436.65
4.37
404.34
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպիսի ինֆորմացիա չարժե հրապարակել համացանցում

11:24
18 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սոցիալական ցանցերը հիանալի հնարավորություն են ընձեռում համացանցում օգտատերերի շփման համար։ Այսօր աշխարհում գոյություն ունեն բազմահազար կայքեր, որտեղ մարդիկ կիսվում են իրենց զգացմունքներով, մտքերով, տպավորություններով, տարատեսակ ինֆորմացիայով, այդ թվում` անձնական։

Անձնական տեղեկատվության, այդ թվում` սեփական ֆինանսների մասին ինֆորմացիայի տրամադրումն անծանոթ մարդկանց կարող է չար կատակ խաղալ ինֆորմացիան տրամադրողի հետ։ Այդ պատճառով հարկավոր է հետևել անվտանգության մի քանի կանոնների` տհաճ միջադեպերից խուսափելու համար։ Այս կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին է ներկայացնում 10 խորհուրդ այն մասին, թե ինչ տեղեկատվություն չարժե հրապարակել համացանցում և սոցցանցերի էջերում։ 

1. Գաղտնաբառեր 

 1 Кошелек интернет

Ոչ մի դեպքում չի կարելի սոցցանցերի էջերում պահել կամ այլ օգտատերերին հայտնել էլեկտրոնային փոստի, սոցցանցերի և այլ աքքաունթների գաղտնաբառերը։ Բազմաթիվ օգտատերեր հաճախ անտեսում են անվտանգության նման ակնհայտ միջոցները` ծանոթ–անծանոթներին հայտնելով իրենց գաղտնաբառերն ու հետագայում պարզելով, որ իրենց էջերը կոտրված են։ Հիշե′ք` տարբեր ծառայություններում, այդ թվում` բանկային, առցանց խանութներում գրանցվելիս հաճախ պետք է պատասխանեք տասնյակ հարցերի ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար, սակայն եթե դուք այդ ամենը հրապարակեք համացանցում, ապա պարզապես կթեթևացնեք չարագործների աշխատանքը, ովքեր հեշտությամբ կկարողանան իմանալ ձեր գաղտնաբառերը։ Իսկ եթե ամեն դեպքում ձեզ հարկավոր է ուղարկել գաղտնաբառերը, օրինակ, ձեր մտերիմներին, ապա փորձեք դա անել տարբեր մեսենջերներով, կիսեք տեղեկատվությունը, իսկ ուղարկելուց հետո ջնջեք հաղորդագրությունը։ 

2. Անձնական տվյալներ 

 2 Кошелек интернет

Օգտատերերից շատերը նախընտրում են նշել իրենց ծննդյան ամսաթիվը, սակայն դա անելով` մարդիկ ակամայից օգնում են աֆերիստներին գողանալ իրենց ֆինանսական տեղեկատվությունը։ Այդ տվյալների շնորհիվ չարագործները կարող են իմանալ ձեր անձնագրի սերիան, ապահովագրական կամ կենսաթոշակային հաշվի համարները և այլն։ Հետագայում նրանք կարող են այդ տեղեկատվությունն օգտագործել խարդախ նպատակներով։ Հենց այդ պատճառով պետք չէ հրապարակել անձնագրի կամ անձը հաստատող ցանկացած այլ փաստաթղթի պատճենը, քանի որ չարագործները հեշտությամբ կարող են օգտագործել դա, այդ թվում` ֆինանսական մեքենայությունների համար։ Սահմանափակումը պետք է տարածվի նաև ընտանիքի այլ անդամների վրա։ 

3. Կոնտակտներ 

3 Кошелек интернет

Չարագործները մեծ ուրախությամբ կօգտվեն սոցցանցերում բաց հասանելիությամբ հրապարակված հեռախոսահամարներից։ Քանի որ բազմաթիվ օգտատերերի մոտ բանկային քարտերը կապված են հեռախոսահամարին, ապա ձեր համարից կօգտվեն նաև գովազդատուները։ Բաց հասանելիությամբ հրապարակված հեռախոսահամարին կարող է «թափվել» մեծ քանակի սփամ կամ, օրինակ, չարագործների կողմից ուղարկվող հաղորդագրություններ` գոյություն չունեցող վարկերը մարելու պահանջով։ 

4. Բնակության վայրը 

4 Кошелек интернет

Ձեր տան հասցեի ցանկացած հիշատակումը կամ ակնարկը կարող է վտանգել ձեզ։ Խարդախները կարող են օգտագործել այդ տեղեկությունը, հատկապես եթե գիտեն, թե որ ժամերին տանը չեք լինում։ Եթե չեք ուզում դառնալ կողոպուտի, խարդախության և հաքերային գրոհների զոհ, ապա մի նշեք ձեր տան հասցեն։ Չարժե նաև նշել գտնվելու վայրը, դա թույլ կտա չարագործներին հստակ իմանալ, թե որ ժամերին հաճախ որտեղ եք լինում։ Բացի այդ, չարժե լուսանկարներ հրապարակել մոտակայքում գտնվող տեսարժան վայրերի բնութագրությամբ։ Հատկապես չարժե հրապարակել երեխաների լուսանկարներ և նրանց գտնվելու վայրը, քանի որ նրանք նույնպես կարող են դառնալ հանցագործների զոհեր։ 

5. Վճարային տվյալներ 

5 Кошелек интернет

Մի թողեք սոցցանցերում ձեր վճարումների մասին տեղեկություն, մի վճարեք այնտեղ հավելյալ ծառայություններ բանկային քարտերով։ Նույն օնլայն խաղերի կայքերով վճարումներն այդքան էլ անվտանգ չեն։ Դա կհաստատեն ցանկացած բանկում, որի քարտը դուք օգտագործում եք։ Այն դեպքում, եթե ձեր էջը կոտրեն, իսկ խարդախները ձեր հաշվից միջոցներ հանեն, ապա ձեզ շատ դժվար կլինի ապացուցել վարկային կազմակերպությանը, որ դուք չեք ծախսել ձեր խնայողությունները։ Առավել ևս, երբ բանկերը բազմիցս բախվում են այդպիսի խարդախ սխեմաների հետ, որոնցից օգտվում են հենց իրենց քարտապանները։ Մի ցույց տվեք այս կամ այն ծառայության համար վճարի կտրոնը, մի հայտնեք ձեր աշխատավարձի չափը կամ այն, թե որտեղ եք ստանում կամ պահում։ 

6. Տեղեկություններ ընկերության մասին

6 Кошелек интернет

Չի կարելի հրապարակել տվյալներ այն ընկերության մասին, որտեղ աշխատում եք, առանց ղեկավարության թույլտվության։ Խոսքը, մասնավորապես, ընկերության ռազմավարության, ապագայի նախագծերի, ֆինանսական շրջանառության տվյալների մասին է։ Առհասարակ, մի տեղադրեք մրցակիցներին հետաքրքրող ոչ մի տեղեկություն։ 

7. Պոտենցիալ գործատուի քննադատություն 

 7 Кошелек интернет

Խորհուրդ չի տրվում ձեր էջում քննադատական նկատողություններ հրապարակել։ Այն կարող է կարդալ ոչ միայն գործընկերը կամ ընկերը, այլ նաև տնօրենը, ինչպես նաև ապագա գործատուն, ով կարող է եզրակացություններ անել ձեր շատախոսությունից կամ վարքից։ Գործատուները հաճախ են նայում սոցիալական ցանցերը` հնարավոր աշխատակիցներ գտնելու համար։ Նրանք կարող են կարդալ նախորդ աշխատավայրի մասին գրառումները և հետևություններ անել։ Թույլ մի տվեք ձեզ գրել հաղորդագրություններ, որոնցում դժգոհում եք աշխատանքից, ղեկավարից կամ գործընկերներից։ Նույնիսկ մեկ բացասական գրառումը կարող է բացասաբար ազդել ձեր հեղինակության վրա։ 

8. Ծրագրեր արձակուրդի կամ հանգստյան օրերի համար 

 8 Кошелек интернет

Չի կարելի հայտնել նախատեսվող արձակուրդի անցկացման վայրը և ժամկետը, առավել ևս հրապարակել տոմսերի լուսանկարները, քանի որ դրանք ներկայացնում են ողջ տեղեկատվությունը ձեր մասին։ Անծանոթ էջերի այցելությունը չարագործների ավանդական գործելաոճն է։ Արձակուրդի ու հանգստյան օրերի մասին ձեր ստատուսները կատարյալ խայծ են նրանց համար։ Այդ իսկ պատճառով խուսափեք չափից շատ տեղեկատվություն հաղորդել ձեր մասին սոցցանցերում, իսկ ընկերների հետ կիսվեք անձնական նամակագրության կամ հեռախոսի միջոցով։ Իհարկե, կարելի է սահմանափակել ձեր էջի տեղեկատվության հասանելիությունը անծանոթ մարդկանց համար, սակայն այս տարբերակը երաշխավորում է բացարձակ անվտանգություն միայն այն դեպքում, եթե ձեր էջը հուսալի կերպով պաշտպանված է հարձակումներից։ 

9. Տեղեկատվություն անձնական ֆինանսների մասին 

9 Кошелек интернет

Բնականաբար, երբեք մի հրապարակեք ձեր էջում տեղեկատվություն անձնական եկամուտների մասին։ Բացի այդ, խորհրուրդ չի տրվում հրապարակել ձեր թանկարժեք մեքենայի կամ առանձնատան լուսանկարները։ Գողերը սիրում են դիտել ձեր լուսանկարները, այնտեղ նրանք կտեսնեն նաև ձեր շքեղ կյանքը բնութագրող լուսանկարներ, գրառումներ բարձր վարձատրվող աշխատանքի մասին։ Բնականաբար, խորհրուրդ չի տրվում հրապարակել ձեր տանն առկա արժեքավոր իրերի լուսանկարները, քանի որ թանկարժեք իրերն ինքնին արդեն գրավիչ են ցանկացած տեսակի հանցագործների համար։

10. Վատ սովորություններ և էքստրեմալ հոբբի 

10 Кошелек интернет

Եթե ձեզ հետաքրքրում են էքստրեմալ մարզաձևերը և դուք հաճախ եք վտանգում ձեր կյանքը, ապա պետք չէ հայտնել դրա մասին սոցցանցերում կամ կարող եք օգտվել կեղծ էջերից։ Հաշվի առնելով այն, որ համացանցը դարձել է տվյալների գլոբալ բազա, նման տեղեկատվությունը կարող է վարկաբեկել ձեզ ապահովագրական ընկերության կամ բանկի աչքերում։–0–

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները