535.47
7.6
476.74
+20
Եղանակը Երևանում
Հայ

Վարկային պատմություն. հակիրճ ամենակարևորի մասին

12:11
01 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երբ վարկ ստանալու ակնկալիքով դիմում եք բանկ կամ այլ վարկատու կազմակերպություն, հենց այդ պահից սկսում է ձևավորվել ձեր վարկային պատմությունը, որը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:

Վարկային պատմությունը պարունակում է տեղեկություն Ձեր ստացած վարկերի, դրանց քանակի և գումարի, յուրաքանչյուր վարկի տեսակի, ինչպես նաև ժամկետների մասին։ Վարկային պատմության մեջ երևում է նաև վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ), Ձեր կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները, չվճարված կամ ուշացված կոմունալ վճարները, վերջին վեց ամսում Ձեր ստացած աշխատավարձի միջին չափը:

Кошелек кредитная история

Միաժամանակ, վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տեղեկատվություն,օրինակ ՝ Ձեր էթնիկական պատկանելիությունը, քաղաքական հայացքները և այլ միություններին անդամակցությունը, նախասիրությունները, uոցիալական վիճակը, կրոնական հայացքները, առողջությանը վերաբերող տվյալներ։

Վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները:

Երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը կամ վարկային կազմակերպությունը մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու: Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա բանկը կամ վարկային կազմակերպությունը հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով կտրամադրի ձեր պահանջված վարկը։

Кошелек кредитная история

«Լավ վարկային պատմություն» ձավորելու համար հարկավոր է պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարել վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները, մտածել այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ, չդառնալ երաշխավոր վատ վարկային պատմություն ունեցող անձի համար, ժամանակին կատարել կոմունալ բոլոր վճարները, բացել և պատասխանատու կերպով կառավարել բանկային հաշիվը։

Եթե արդեն ձևավորել եք «վատ» վարկային պատմություն, ապա միայն «նստել և սպասել», որ անցնի 5 տարի, և Ձեր վարկային պատմությունը «մաքրվի» բավարար չէ։ Այդ ամբողջ ընթացքում հարկավոր է բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները, լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց վարկային վճարների ուշացումները, խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց։

Ձեր վարկային պատմության մասին տեղեկանալու իրավունք ունեք դուք` անձը հաստատող փաստաթղթով, այլ անձիք՝ Ձեր կողմից տրված լիազորագրով, բանկերը կամ վարկային կազմակերպությունները՝ Ձեր գրավոր համաձայնությամբ:  Վարկային պատմության մասին զեկույցը հնարավոր է ստանալ անվճար` միայն տարին 1 անգամ (առնվազն յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ), մնացած դեպքերում ծառայությունը վճարովի է:

Кошелек кредитная история

Եթե կարծում եք, որ Ձեր վարկային պատմության մեջ սխալ կա, ապա պետք է դիմեք ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ Ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։ Դիմելու համար հարկավոր է ներկայացնել գրավոր դիմում առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրո:

Վարկային պատմությունը ստուգելու համար պետք է հարցում կատարել ԱՔՌԱ վարկային բյուրո:

ԱՔՌԱ վարկային բյուրոն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված մասնավոր կառույց է, որը օրենքով թույլատրված շրջանակում հավաքագրում, մշակում, պահպանում և տրամադրում է տեղեկատվություն անձանց ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ:–0–

Նյութի սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ  www.abcfinance.am կայքում։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:56
11 Հուլիսի 2019
Ինչպես գումար խնայել արձակուրդի համար. 10 հոգեբանական հնարք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն տարածված հոգեբանական հնարքների մասին։
11:03
04 Հուլիսի 2019
Ինչպես ճիշտ պլանավորել արձակուրդային բյուջեն
Եկել է արձակուրդների ժամանակաշրջանը, և ամենաճիշտ ժամանակն է մտածել տարվա ամենագլխավոր հանգստի պլանավորման մասին:
10:40
27 Հունիսի 2019
Ի՞նչ կարող են անել դատական կատարածուները պարտքերի համար (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք այն դեպքերը, որոնց պարագայում ԴԱՀԿ–ը կարող է բռնագանձել քաղաքացիների դրամական միջոցները։
10:15
20 Հունիսի 2019
Ի՞նչ անել եթե ձեր բանկային քարտն արգելափակվել է
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է իրավիճակը`ներկայացնելով խորհուրդներ քարտն աշխատանքային ռեժիմի վերադարձնելու համար։
10:27
13 Հունիսի 2019
Ինչպես խուսափել տարածված ֆինանսական սխալներից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ներկայացնում է առավել տարածված ֆինանսական սխալները:
11:42
10 Հունիսի 2019
Արմենուհի Մկրտչյանը պատմել է, թե ում և ինչու է հարկավոր ֆինանսական կրթությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը խոսել է ֆինանսական կրթության անհրաժեշտության, դպրոցներում նման կրթության ներդրման օգտի և ստացված գիտելիքների գործնական կիրառման մասին։
11:14
04 Հունիսի 2019
Անվտանգության ֆինանսական բարձիկի ստեղծման 10 միջոց
Մարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենք ֆինանսապես պաշտպանված են տարատեսակ չարդարացված հանգամանքների առաջացման դեպքում։
19:40
30 Մայիսի 2019
Ֆինանսներ հայերերն ձևով. ի՞նչ է հետաքրքրում հայերին ֆինանսական ոլորտում
Հայաստանի բնակիչների հետաքրքրությունները ֆինանսական կրթության տեսանկյունից փոխվել են:
11:53
29 Մայիսի 2019
Ինչպե՞ս դառնալ ունևոր. ֆինանսական հաջողության չգրված կանոնները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է մի քանի կանոն, որոնց հետևում են ֆինանսապես հաջող մարդիկ և որոշել է ներկայացնել դրանք։
10:47
22 Մայիսի 2019
Սեփական եկամուտները գրագետ տնօրինելու 5 խորհուրդ և 4 ձև
Ներկայացնում ենք զանազան խորամանկություններ և հնարքներ, որոնք օգտագործելիս կարելի է ճիշտ տնօրինել սեփական դրամական միջոցները։
11:00
15 Մայիսի 2019
ԽԱՂ. Սարոյա՞ն, թե՞ Սևակ. որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին
Որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին, կկարողանա՞ք հատվածներով և անվանական արժեքով որոշել, թե հայ մեծերից ով է պատկերված թղթադրամի վրա։
10:48
08 Մայիսի 2019
Փողերի 8 օրենք, որոնք կապահովեն բարեկեցիկ կյանք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է փողերի օրենքների ընտրանի, որոնք կարող են օգնել «ընտելացնել» սեփական ֆինանսները։