437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ինչու՞ պետք չէ վախենալ հիփոթեքից

12:07
05 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դուք որոշել եք փոխել կենսակերպն ու առաջին հերթին ցանկանում եք փոխել բնակության վայրը։ Ո′չ, չեք ուզում տեղափոխվել այլ քաղաք կամ երկիր, պարզապես ցանկանում եք ձեր փոքրիկ բնակարանի փոխարեն ունենալ ավելի բարեկեցիկ բնակավայր, այսինքն` ընդլայնել բնակմակերեսը։ Եվ իսկապես, երեխաները մեծացել են, նրանց սեփական տարածք է հարկավոր, երբեմն ձեզ մոտ գիշերելու են մնում ընկերները կամ սիրելի զոքանչը, բացի այդ, եկամուտը վերջերս կայուն աճում է։ Վերջապես կարելի է մտածել հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մասին։

Загружается новость ... "Лево"

Վերցնե՞լ, թե՞ չվերցնել

Որպես ֆինանսական հարցերում գրագետ մարդ` դուք հենց այս հարցն եք ցանկանում առաջին հերթին լուծել։ Հասկանում եք, որ սկզբում պետք է ընտրենք հարմար բանկ` հիփոթեքային վարկ ստանալու համար առավելագույնս շահավետ պայմաններով։ Իսկ դա նշանակում է, որ ունեք ամբողջական տեղեկատվություն բանկի մասին, ծանոթացել եք բոլոր փաստաթղթերին, կատարել անհրաժեշտ պատճեններ, խորհրդակցել եք իրավաբանների հետ։ Բացի այդ, պարզել եք բոլոր հարցերը` կապված տոկոսադրույքների, վարկի ժամկետից շուտ մարելու հետ, ուսումնասիրել եք բոլոր նրբությունները, որոնք կապված են ապահովագրության հետ, իմացել եք, թե ինչ է ձեզ սպասվում ժամկետանց վճարների դեպքում։ Եվ հիմա արդեն պատրաստ եք գնալ բանկ երկար սպասված հիփոթեքային վարկի հետևից։

Իսկ ի՞նչ են ասում բանկերը

Кошелек, Как правильно выбрать банк для вклада

Ակնհայտ է, որ բանկերը կոնսերվատիվ դիրքորոշում են պահպանում, փոխառուներին պարզապես գումար չեն տա։ Այդ պատճառով հիփոթեքային վարկ տրամադրելու համար բանկերը ներկայացնում են իրենց պահանջները։ Ահա դրանցից հիմնականները.

 – փոխառուի տարիքը, սկսած 21 տարեկանից վարկի ստացման օրը, չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը ամբողջական մարման ժամանակ,

– մշտական աշխատանք։ Վերջին աշխատավայրում հարկավոր է աշխատել առնվազն կես տարի,

– եկամտի մակարդակ։ Ամսական եկամուտը պետք է 2,5 անգամ ավել լինի, քան ամսական կանոնավոր վճարը։ Հաշվի է առնվում ոչ միայն փոխառուի, այլ նաև նրա ընտանիքի աշխատավարձի չափը,

– կանխավճարը կատարելու համար անհրաժեշտ գումարի առկայության հաստատում։ Սովորաբար դա 10–ից 30%–ն է,

– համափոխառուներ, նրանք հարքավոր են, երբ փոխառուի եկամուտն այդքան էլ մեծ չէ, և այն չի բավարարում բանկի պահանջներին։

Էլ ի՞նչ է հարկավոր իմանալ հիփոթեքի մասին

Кошелек, ипотека, кредит недвижемость

Հիփոթեք ձևակերպելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել երեք առանցքային գործոններ` վարկի չափը, ժամկետը, տոկոսադրույքը։

Ինչպես յուրաքանչուր այլ գործարք, հիփոթեքով անշարժ գույք գնելն էլ ունի իր առավելությունները ու թերությունները։ Առաջին հերթին հիփոթեքը հնարավորություն է ընձեռում օպերատիվորեն լուծել տան ձեռքբերման հարցն արտոնյալ պայմաներով, դա միջոցների հուսալի և շահավետ ներդրում է, քանի որ անշարժ գույքը կարող է թանկանալ։ Չնայած այդ դեպքում դուք ստիպված կլինեք երկար ժամանակ կատարել ամսական վճարումներ։ Մինչ վարկի մարման ավարտը դուք սահմանափակվածեք ձեր իրավունքներում, և ոչինչ չեք կարող անել առանց  վարկատուի թույլտվության։ Դուք ստիպված եք վճարել ավելի շատ գումար, և մարման ժամանակ բնակարանի արժեքը կրկնակի կթանկանա։

Կան նաև լավ լուրեր

ТЕСТ Какой вы заёмщик

Հայաստանում հիփոթեքի հարցում փոխառուի և վարկատուի միջև հարաբերությունները կարգավորվում են «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ օրենքների հիման վրա։

ՀՀ Ազգային ժողովը հիմա քննարկում է այս օրենքների լրացումները, որոնք ուղղված են բնակչության շահերի պաշտպանությանը, ովքեր դիմել են հիփոթեքային վարկավորման` բնակարանային պայմանները բարելավելու նպատակով։

Մոտ ժամանակներում, երբ ընդունվեն լրացումները, Հայաստանում հիփոթեք ձևակերպելը կդառնա ավելի հեշտ և անվտանգ։

Այս լրացումների համաձայն`

- ծրագրվում է բարձրացնել գործարքների անցկացման թափանցիկությունը: Վարկառուն պետք է իմանա ստացվող վարկի տոկոսադրույքի ճշգրիտ չափը` հաշվի առնելով բոլոր ծախսերը, տուգանքներն ու տույժերը;

- հիփոթեքային վարկի ստացման պայմանագրի ստորագրումից հետո 7 օրվա ընթացքում վարկառուն իրավունք կունենա հրաժարվել դրանից, եթե պայմանագրին մանրամասն ծանոթանալուց հետո դրա դրույթները վարկառուի համար անընդունելի են;

- նախատեսվում է գրավի գործող ինստիտուտի ազատականացում: Եթե նախկինում մեկ այլ բանկ գրավը տեղափոխելու համար (վերաֆինանսավորման դեպքում, եթե վարկառուն որոշել է իր վարկը տեղափոխել մեկ այլ բանկ) պահանջվում էր առաջին վարկատուի համաձայնությունը, ապա այժմ այդ համաձայնությունը չի պահանջվի;

- առաջարկվող լրացումներին համապատասխան, վարկառուն ստանում է վարկի վաղաժամկետ մարման իրավունք իր համար հարմար ժամանակ առանց էական ծախսերի;

- հիփոթեքային վարկավորման պայմանագրի ստորագրումից երեք տարի լրանալուց հետո վարկավորող կազմակերպություններին կարգելվի վարկառուի նկատմամբ կիրառել ցանկացած տուգանք և տույժ;

- երեք տարվա լրանալուց հետո վարկառուներն իրենց հիփոթեքի բազմակի վերաֆինանսավորման իրավունք են ստանում (առկա վարկը վերաֆինանսավորել, նշանակում է` դրա մարման համար ավելի շահավետ պայմաններով փոխառություն ձևակերպել);

- վարկավորող կազմակերպությունների վրա վարկառուի նկատմամբ կիրառվող տուգանքների և տույժերի նոր սահմանափակումներ են դրվում;

- լրացումների մեջ խստացվում են գրավագույքի արժեքի որոշման նկատմամբ պահանջները;

Այսպիսով, բնակարանի պոտենցիալ ձեռքբերողներին միայն մնում է սպասել, թե գործող օրենքի լրացումները երբ կընդունվեն, և սկսել գործել` չվախենալով հիփոթեքից, բայց մանրամասն ամեն ինչ վերլուծելով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները