438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես տնտեսել տոներին պատրաստվելիս

18:42
25 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. Նովոստի–Արմենիա/. Մենք բազմաթիվ տոներ ունենք` պետական, եկեղեցական, ընտանեկան։ Սեպտեմբերի 21–ին Հայաստանը տոնեց Անկախության օրը, հոկտեմբերին կնշվի Երևանի 2800–ամյակը և բերքի տոնը, նոյեմբերին` Գինու համաժողովրդական տոնը, իսկ հետո արդեն մոտենում է Ամանորը։ Բացի այդ, չի կարելի անտեսել նաև ընտանեկան տոները` ընտանիքի անդամների ծննդյան օրերը, հարսանեկան և այլ հիշարժան օրերը։ Մի տոների ժամանակ մարդիկ փորձում են ճոխ հյուրասիրություն կազմակերպել, մյուսների դեպքում` ժամանց, երրորդների համար կարևոր են նվերները, այսինքն, բոլոր տոներնը, այսպես թե այնպես, կապված են ֆինանսական ծախսերի հետ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 7 գործնական խորհուրդ այն մասին, թե ինչպես կարելի է տնտեսել տոնական օրերին պատրաստվելիս` դրանցից հետո սնանկության եզրին չհայտնվելու համար։

1. Որոշեք բյուջեն և սահմանաչափը

Кошелек праздники

Բոլոր տոնական ծախսերը կանխատեսելի են, այնպես որ պետք է նախօրոք որոշել այն գումարի չափը, որը պատրաստ եք ծախսել տոնական սեղանի, ժամանանցի կազմակերպման ու նվերների վրա։ Կարելի է նաև գումար խնայել հատուկ այդ նպատակի համար։ Գնումների և նվերների ցուցակը ևս կօգնի չգերազանցել սահմանաչափը։

2. Կրճատեք առօրյա ծախսերը

Кошелек праздники

Տոների նախաշեմին կրճատեք առօրյա ծախսերը, օրինակ առավոտվա սուրճը կամ լանչի ընդմիջումը, որոնք հեշտությամբ կարելի է փոխարինել տնից բերված ուտելիքով, ինչը շատ ավելի էժան կլինի ։ Դա մասամբ կփոխհատուցի տոնական սեղանի կամ ժամանցի գումարը։

3. Օգտվեք քեշբեկից

Кошелек праздники

Բանկային քարտի հաճախակի օգտագործումը կարող է վնաս հասցնել անձնական ֆինանսներին, սակայն եթե դա անել խելացի, ապա հնարավոր կլինի որոշ չափով գումար տնտեսել։ Մասնավորապես, շատ բանկեր առաջարկում են անտոկոս վերադարձի ժամկետ, աշխատեք տեղավորվել այդ ժամկետի մեջ։ Բացի այդ, որոշ բանկեր միավորներ են տրամադրում գնումների և քեշբեկի համար, որոնցով կարելի է գնել բենզին, հաճախել սրճարան և այլն։

4. Ընտրեք անվճար ժամանց

Кошелек праздники

Կինոթատրոն, սրճարան, սուրբծննդյան տոնավաճառ այցելելը գումար արժե։ Նման հաճույքների մեկ շաբաթը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր ֆինանսական վիճակին։Այդ իսկ պատճառով ուշադրություն դարձրեք այն ժամանցին, որը կապված չէ ծախսերի հետ։ Այցելեք անվճար ցուցահանդեսներ, տարբեր ժողովրդական փառատոներ, դասախոսություններ, այս ամենը ևս կարող է մեծ հաճույք պատճառել։

5. Զգույշ եղեք զեղչերից և ակցիաներից

Кошелек праздники

Տոներից առաջ շատ խանութներ ջանք չեն խնայում շոփինգից հոգնած մարդկանց գրավելու համար` հայտարարելով տարատեսակ զեղչեր ու ակցիաներ։ Զգոն եղեք, քանի որ ոչ բոլոր առևտրային կետերն են իսկապես իջեցնում իրենց ապրանքների գները։ Բացի այդ, կորցնելով վերահսկողությունը` կարելի է փող վատնել այն իրերի վրա, առանց որոնց հանգիստ կարելի է ապրել։ Գնումների ցուցակները կօգնեն ձեզ այդ հարցում։

6. Օպտիմալացրեք նախատոնական ծախսերը

Кошелек праздники

Պետք է մտածել, թե ինչպես կարելի է օպտիմալացնել որոշ ծախսեր։ Կարելի է ժամանակավոր օգտվել մետրոյից և տնտեսել բենզինի վրա։ Կարելի է վերանայել նաև մթերքի ծախսը. կարելի է ժամանակավորապես ձեռնպահ մնալ դեսերտից կամ ավելի քիչ սնունդ գնել, որպեսզի հետո ստիպված չլինեք այն դեն նետել։

7. Տնտեսեք սուպերմարկետներում

Кошелек праздники

Քանի որ գնումների մեծ մասը, մասնավորապես տոներից առաջ, մեզնից շատերը կատարում են սուպերմարկետներում, ապա պետք չէ անտեսել մի քանի պարզ խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է տնտեսել նման խանութներում։

Առաջին հերթին, խանութ գնալուց առաջ մի կուշտ կերեք, որպեսզի չգայթակղվեք տարատեսակ քաղցրավենիքներով, որոնք վնասակար են և′ ձեր դրամապանակին, և′ կազմվածքին։ Կազմեք ձեզ անհրաժեշտ իրերի ցուցակը և մի շեղվեք, այդ դեպքում ավելի հեշտ կլինի պահպանել նախատեսած բյուջեի չափը։

Երկրորդը, անպետք գնումներից օգնում է խուսափել նաև շտապողականությունը։ Երբ գիտեք, որ ժամանակը սահմանափակ է, ավելի քիչ է ապրանքների ընտրության մեջ կորելու հավանականությունը։ Երրորդը, գնումներ կատարելիս մի մոռացեք ուշադրություն դարձնել պահպանման ժամկետներին, դա առավել ակտուալ է կաթնամթերքի դեպքում։

Մի′ գնեք մթերք, որի պահպանման ժամկետն արդեն մոտենում է, հակառակ դեպքում շատ ափսոս կլինի, եթե դուք չհասցնեք ուտել այն և ստիպված լինեք դեն նետել։ Եվ վերջում, եթե կա հնարավորություն, քաշով գնեք հատիկեղենը, մակարոնեղենը, հրուշակեղենն ու չրեղենը։ Դա ավելի էժան կլինի, քան գնել նույնը, բայց փաթեթավորված։ Փող մի′ վատնեք փաթեթավորման վրա, այն ուտելու չէ։

Հետևելով այս պարզ խորհուրդներին` դուք կտնտեսեք ձեր բյուջեն և ուրախ կանցկացնենք ցանկացած տոն։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։