5% տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով և 7,5% կանխավճարով (1 254 750 դրամ, 30% կանխավճարով` 5 019 000 դրամ)։ Ապահովագրական վճարը (7,5%–ի և 30%–ի տարբերությունը` 3 764 250 դրամ) կազմում է առավելագույնը 3% առաջին տարվա համար (112 927,5 դրամ առաջին տարում կամ ամսական 9 410,6 դրամ)։ Կանխավճարի ապահովագրավճարը տարեցտարի կնվազի։ Այս դեպքում ամսական անուիտետային վճարը (ամսական հավասարաչափ վճար) կկազմի 154 502 դրամ (հաշվարկն իրականացվել է ԱՀԸ–ի առցանց հաշվիչով, խմբգր.)։ Միաժամանակ նման հիփոթեքի և դրա ամսական վճարները կատարելու համար հարկավոր է ունենալ առնվազն 365 248.89 դրամի եկամուտ։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
27 Մարտի 2024
Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել