528.61
7.41
476.18
+24
Եղանակը Երևանում
Հայ

10 ֆինանսական «մակաբույծներ», որոնք «խժռում են» ընտանեկան բյուջեն

10:26
09 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ֆինանսական «մակաբույծները» բավականին տարածված երևույթ են, որոնց մենք հաճախ չենք նկատում։

Մենք միայն զարմանում ենք, թե որքան արագ է վերջանում գումարը, չնայած որ, կարծես, որևէ առանձնահատուկ ծախս չի արվել։ Ինչպես պարզվում է, դա ֆինանսական «մակաբույծների» գործունեության հետևանք է, որոնք գրեթե ամենուր սպասում են, թե երբ մենք կկորցնենք զգոնությունն ու հատկապես այն դեպքում, երբ չենք իրականացնում սեփական ֆիանսների հստակ հաշվարկ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը պարզել է, թե ինչ է թաքնվում այս երևույթի հետևում` ներկայացնելով տասն ամենատարածված ֆինանսական «մակաբույծներին» և դրանց կանխելու միջոցները։

1. «Թունավոր» ակտիվներ

1 Кошелек финансовый паразит

«Թունավոր» ակտիվների շարքին կարելի է դասել չափազանց մեծ բնակարանը, ամառանոցը, որից դուք հազվադեպ եք օգտվում, այլ անշարժ գույքը, որը չի բերում եկամուտ, սակայն պահանջում է որոշակի ծախսեր, չափազանց թանկ ավտոմեքենան (երբեմն ոչ մեկը) և այլն։ Գրեթե բոլոր նմանատիպ ակտիվները պահանջում են միջոցներ, այս իրավիճակը ձեզ համար դառնում է սովորական, և դուք չեք նկատում, իսկ նմանատիպ ակտիվները տարիների ընթացքում բավականին մեծ գումար են խլում ձեզնից։ Սակայն այդ ֆինանսները դուք կարող եք ավելի շահավետ տնօրինել, օրինակ, ստեղծել պասիվ եկամտի աղբյուր։ Վերլուծեք և նվազագույնի հասցրեք «թունավոր» ակտիվները «պահելու» ծախսերն ու փորձեք դրանցից եկամուտ ստանալ։ Հնարավոր է` դրանցից մի քանիսից ավելի ձեռնտու կլինի ազատվել, օրինակ` երկրորդ ավտոմեքենայից, ամառանոցից կամ այլ անշարժ գույքից, որտեղ դուք չեք բնակվում, այն կարելի է նաև հանձնել վարձակալությամբ։

2. Վարկեր

2 Кошелек финансовый паразит

Վարկերն առավել վտանգավոր ֆինանսական «մակաբույծներից» են, քանի որ վարկով կատարված ցանկացած գնման համար դուք անպայման ավել եք վճարում և տարիների համար ստանում եք «գլխացավանք» ամսական վճարումների տեսքով։ Եթե գնումն այդքան էլ անհրաժեշտ չէ, փորձեք գումար խնայել բանկային ժամկետային դեպոզիտի տեսքով։ Այդ դեպքում ոչ թե դուք եք բանկին տոկոսներ վճարելու, այլ բանկը` ձեզ։

3. Բանկային քարտեր

3 Кошелек финансовый паразит

Շատ հարմար է օգտվել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային քարտերից։ Սակայն, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, մարդը բանկային քարտից օգտվելիս այդքան էլ մանրամասն չի վերահսկում սեփական ծախսերը, ինչպես կանխիկ գումարի դեպքում է և դեբետային քարտի դեպքում միջինը 30% ավելի շատ է ծախսում։ Վարկային քարտից օգտվելիս այդ գումարին կարող են ավելանալ նաև բանկի տոկոսները վարկային գծից օգտվելու համար։ Այնպես որ բանկային քարտից օգտվելիս եղեք ուշադիր և վերահսկեք ձեր ծախսերը։

4. Ապրանքանիշերին հետևելով

4 Кошелек финансовый паразит

Շատերը, հատկապես երիտասարդ տղաներն ու աղջիկները, բառացիորեն կախվածություն ունեն որոշակի ապրանքանիշերից։ Երիտասարդների շրջանում հեղինակության հարց է համարվում կրել որոշակի արտադրող ընկերությունների հագուստը, կոշիկները, օգտվել նրանց արտադրած գաջեթներից։ Սակայն արժե մտածել, պետք է, արդյո՞ք, վերավճարել լավ գովազդած անվանման համար, եթե կարելի է գնել այլ ընկերությունների արտադրած իրեր, որոնք որակով և դիզայնով չեն զիջում իրենց բրենդային անալոգներին։

5. Օրիգինալ դեղորայք

5 Кошелек финансовый паразит

Ապրանքանիշերի հետ կապված պատմության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում թանկարժեք դեղերը։ Բժիշկները սիրում են իրենց պացիենտներին դուրս գրել օրիգինալ (բրենդային) դեղամիջոցներ, որոնք արտադրվում են դեղորայք մշակող ընկերության կողմից և թանկ արժեն։ Միաժամանակ, հայրենական դեղատներում վաճառվում են օրիգինալ դեղերի անալոգներ, որոնք ըստ քիմիական բաղադրության և ազդեցության նույնն են, ինչ որ օրիգինալները, բայց արժեն մի քանի անգամ էժան։ Այդ իսկ պատճառով, լինելով բժիշկի մոտ ընդունելության, խնդրեք նշել ոչ միայն օրիգինալ դեղի, այլ նաև դրա հայրենական անալոգի անվանումը։

Հարկ է նշել, որ առաջատար հայկական դեղագործական ընկերություններն անցկացրել են իրենց արտադրությունների արդիականացում, անցել են անհրաժեշտ հավաստագրում և ներկայում թողարկում են դեղորայք, որը համապատասխանում է GMP որակի եվրոպական չափանիշներին։ Այնպես որ չարժե անտեսել հայրենական դեղագործական արտադրանքը։ Դա կօգնի ձեզ տնտեսել որոշակի գումար և զգուշանալ կեղծիքներից։

6. Ֆաստֆուդ, գազավորված ըմպելիքներ

6 Кошелек финансовый паразит

Մեր արագընթաց կյանքում հաճախ կարիք ենք ունենում արագ թխվածքաբլիթ կամ բուտերբրոդ ուտել, կոլա, փաթեթավորված հյութ կամ թղթե բաժակով սուրճ խմել։ Հատկապես դա տարածված է դպրոցականների և ուսանողների շրջանում։ Այսպես սնվելը վնասում է ոչ միայն առողջությանը, այլ նաև դրամապանակին, քանի որ ամսական կտրվածքով դրանք վերածվում են շոշափելի գումարների։ Միջանկյալ սննդի համար դպրոցականներին ավելի լավ է փոքրիկ կոնտեյներներով նախաճաշ դնել, ինչպես դա անում են Եվրոպայում և Նահանգներում։ Դա և ավելի օգտակար, և ավելի խնայող կլինի։

Մի քանի բառ փաթեթավորված ուտելիքի կամ կիսաֆաբրիկատների մասին։ Այսպիսի սնունդը, կարող է, հարմար է, բայց այն հաստատ դասվում է ֆինանսական մակաբույծների կարգին, քանի որ 50-100%–ով թանկ է նստում և պարունակում է առողջության համար մի շարք վնասակար հավելումներ (կայունացուցիչներ, համի ուժեղացուցիչներ, էմուլգատորներ և այլն)։ Նույնն էլ կարելի է ասել գազավորված ըմպելիքների մասին, որոնց վնասի մասին սննդաբանները չեն դադարում խոսել։

Եթե դուք, այնուամենայնիվ, ստիպված եք միջանկյալ սնունդ ընդունել աշխատանքային օրվա ընթացքում, ապա ավելի լավ է դա անել նորմալ հաստատություններում։ Եվ նույնիսկ եթե դա այդքան էլ էժան չլինի, ինչպես կցանկանայիք, ապա, միանշանակ, կխնայեք գաստրոէնտերոլոգի մոտ հաճախելու հաշվին։

7. Վերանորոգում

7 Кошелек финансовый паразит

Դա հիմնական ֆինանսական «մակաբույծներից» մեկն է, որը սովորություն ունի տևել տարիներ և կլանել մեծ գումարներ` երբեք չտեղավորվելով նախահաշվարկների մեջ: Այդ իսկ պատճառով պետք է տասն անգամ մտածել այդ հոգնեցուցիչ և ծախսատար գոծընթացը սկսելուց առաջ: Պարզ է, որ վաղ թե ուշ ստիպված կլինեք վերանորոգել ձեր տունը: Մոտեցեք դրան խելամիտ, իմացեք նախօրոք, թե որտեղից կարելի է որակյալ շինանյութ և ներկեր գնել: Եթե դուք, այնուամեյնանիվ, որոշել եք սկսել վերանորոգումը, ապա թող դա կատարվի բարեխղճորեն և ծառայի ձեզ երկար տարիներ: Դա այն դեպքն է, երբ ծախսը լիովին արդարացված է:

8. Մարզասրահի աբոնեմենտ

8 Кошелек финансовый паразит

Այդ դրամական «մակաբույծը», որպես կանոն, ի հայտ է գալիս տարեսկզբին, երբ դուք, նայելով հայելու մեջ, որոշում եք ձեզ կարգի բերել Ամանորյա տոներից հետո: Աբոնեմենտ ձեռք բերելուց առաջ ծանոթացեք բոլոր պայմաններին, պարզեք, թե ինչպիսի աբոնեմենտներ գոյություն ունեն (մեկանգամյա, ամսական, տարեկան, առավոտյան, երեկոյան և այլն), ակցիաներ, զեղչեր և այլն: Մի′ շտապեք միանգամից տարեկան աբոնեմենտ ձեռք բերել, որը մեծ գումար արժի, առաջին հերթին համոզվեք, որ դուք գոնե մեկ ամիս կկարողանաք կանոնավոր կերպով հաճախել մարզասրահ: Եթե չեք կարողանում կանոնավոր կերպով մարզվել, սահմանափակվեք մեկանգամյա աբոնեմենտներով:

9. Ինքնաբուխ գնումներ

9 Кошелек финансовый паразит

Բոլորս երբեմն դուրս ենք գալիս սեփական վերահսկողությունից և կատարում չմտածված ու ինքնաբուխ գնումներ` ցանկություն ունենալով բավականություն պատճառել ինքներս մեզ և մեր մտերիմներին: Մենք թուլանում ենք, իսկ խանութներն այդ ժամանակ հմտորեն մանիպուլյացիայի են ենթարկում մեզ` գայթակղելով առաջին հայացքից շահավետ թվացող առաջարկներով և զեղչերով: Փորձեք շատ հաճախ չհավատալ այդ ամենին` սեփական բյուջեն չվնասելու համար։

10. Վատ սովորություններ

10 Кошелек финансовый паразит

Եվ, վերջապես, ամենամեծ ֆինանսական «մակաբույծն» այնպիսի վատ սովորություններն են, ինչպես ծխախոտը, սերը ալկոհոլի հանդեպ, մոլախաղերը, շոփինգամոլությունը և այլն: Նմանատիպ կործանիչ սովորությունները կարող են տարիներով կործանել մարդուն և նրա ընտանիքը: Նման «մակաբույծներից» ազատվելը չափազանց դժվար է լինում կամ անգամ անհնար առանց մասնագետների օգնության: Զգո′ն եղեք և մի′ հայտնվեք այդ ծուղակում:-0-

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:32
13 Սեպտեմբերի 2019
5 քայլ դեպի հաջող հիփոթեք. ինչպես ճիշտ ստանալ հիփոթեքային վարկ
Դուք ցանկանում եք հիփոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն կասկածում եք, և ճիշտ եք անում։
16:02
10 Սեպտեմբերի 2019
Վերաֆինանսավորման տոկոսադրույք. ի՞նչ է դա և ինչի՞ վրա է ազդում
Պատմում ենք, թե ինչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և ինչպես են դրա փոփոխություններն ազդում մեզ վրա։
17:10
06 Սեպտեմբերի 2019
Սեփական խնայողությունները պահելու և բազմապատկելու չորս ձև
Առաջարկում ենք գումարը պահելու և բազմապատկելու առավել օպտիմալ ձևեր։
14:53
04 Սեպտեմբերի 2019
Կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ
Ներկայացնում ենք կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ։
12:26
29 Օգոստոսի 2019
Ֆինանսապես գրագետ աշուն. Հայաստանում կանցկացվեն խաղեր, մրցումներ, վարպետության դասեր
Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ հաճախորդի դժգոհությունը ֆինանսական համակարգից պայմանավորված է նրան ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով:
11:00
22 Օգոստոսի 2019
Անձնական ֆինանսները կառավարելու անվճար մոբայլ հավելվածների թոփ 8
«Նովոստի-Արմենիա» գործակաությունը ծանոթացնում է իր ընթերցողին բջջային որոշ հավելվածների հետ, որոնք կօգնեն ընտանեկան բյուջեի հարցում:
15:09
19 Օգոստոսի 2019
ԹԵՍՏ. որքա՞ն արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի Ձեզ այդ հարցում։
10:51
07 Օգոստոսի 2019
Ֆինանսական բարեկեցության 10 հիմնական սկզբունքները
Ներկայացնում ենք մի շարք սկզբունքներ, որոնց հետևելով` կարելի է կյանքն ավելի լավը դարձնել։
11:24
01 Օգոստոսի 2019
Հինգ ֆինանսական բջջային հավելվածներ ճամփորդների համար
Պատրաստվելով արձակուրդի` թեթևացրեք տարատեսակ ֆրինանսական հարցերի լուծումը ճամփորդության ժամանակ։ Այդ հարցում ձեզ կօգնեն մի քանի օգտակար ֆինանսական անվճար հավելվածներ։
11:06
25 Հուլիսի 2019
Հիփոթեք երիտասարդների և չամուսնացածների համար. ինչպե՞ս ստանալ
Երիտասարդ, աշխատող և չամուսնացած մարդկանց համար հիփոթեքը դեռևս մնում է անհասանելի։ Կարո՞ղ են նրանք հիփոթեք վերցնել և ի՞նչ պայմաններով. այս թեմայի շուրջ զրուցել ենք «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ի (ԱՀԸ) գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի հետ։
12:21
18 Հուլիսի 2019
Կրիպտոարժույթ. գայթակղիչ եկամու՞տ, թե՞ ֆինանսական սնանկության սպառնալիք
ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնը ներկայացրել է հանրապետության բնակչության հետաքրքրությունների փոփոխությունը ֆինանսական կրթման տեսանկյունից։
12:56
11 Հուլիսի 2019
Ինչպես գումար խնայել արձակուրդի համար. 10 հոգեբանական հնարք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն տարածված հոգեբանական հնարքների մասին։