537.15
7.44
480.03
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ–ում երիտասարդ ընտանիքներին ավելի հեշտ կլինի ձեռք բերել բնակարան. ներկայացնում ենք մանրամասները

17:59
27 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երիտասարդ ընտանիքները սեփական բնակարան գնելիս ավելի հաճախ են օգտվում «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» վարկավորման պետական ծրագրի հնարավորությունից։ Միայն այս տարվա առաջին երկու ամսում այս ծրագրի մասնակիցներին տրվել է 3 905 վարկ, որից 2 030–ը` Երևանում, իսկ 1 857–ը` մարզերում, ընդհանուր գումարը կազմել է 33,7 մլրդ դրամ։

Հատկանշական է, որ երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագիրը կանոնավոր կերպով թարմացվում ու կատարելագործվում է. մեղմացվում են վարկային պայմաններն ու ավելանում է ավելի թանկարժեք բնակարան ձեռք բերելու հնարավորությունը։

Վարկ`բարելավված պայմաններով

Кошелек жилье

Այս տարվա մարտի սկզբին ՀՀ կառավարությունը կրկին որոշ փոփոխություններ կատարեց վարկավորման ծրագրի պայմաններում, որոնք կնպաստեն շահառուների համար միջոցների հասանելիության բարձրացմանը։

Այսպես, վարկավորման պայմանների բարելավման համար ծրագրով ձեռք բերվող բնակարանի առավելագույն արժեքն ավելացվել է` 25 մլն դրամից դառնալով 30 մլն դրամ։ Դա թույլ կտա երիտասարդ ընտանիքներին ձեռք բերել կամ ավելի մեծ կամ ավելի լավ վերանորոգված բնակարան։

Մեկ այլ նորամուծություն է դարձել վարկային տոկոսադրույքի նվազումը` 9,5%–ից 7,5%, ինչը թույլ կտա երիտասարդ ընտանիքներին զգալիորեն տնտեսել միջոցների վերադարձի վրա։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հիփոթեքի տոկոսադրույքները կազմում են տարեկան 10-11%։ Երկարացվել է նաև վարկավորման ժամկետը` մինչև 30 տարի, ինչը ծրագիրը դարձնում է ավելի գրավիչ։

Բացի այդ, նվազեցվել է բնակարան գնելիս պահանջվող կանխավճարը` մինչև 7,5%, եթե կա գրավ դրվելիք մեկ այլ անշարժ գույք կամ ապահովագրություն բնակարանի արժեքի 12,5%–ի չափով։

Փոխվել է նաև ամուսինների համար նախատեսված տարիքային ցենզը։ Եթե ավելի վաղ սահմանափակումները վերաբերում էին ամուսիններից յուրաքանչուրին (որոնցից յուրաքանչյուրի տարիքը չպետք է գերազանցեր 35 տարին), ապա հիմա ներառվել է գումարային տարիքի հասկացություն` 70 տարի։ Փաստորեն, եթե օրինակ ամուսինը 50 տարեկան է, իսկ կինը` 20, ապա նրանք կարող են մասնակցել ծրագրին։

Իսկ պահանջարկ կա՞

Кошелек жилье

Ծրագրի շրջանակում վարկավորմամբ զբաղվում է 19 ֆինանսական ընկերություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն։ 2019թ.–ի փետրվարի 26–ի դրությամբ արդեն տրվել է 3 905 վարկ, որից 2 030–ը` Երևանում, իսկ 1 857–ը` մարզերում, ընդհանուր գումարը կազմում է 33,7 մլրդ դրամ։

Միաժամանակ պահանջարկը շարունակում է աճել։ Դատելով սոցիալական ցանցերում առկա մեկնաբանություններից` երիտասարդները բավականին ակտիվ են արձագանքում փոփոխություններին։

Ծրագրի միակ թերությունը տարիքային ցենզն է, որը շատ օգտատերեր առաջարկում են բարձրացնել։

Նոր հեռանկարներ

Кошелек жилье

Չնայած, որ կառավարությունը մարտի սկզբին լրացումներ է կատարել օրենքում և բարելավել է երիտասարդ ընտանիքների վարկավորման պայմանները, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց նոր նախաձեռնության մասին, որը թույլ կտա բարելավել երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկավորումը։

Նա հայտնեց, որ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային ծրագրում նոր փոփոխություններ է մշակել և շուտով կհանձնի հանրության դատին։

Նոր փոփոխություններով, «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրում վարկի գործողության ընթացքում երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում մարման տոկոսադրույքը կնվազեցվի 0.5 տոկոսով։

Մարզերում միաժամանակ երեք երեխաներով հիփոթեքային տոկոսադրույքը կարող է կազմել ընդամենը 4 տոկոս։ -0-

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:47
22 Մայիսի 2019
Սեփական եկամուտները գրագետ տնօրինելու 5 խորհուրդ և 4 ձև
Ներկայացնում ենք զանազան խորամանկություններ և հնարքներ, որոնք օգտագործելիս կարելի է ճիշտ տնօրինել սեփական դրամական միջոցները։
11:00
15 Մայիսի 2019
ԽԱՂ. Սարոյա՞ն, թե՞ Սևակ. որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին
Որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին, կկարողանա՞ք հատվածներով և անվանական արժեքով որոշել, թե հայ մեծերից ով է պատկերված թղթադրամի վրա։
10:48
08 Մայիսի 2019
Փողերի 8 օրենք, որոնք կապահովեն բարեկեցիկ կյանք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է փողերի օրենքների ընտրանի, որոնք կարող են օգնել «ընտելացնել» սեփական ֆինանսները։
11:45
02 Մայիսի 2019
Ինչպես են կանայք և տղամարդիկ վերաբերվում փողին
Տղամարդիկ և կանայք տարբեր են իրենց բնույթով, և բնական է, որ տարբերվում են նաև ֆինանսների հարցում:
12:22
25 Ապրիլի 2019
Ինչպես թեթևացնել հայ վարկառուների վարկային բեռը
Հաճախ է հանդիպում մի իրավիճակ, երբ մարդիկ հայտնվում են վարկային կախվածության մեջ` ի վիճակի չլինելով մարել սեփական պարտքերը։ Նման իրավիճակը շտկելու համար վարկային կազմակերպությունները երբեմն ստիպված են լինում ներել իրենց պարտապանների պարտքերը։
10:32
18 Ապրիլի 2019
Ուսանողական վարկերը Հայաստանում ավելի հասանելի են դարձել
Հայաստանի կառավարությունը կանոնավոր կերպով թարմացնում է վարկավորման պայմանները։
10:26
09 Ապրիլի 2019
10 ֆինանսական «մակաբույծներ», որոնք «խժռում են» ընտանեկան բյուջեն
Ֆինանսական «մակաբույծները» բավականին տարածված երևույթ են, որոնց մենք հաճախ չենք նկատում։
16:55
03 Ապրիլի 2019
«Ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում». Հայաստանում մեկնարկել է անձնական ֆինանսների ամիսը
Հայաստանում մեկնարկել է «Անձնական ֆինանսների ամիսը», որը 2014 թ.-ից անցկացնում է Կենտրոնական բանկը։
17:22
19 Մարտի 2019
Հայաստանի բանկերի միությունը կզբաղվի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմամբ
Հայաստանի բանկերի միությունը կակտիվացնի իր գործունեությունը` հայկական բանկերի մասին հասարակության շրջանում առկա թյուր կարծիքը փոխելու համար։
11:16
14 Մարտի 2019
10 նորաձև գաջեթներ ժամանակակից կնոջ համար
Առաջարկում ենք 10 նորաձև գաջեթներ, որոնք անտարբեր չեն թողնի գեղեցիկ սեռի և ոչ մի ներկայացուցչի։
11:00
28 Փետրվարի 2019
9 խորհուրդ սկսնակ գործարարներին` պասիվ եկամուտ ստեղծելու համար
Պասիվ եկամտի թեման այսօր շատ արդիական է, քանի որ ներկայում քիչ չեն այն հնարավորությունները:
11:01
21 Փետրվարի 2019
Ֆինանսական գրագիտությունը` ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում
Բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման խնդիրը հայտնվել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։