438.65
4.42
404.14
+7
Եղանակը Երևանում
Հայ

Խնայողությունների համաշխարհային օր. ինչպե՞ս կարելի է գումար տնտեսել

10:27
31 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Խնայողությունների համաշխարհային օրը (World saving day) ամեն տարի նշվում է հոկտեմբերի 31–ին։ Այս գաղափարը «ծնվել է» հեռավոր 1924 թ.–ին, երբ Միլանում կայացած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսի ավարտից հետո առաջարկվեց հոկտեմբերի վերջին օրը նշել որպես Խնայողությունների համաշխարհային օր։ 

Իտալացի պրոֆեսոր Ռավիզան (Ravizza) հռչակեց այն Խնայողությունների միջազգային օր։ Տոնը բավականին արագ ձեռք բերեց ավելի լայն նշանակություն, քան մտածել էին հիմնադիրները` հիշեցնել մարդկանց գումար տնտեսելու և խնայողության մասին։ Խնայողությունների համաշխարհային օրն իր նոր որակով նախատեսում է հոգատար վերաբերմունք սեփական առողջության, իրերի, բնական ռեսուրսների` ջրի, անտառների, նավթի, գազի, ածուխի և այլ օգտական հանածոների նկատմամբ, որոնք տարեցտարի նվազում են։1989 թ.–ին Խնայողությունների համաշխարհային օրը պաշտոնապես ամրագրվեց ՄԱԿ–ի դիրեկտիվով։ Այսօր շատերը մոռացել են այդ օրվա գոյության մասին մասամբ այն պատճառով, որ այն համընկնում է Հելոուինի հետ։ 

Տնտեսող Հայաստան 

кошелек сбережения

Հայաստանում ևս նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը, ինչը շատ ակտուալ է երկրի համար, որտեղ մարդիկ բավականին տնտեսող են և սիրում են գումար «հետ դնել»։ Հայաստանում Խնայողությունների համաշխարհային օրը սկսել են նշել 2012 թ.–ից։ Ամեն տարի երկրում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ`ուղղված խնայողությունները և կուտակումները բազմապատկելու տարբեր միջոցների ներկայացմանը։

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, խնայողությունների բոլոր միջոցներից հայերն ամենաշատը նախընտրում են բանկային ավանդները, որոնց ծավալը տարեցտարի աճում է, ինչի պատճառը Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությունն է` եկամտի երաշխավորությամբ և դեպոզիտների ապահովագրմամբ։ Այս ամենը վստահություն է ներշնչում, որ եթե անգամ բանկի հետ ինչ–որ բան պատահի, ապա քաղաքացիները չեն կորցնի իրենց կուտակումները։

Խնայողությունները միայն գումար ու փող չեն

Խոսելով խնայողությունների մասին` մարդիկ, առաջին հերթին, պատկերացնում են գումար։ Սակայն այս եզրույթն ունի ավելի լայն նշանակություն. սեփական ուժերի և առողջության խելամիտ օգտագործում, ինչպես նաև հոգատար վերաբերմունք իրերի նկատմամբ։ Այս ամենը ևս կարևոր է, քանի որ կենցաղային իրերի նկատմամբ հոգատար վերաբերմունքը թւոյլ կտա երկարացնել դրանց օգտագործման ժամկետն ու տնտեսել ռեսուրսները։ Հոգատար պետք է վերաբերվել նաև շրջակա միջավայրին և բնական ռեսուրսներին, որոնց հնարավորությունները, ցավոք, սահմանափակ են։ 

Ի՞նչ տնտեսել և ինչպե՞ս 

Տնտեսել կարելի է շատ բան, սակայն չարժե հասնել ծայրահեղությունների` սահմանափակելով սնունդը, առողջության ու կենսական այլ կարևոր բաների համար նախատեսված ծախսերը։ Տնտեսել կարելի է ամեն ինչի վրա, կարևորը հարցին գրագետ մոտենալն է։ 

Տնտեսում ենք էլեկտրաէներգիան և գազը 

кошелек сбережения

Դրա համար պարզապես հարկավոր է անջատել լույսն ու էլեկտրական սարքերը, որոնցով դուք այդ պահին չեք օգտվում։ Խորհուրդ չէ տրվում ողջ գիշերը լիցքավորման թողնել գաջեթները (դա նաև կերկարացնի նրանց «կյանքը»)։ Բացի այդ, հարկավոր է ճիշտ լցնել հագուստն ու սպիտակեղենը լվացքի մեքենայի մեջ, քանի որ գերծանրաբեռնվածության կամ ոչ բավարար ծանրաբեռնվածության դեպքում լվացքի մեքենան կարող է ծախսել 10-15% ավել էլեկտրաէներգիա։ Գազը տնտեսելու համար հարկավոր է պարզապես ընտրել ճիշտ ամանեղեն`գազօջախի վերևի հատվածի չափսով` ավել գազ չօգտագործելու համար։ Եթե ձեր գազօջախն ինդուկցիոն է, ապա ձեռք բերեք համապատասխան սպասք, որը տաքանում է ավելի արագ և թույլ է տալիս գազ տնտեսել։ 

Տնտեսում ենք ջուրը 

Պետք չէ ամբողջությամբ բացել ջրի ծորակը, եթե դուք պարզապես ուզում եք լվանալ ձեռքերը և փակեք այն ատամները լվանալիս։ Թվում է, թե այս ամենի հետևանքով գրանցվում է ջրի նվազագույն կորուստ, սակայն ստուգեք, թե որքա՞ն շատ կարող եք տնտեսել մեկ ամսվա, մեկ տարվա ընթացքում։ 

Կատարում ենք խելամիտ գնումներ

кошелек копить 

Գնումներ կատարել և սննդի վրա տնտեսել ևս պետք է գրագետ։ Ավել գումար չծախսելու համար փորձեք գնալ գնումների ցուցակով և չշեղվել դրանից։ Միաժամանակ, որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս չգնալ գնումների քաղցած վիճակում և աշխատավարձ ստանալու օրը։ Եվ, որքան տարօրինակ է, սակայն նրանք խորհուրդ չեն տալիս վճարել պլաստիկ քարտով, այլ միայն կանխիկով: Կարծիք կա, որ կանխիկ գումարին հրաժեշտ տալն ավելի ծանր է, և դուք չեք գնի ավել իրեր։ Ընդ որում, խորհուրդ է տրվում խանութ գնալ առանց երեխաների, քանի որ երեխաներին չեք կարող մերժել, եթե նրանք խանութում որևէ չպլանավորած իր ուզեն։ Արդյունքում, կծախսեք պլանավորվածից մի քանի անգամ ավելի շատ, և կգնեք անպետք իրեր։ Երբեմն ավելի ցածր գները մեզ ստիպում են գնել ավելի շատ մթերք, քան հարկավոր է։ Մի գայթակղվեք, գնեք այնքան, որքան կարող եք ուտել։ Ուշադրություն դարձրեք տարբեր խանութների ակցիաներին, սակայն մի մոռացեք համեմատել գները նաև այլ առևտրային կետերում։ 

Տնտեսում ենք և խնայում

кошелек сбережения

Անգամ փոքր աշխատավարձի դեպքում կարելի է սովորել ոչ միայն տնտեսել, այլև գումար «հետ դնել»։ Ի դեպ, կոնկրետ նպատակի դեպքում գումար խնայելը դառնում է շատ ավելի հեշտ։ Դրա համար պետք է հասկանալ, թե որքան գումար է հարկավոր և հաշվել, թե ամսական եկամտից որքան կարող եք խնայել։ Կարևոր է գումարը «հետ դնել» միանգամից` աշխատավարձ ստանալու առաջին օրը և ցանկալի է դա անել բանկային հաշվի վրա կամ խնայատուփում, որը հնարավոր չէ բացել առանց կոտրելու, որպեսզի այն դառնա ձեր անձեռնմխելի պաշարը։ 

Շատ կարևոր է իրականացնել ծախսերի և եկամուտների հաշվարկ։ Խորհուրդ է տրվում չվերցնել վարկ, եթե այն անսպասելի և պարտադիր ծախս չէ։ Ունեցեք փոքրիկ խնայատուփ, որտեղ կհավաքեք ձեր կարծիքով այդ պահին ոչ այնքան «պետքական» մանրադրամը։ Որոշ ժամանակ անց կնկատեք, որ «անպետք» մանրադրամը վերածվել է բավականին «կլորիկ» գումարի։ Եթե ամսական ծախսերի արդյունքում մնացել է որոշակի գումար, փորձեք չծախսել այն, այլ «հետ դրեք» և ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես տարեվերջում ձեր խնայողությունները լրջորեն կավելանան։ 

Խնայողությունների միջազգային օրը և ոչ միայն հոկտեմբերի 31–ին հիշեք տնտեսելու մասին և խորհուրդ տվեք ձեր մտերիմներին ավելի ռացիոնալ ծախսել ուժերն ու միջոցները։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։