526.4
7.25
475.99
+33
Եղանակը Երևանում
Հայ

Հինգ ֆինանսական բջջային հավելվածներ ճամփորդների համար

11:24
01 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Պատրաստվելով արձակուրդի` թեթևացրեք տարատեսակ ֆրինանսական հարցերի լուծումը ճամփորդության ժամանակ։ Այդ հարցում ձեզ կօգնեն մի քանի օգտակար ֆինանսական անվճար հավելվածներ, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ ծախսերին, փոխարկել արտարժույթ, օգտվել բոնուսներից և այլն։

1. Ծախսերի հաշվարկում 

Expensify кошелек приложение

Expensify. այս հավելվածը թույլ է տալիս տեղեկատվություն կուտակել արձակուրդի ժամանակ կատարած բոլոր ծախսերի մասին։ Չեկերի առկայության դեպքում դրանք պետք է սկանավորել, իսկ եթե չեկեր չկան, ապա գումարը պետք է ինքնուրույն մուտքագրել։ Եթե ցանկանում ենք, որպեսզի ծախսերը հաշվարկվեն ավտոմատ, ապա հավելվածին պետք է կցել բանկային քարտը։ Այս հավելվածը հարմար է գնումներ կատարելիս, սրճարաններ և ռեստորաններ այցելելիս, վարձած մեքենայով այցելություններ կատարելիս և այլն։ Ընդ որում, կարելի է օգտվել տարբեր արժույթներից։ Ծախսերի մասին հաշվետվություններն ուղարկվում են ձեր էլեկտրոնային հասցեին։ Ի դեպ, այս հավելվածը հարմար է ոչ միայն արձակուրդի, այլև գործարար այցելությունների կամ գործուղումների ժամանակ։ Հավելվածը գործում է դեռ միայն անգլերեն iOS և Android օպերացիոն համակարգերի համար։

Trail Wallet. այս հավելվածում կարելի է մուտքագրել ծախսերի ցերեկային սահմանաչափը։ Այն կարելի է օգտագործել առանց համացանցին միանալու, սակայն բոլոր ծախսերը պետք է մուտքագրել ինքնուրույն։ Եթե ունեք ինտերնետային հասանելիություն, բոլոր գումարները կթարմացվեն` հաշվի առնելով ձեր կողմից մուտքագրված արտարժույթի փոխարժեքը։ Հավելվածը գործում է միայն անգլերեն iOS օպերացիոն համակարգի համար։ 

2. Արտարժույթի փոխարկիչներ

XE Currency кошелек приложение

XE Currency. հարմար փոխարկիչ է, որը ներառում է 10 արժույթ։ Այն թույլ է տալիս մուտքագրել փոխարժեքի թարմացման հաճախականությունը։ Ներկառուցված հաշվարկիչը հնարավորություն է տալիս փոխարկել արտարժույթը։ Միաժամանակ պարտադիր չէ մշտապես ունենալ ինտերնետ կապ, ամեն ինչ աշխատում է offline ռեժիմում։ Այս հավելվածը հասանելի է միայն անգլերեն iOS և Android օպերացիոն համակարգերի համար։

xCurrency. նմանատիպ հավելված է, որը հասանելի է ռուսերեն iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Կախված ձեր գտնվելու վայրից` հավելվածը փոխարկում է ձեր գումարը համապատասխան արժույթով։

3. Բոնուսների ստացում

Stocard кошелек приложение

Stocard. այս հավելվածը թույլ է տալիս օգտվել զեղչի քարտերից` թողնելով դրանք տանը։ Հեռախոսի տեսախցիկի միջոցով և Stocard–ի օգնությամբ կարելի է սկանավորել ցանկացած զեղչի քարտ։ Ճամփորդության ժամանակ քարտի գծիկավոր կոդը (штрих-код) հնարավոր կլինի ընթերցել հեռախոսի միջոցով։ Միաժամանակ դուք կարող եք ձեռք բերել զեղչի քարտեր նաև ճամփորդության ժամանակ և ներբեռնելով դրանք հավելվածի մեջ` օգտվել դրանցից հաջորդ ճամփորդության ժամանակ։ Հավելվածը հասանելի է ռուսերեն iOS և Android օպերացիոն համակարգերի համար։

Award Wallet. այս հավելվածն օգնում է մեկ տեղում հավաքել զեղչի բոլոր քարտերը։ Այն աշխատում է որպես տեղեկատու` հիշեցնելով զեղչերի գործողության ժամկետների և գործող առաջարկների մասին։ Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ մնացած բոլոր գործողությունները դուք պետք է կատարեք ինքնուրույն։ Ի դեպ, այս հավելվածը ևս ունի բոնուս, որը հնարավոր է գործարկել համապատասխան կայքի միջոցով։ Հավելվածը հասանելի է ռուսերենով iOS և Android օպերացիոն համակարգերի համար։

4. Բյուջեի բաշխում

Budgy кошелек приложение

Budgy. այս հավելվածը շատ հարմար է, եթե դուք ճամփորդում եք ընկերների հետ։ Այն կօգնի արդարացիորեն բաշխել բյուջեն բոլոր մասնակիցների շրջանում` յուրաքանչյուրի ծախսերին համապատասխան։ Դրա համար հարկավոր է հավելվածում մուտքագրել ճամփորդության բոլոր մասնակիցների ցանկը, ինչպես նաև ֆիքսել բոլոր ծախսերը` նշելով, թե ով ինչի համար է վճարել։ Այնուհետև հավելվածը կհաշվի յուրաքանչյուր մասնակցի ծախսերը։ Տեղեկատվությունը կարելի է մուտքագրել նաև offline ռեժիմում, իսկ ֆինանսական հաշվետվությունն` ուղարկել էլեկտրոնային հասցեին։ Այս պահին գործում է հավելվածի միայն անգլալեզու տարբերակը iOS օպերացիոն համակարգի համար։

Trip Budget. սա Budgy–ի նման ֆինանսական հավելված է, որը հասանելի է ռուսերեն Android օպերացիոն համակարգի համար։ Այստեղ ևս ծախսերը բաշխվում են ճամփորդության մի քանի մասնակիցների միջև` ըստ ծախսերի, օրինակ` սնունդ, էքսկուրսիաներ, բնակության համար նախատեսված ծախսեր և այլն։ Այս հավելվածի միջոցով կարելի է նախօրոք պլանավորել ճամփորդության բյուջեն։

5. Անհրաժեշտ օբյեկտների որոնում

кошелек приложение Maps.me

Maps.me. հավելվածն իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որը մշակված է զբոսաշրջիկների համար։ Աշխատում է offline ռեժիմում և ցույց է տալիս անհրաժեշտ օբյեկտին (խանութ, սրճարան, տեսարժան վայրեր, թանգարաններ, բանկոմատներ և այլն) հասնելու ամենակարճ ճանապարհը։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է ներբեռնել երկրի կամ քաղաքի համապատասխան քարտեզը։ Ընդ որում քարտեզի վրա կարելի է անել սեփական նշումներն ու թողնել մեկնաբանություններ։ Հավելվածը հասանելի է ռուսերեն iOS և Android օպերացիոն համակարգերի համար։

Ձեզ հետաքրքրած հավելվածներն ավելի լավ է ներբեռնել նախօրոք, որպեսզի ժամանակ ունենաք ստուգել դրանց աշխատանքն ու սովորել օգտվել դրանցից։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
22 Օգոստոսի 2019
Անձնական ֆինանսները կառավարելու անվճար մոբայլ հավելվածների թոփ 8
«Նովոստի-Արմենիա» գործակաությունը ծանոթացնում է իր ընթերցողին բջջային որոշ հավելվածների հետ, որոնք կօգնեն ընտանեկան բյուջեի հարցում:
15:09
19 Օգոստոսի 2019
ԹԵՍՏ. որքա՞ն արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի Ձեզ այդ հարցում։
10:51
07 Օգոստոսի 2019
Ֆինանսական բարեկեցության 10 հիմնական սկզբունքները
Ներկայացնում ենք մի շարք սկզբունքներ, որոնց հետևելով` կարելի է կյանքն ավելի լավը դարձնել։
11:06
25 Հուլիսի 2019
Հիփոթեք երիտասարդների և չամուսնացածների համար. ինչպե՞ս ստանալ
Երիտասարդ, աշխատող և չամուսնացած մարդկանց համար հիփոթեքը դեռևս մնում է անհասանելի։ Կարո՞ղ են նրանք հիփոթեք վերցնել և ի՞նչ պայմաններով. այս թեմայի շուրջ զրուցել ենք «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ի (ԱՀԸ) գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի հետ։
12:21
18 Հուլիսի 2019
Կրիպտոարժույթ. գայթակղիչ եկամու՞տ, թե՞ ֆինանսական սնանկության սպառնալիք
ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնը ներկայացրել է հանրապետության բնակչության հետաքրքրությունների փոփոխությունը ֆինանսական կրթման տեսանկյունից։
12:56
11 Հուլիսի 2019
Ինչպես գումար խնայել արձակուրդի համար. 10 հոգեբանական հնարք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն տարածված հոգեբանական հնարքների մասին։
11:03
04 Հուլիսի 2019
Ինչպես ճիշտ պլանավորել արձակուրդային բյուջեն
Եկել է արձակուրդների ժամանակաշրջանը, և ամենաճիշտ ժամանակն է մտածել տարվա ամենագլխավոր հանգստի պլանավորման մասին:
10:40
27 Հունիսի 2019
Ի՞նչ կարող են անել դատական կատարածուները պարտքերի համար (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք այն դեպքերը, որոնց պարագայում ԴԱՀԿ–ը կարող է բռնագանձել քաղաքացիների դրամական միջոցները։
10:15
20 Հունիսի 2019
Ի՞նչ անել եթե ձեր բանկային քարտն արգելափակվել է
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է իրավիճակը`ներկայացնելով խորհուրդներ քարտն աշխատանքային ռեժիմի վերադարձնելու համար։
10:27
13 Հունիսի 2019
Ինչպես խուսափել տարածված ֆինանսական սխալներից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ներկայացնում է առավել տարածված ֆինանսական սխալները:
11:42
10 Հունիսի 2019
Արմենուհի Մկրտչյանը պատմել է, թե ում և ինչու է հարկավոր ֆինանսական կրթությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը խոսել է ֆինանսական կրթության անհրաժեշտության, դպրոցներում նման կրթության ներդրման օգտի և ստացված գիտելիքների գործնական կիրառման մասին։
11:14
04 Հունիսի 2019
Անվտանգության ֆինանսական բարձիկի ստեղծման 10 միջոց
Մարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենք ֆինանսապես պաշտպանված են տարատեսակ չարդարացված հանգամանքների առաջացման դեպքում։