527.46
7.22
475.92
+32
Եղանակը Երևանում
Հայ

Խնայողությունների համաշխարհային օր. ի՞նչ տոն է այն

10:35
31 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի վերջին օրն աշխարհի տարբեր երկրներում նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը։ Չնայած իր անսովոր անվանմանը, այդ տոնը պաշտոնական է։ 1989 թ.–ին այն ամրագրվել է ՄԱԿ–ի հատուկ  դիրեկտիվով։

Ինպես ամեն ինչ սկսվեց

Кошелек Всемирный день сбережений

Խնայողությունների օրվա հիմնադրման պատմությունը կապված է 1924 թ.–ին Միլանում կայացած խնայողական բանկերի առաջին միջազգային կոնգրեսի հետ, որին մասնակցեցին աշխարհի 29 երկրների բանկերի ներկայացուցիչներ։ Կոնգրեսի շրջանակում քննարկվել են ֆինանսավարկային ոլորտին վերաբերող տարբեր հարցեր։ Սակայն ամենագլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ կոնգրեսի վերջին օրը` հոկտեմբերի 31–ին, երբ ի հիշատակ այդ միջոցառման` որոշվեց հիմնել նոր տոն` «Խնայողությունների համաշխարհային օրը» և նշել այն հենց այդ օրը։

Загружается новость ... "Лево"

Տոնը բավականին արագ ձեռք բերեց ավելի լայն նշանակություն, քան մտածել էին հիմնադիրները` հիշեցնել մարդկանց գումար տնտեսելու և խնայողության մասին։ Խնայողությունների համաշխարհային օրն իր նոր որակով նախատեսում է հոգատար վերաբերմունք սեփական առողջության, իրերի, բնական ռեսուրսների` ջրի, անտառների, նավթի, գազի, ածուխի և այլ օգտական հանածոների նկատմամբ, որոնք տարեցտարի նվազում են։

Խնայողությունների օրը Հայաստանում

Кошелек Всемирный день сбережений

Հայաստանում խնայողությունների օրը սկսել են տոնել 2012 թ.–ից։ Ամեն տարի Երևանի կենտրոնում գտնվող Հյուսիսային պողոտայում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք կոչված են իրազեկելու բնակչությանը գոյություն ունեցող խնայողությունների պահպանման և բազմապատկման տարբեր միջոցների մասին։ Մեր ճգնաժամային օրերում խնայողությունն ու տնտեսելու ունակությունն օգնում են գոյատևել, դրանք շատ օգտակար որակներ են։

Տնտեսող մարդիկ սովորաբար ունենում են խնայողություններ, որոնք կարող են օգտակար լինել դժվարին իրավիճակում։ Ըստ վիճակագրության, Հայաստանում նման մարդկանց թիվը գնալով ավելանում է։

Այսօր Հայաստանի բնակչության համար խնայողությունների պահպանման ամենապահանջված և կայուն միջոցը բանկային ավանդերն են։ Դա, առաջին հերթին, պայմանավորված է բանկային համակարգի կայունությամբ, ինչպես նաև մի շարք այլ առավելություններով, օրինակ` բավականին բարձր տոկոսադրույքներով (ՀՀ ԿԲ–ի տվյալներով` դրամով մինչև մեկ տարի ժամկետով դեպոզիտների միջին տոկոսադրույքը 9,29% է, դոլարով` տարեկան 4,45%), ինչը թույլ է տալիս ոչ միայն ծածկել գնաճը (2017 թ.–ի հունվար–սեպտեմբերին գրանցված 0,6%` 2016 թ.–ի հունվար–սեպտեմբերի համեմատ), այլև բազմապատկել խնայողությունները։ Դրա հետ մեկտեղ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից դեպոզիտների ապահովագրումը նվազագույնի է հասցնում ավանդատուների ռիսկերը։

Վերջին 10 տարում երկրում անշեղ աճ է արձանագրվում բնակչության ավանդների հարցում։ Չնայած ավանդների աճի տեմպերը վերջին երեք տարում մի փոքր դանդաղել են, ինչը պայմանավորված է գործարար ակտիվության նվազմամբ և փոխանցումների լուրջ անկումով, սակայն դրանք շարունակում են մնալ բավականին բարձր։ Այսպես, ԿԲ–ի տվյալներով` առևտրային բանկերում ռեզիդենտների ավանդները 2017 թ.–ի օգոստոսի վերջին կազմել են 1 930,2 մլրդ դրամ, ինչը 9,5%–ով ավել է տարվա սկզբի ցուցանիշից և 18,7%–ով ավել է 2016 թ.–ի օգոստոի վերջի ցուցանիշից։

Այս ամենը վկայում է բանկային համակարգի նկատմամբ ունեցած բնակչության վստահության մասին և մատնանշում այն փաստը, որ այսօր բանկերն այն ինստիտուտն են, որը հանդես է գալիս որպես ավանդատուների խնայողությունների պահպանման և ավելացման երաշխավոր։

12 օգտակար խորհուրդ ` Խնայողությունների օրվան ընդառաջ

Кошелек Всемирный день сбережений

Խնայողությունների համաշխարհային օրվա շրջանակում «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 12 օգտակար խորհուրդ  այն մասին, թե ինչպես ճիշտ տնօրինել սեփական միջոցները։

1. Ծախսեք ավելի քիչ, քան վաստակում եք։ Ֆինանսները տնօրինելու ունիվերսալ կանոնն է` ձեր ծախսերը պետք է լինեն ավելի քիչ, քան եկամուտները։ Դուք պետք է հետևեք այս կանոնին, հակառակ դեպքում ձեր հետագա կյանքի ընթացքում կունենանք ֆինանսական դժվարություններ։

2. Դյուրացրեք Ձեր ֆինանսական կյանքը։ Որքան շատ են վարկերն ու վարկային քարտերը, այնքան ավելի մեծ է այն բանի հավանականությունը, որ դուք կկորցնեք միջոցներ կամ բաց կթողնեք հերթական վճարման օրը։ Որքան շատ են ավանդներն ու հաշիվները, այնքան ավելի դժվար է հետևել դրանց և հավանական է, որ Դուք պարզապես չեք հասցնի արձագանքել առաջացող խնդիրներին։

3. Երբեք թույլ մի′ տվեք Ձեր «ապագա ես»–ին կառավարել ներկա իրավիճակը։ Ցանկանու՞մ եք գնել այն, ինչ հիմա Ձեզ չեք կարող թույլ տալ` հույս ունենալով, որ ապագայում կսկսենք ավելի շատ վաստակել և կկարողանաք հեշտությամբ վճարել պարտքերը։ Ամենայն հավանականությամբ Դուք դեռ շատ երկար կզղջաք նման որոշման համար, քանի որ Ձեր «ապագա ես»–ը կարող է ստանալ նույնքան կամ անգամ ավելի քիչ կամ ընդհանրապես կկորցնի աշխատանքը։

4. Ճիշտ կազմեք Ձեր բյուջեն։ Բյուջեն ֆինանսների վերահսկողության և պլանավորման լավագույն միջոցն է, սակայն միայն ճիշտ մոտեցման դեպքում։ Խելամիտ մարդը մշակում է իր բյուջեն նախորդ ամիսների ծախսերի վիճակագրության հիման վրա։ Եթե Դուք ծախսերի վիճակագրություն եք կազմում, ապա այն կօգնի ոչ միայն պլանավորել, այլ նաև պարզել գերծախսերի դեպքերը։

5. Առաջնորդվեք իրական եկամուտով ցանկացած գնման դեպքում։ Իհարկե, երբեմն մենք ցանկանում ենք ինքներս մեզ ուրախացնել թանկարժեք նվերով, սակայն հարց է առաջանում`  արդյուք դա այնքա՞ն անհրաժեշտ է, որպեսզի հետո ամիսներ շարունակ վճարեք դրա համար։ Միգուցե պետք է սթափ գնահատել սեփական հնարավորությունները և չշտապել երկրորդ ավտոմեքենայի գնման հարցում։ Մտածեք և պատասխանեք հարցին, թե ինչի վրա՞ եք ծախսում Ձեր կյանքը։

6. Նպատակ դրեք Ձեր առջև և հիշեք դրա մասին։ Ի՞նչ եք իսկապես ցանկանում։ Ինչի՞ համար է փողերի հետ կապված այս ողջ քաշքշուկը։ Սա բարդ հարց է, սակայն հենց այն կարող է ուժեղագույն մոտիվացիա դառնալ Ձեր համար, ինչպես նաև կհուշի կյանքում ճիշտ ճանապարհներ և կօգնի անցնել դրանք։ Շրջապատեք Ձեզ գլխավոր նպատակի մասին հիշեցումներով։ Դա կօգնի ճիշտ որոշումներ ընդունել նպատակին հասնելու ճանապարհին։

7. Անտեսեք գովազդը։ Մենք ապրում ենք սպառողական հասարակությունում։ Այս դեպքում պահանջարկը ոչ թե ծնվում է մարդկանց գլխում, այլ պարտադրվում է դրսից։ Գովազդը ստեղծում է արհեստական կարիքներ, արժեքներ և իդեալներ։ Եթե դուք սովորեք չգնել անպետք իրեր, կկարողանաք պահպանել եկամտի առյուծի բաժինն ավելի ռացիոնալ ծախսերի համար։

8. Շաբաթական մեկ ժամ հատկացրեք Ձեր ֆինանսները, կարիերան և կյանքը վերլուծելու համար։ Վերլուծեք անցնող շաբաթում տեղի ունեցած իրադարձությունները։ Արդյոք ամեն ինչ տեղավորվու՞մ է Ձեր երկարաժամկետ նպատակների հայեցակարգում։ Ի՞նչն է ճիշտ արվել, իսկ որտե՞ղ եք սխալվել։ Ճիշտ արված եզրակացությունները կօգնեն խուսափել հետագա սխալներից ։

9. Մշակեք մեկ շաբաթվա համար նախատեսված ճաշացանկ։ Սննդի հստակ ռեժիմը ոչ միայն օգտակար է առողջության և կազմվածքի, այլ նաև տնտեսման համար։ «Ի՞նչ գնել ընթրիքի համար» հարցի իմպրովիզը հանգեցնում է ուտելիքի ծախսերի ավելացման։ Հերթական անգամ Դուք պարզապես կզլանաք ինչ–որ ճաշացանկ կազմել և կպատվիրեք պիցցա կամ էլ կգնաք սրճարան։ Այս ամենը վնասակար է նաև ֆինանսների տեսանկյունից։

10. Կրճատեք օգտագործվող կիսաֆաբրիկատների քանակը։ «Կիսաֆաբրիկատներ» ասելով` հասկանում ենք մթերք, որը մասամբ կամ ամբողջությամբ պատրաստ է օգտագործմանը։ Նման մթերքի գինը գրեթե միշտ շատ բարձր է։ Սովորեք պարզ ճաշատեսկաներ պատրաստել տանը, և Դուք միշտ կիմանաք դրանց իրական արժեքը։

11. Տնտեսեք վատ սովորությունների վրա։ Ֆինանսների նկատմամբ մոտեցումը վերանայելու որոշումը կատարյալ հնարավորություն է վատ սովորություններից ազատվելու համար։ Պարզապես հաշվեք, թե որքան եք ծախսում ծխախոտի վրա մեկ օրում, մեկ շաբաթում կամ մեկ ամսում...Իսկ գազավորված ըմպելիքների, քաղցրավենիքի, ֆաստդուդի վրա։ Բժիշկներն ասում են, որ այս ամենը վնաս է առողջությանը։ Սակայն շոշափելի վնաս է հասցվում նաև մեր գրպանին։ Ստացվում է, որ մենք վնասում ենք մեր առողջությանը մեր իսկ փողերով։

12. Ճիշտ վարվեք փողերի հետ։ Ոչ ոք չի կարող վաստակել աշխարհի բոլոր փողերը։ Այդ իսկ պատճառով մի կապեք Ձեր բարեկեցությունը բանկային հաշվի մեծության հետ։ Փողերը պետք է ծառայեն ձեզ և աշխատեն Ձեզ համար։ Սովորեք ճիշտ տնօրինել դրանք, և այդ դեպքում Դուք իսկապես հաջողակ մարդ կդառնաք։ –0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
15 Օգոստոսի 2019
ԹԵՍՏ. որքա՞ն արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի Ձեզ այդ հարցում։
10:51
07 Օգոստոսի 2019
Ֆինանսական բարեկեցության 10 հիմնական սկզբունքները
Ներկայացնում ենք մի շարք սկզբունքներ, որոնց հետևելով` կարելի է կյանքն ավելի լավը դարձնել։
11:24
01 Օգոստոսի 2019
Հինգ ֆինանսական բջջային հավելվածներ ճամփորդների համար
Պատրաստվելով արձակուրդի` թեթևացրեք տարատեսակ ֆրինանսական հարցերի լուծումը ճամփորդության ժամանակ։ Այդ հարցում ձեզ կօգնեն մի քանի օգտակար ֆինանսական անվճար հավելվածներ։
11:06
25 Հուլիսի 2019
Հիփոթեք երիտասարդների և չամուսնացածների համար. ինչպե՞ս ստանալ
Երիտասարդ, աշխատող և չամուսնացած մարդկանց համար հիփոթեքը դեռևս մնում է անհասանելի։ Կարո՞ղ են նրանք հիփոթեք վերցնել և ի՞նչ պայմաններով. այս թեմայի շուրջ զրուցել ենք «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ի (ԱՀԸ) գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի հետ։
12:21
18 Հուլիսի 2019
Կրիպտոարժույթ. գայթակղիչ եկամու՞տ, թե՞ ֆինանսական սնանկության սպառնալիք
ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնը ներկայացրել է հանրապետության բնակչության հետաքրքրությունների փոփոխությունը ֆինանսական կրթման տեսանկյունից։
12:56
11 Հուլիսի 2019
Ինչպես գումար խնայել արձակուրդի համար. 10 հոգեբանական հնարք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն տարածված հոգեբանական հնարքների մասին։
11:03
04 Հուլիսի 2019
Ինչպես ճիշտ պլանավորել արձակուրդային բյուջեն
Եկել է արձակուրդների ժամանակաշրջանը, և ամենաճիշտ ժամանակն է մտածել տարվա ամենագլխավոր հանգստի պլանավորման մասին:
10:40
27 Հունիսի 2019
Ի՞նչ կարող են անել դատական կատարածուները պարտքերի համար (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք այն դեպքերը, որոնց պարագայում ԴԱՀԿ–ը կարող է բռնագանձել քաղաքացիների դրամական միջոցները։
10:15
20 Հունիսի 2019
Ի՞նչ անել եթե ձեր բանկային քարտն արգելափակվել է
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է իրավիճակը`ներկայացնելով խորհուրդներ քարտն աշխատանքային ռեժիմի վերադարձնելու համար։
10:27
13 Հունիսի 2019
Ինչպես խուսափել տարածված ֆինանսական սխալներից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ներկայացնում է առավել տարածված ֆինանսական սխալները:
11:42
10 Հունիսի 2019
Արմենուհի Մկրտչյանը պատմել է, թե ում և ինչու է հարկավոր ֆինանսական կրթությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը խոսել է ֆինանսական կրթության անհրաժեշտության, դպրոցներում նման կրթության ներդրման օգտի և ստացված գիտելիքների գործնական կիրառման մասին։
11:14
04 Հունիսի 2019
Անվտանգության ֆինանսական բարձիկի ստեղծման 10 միջոց
Մարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենք ֆինանսապես պաշտպանված են տարատեսակ չարդարացված հանգամանքների առաջացման դեպքում։