421.76
4.23
395.76
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես ճիշտ պարտքով գումար տալ

11:32
10 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ինչպես ժողովուրդն է ասում, ընկերոջը պարտքով փող տալու դեպքում կարելի է կորցնել և′ փողը, և′ ընկերոջը։ Հաճախ լինում են դեպքեր, երբ մտերիմ կամ ծանոթ մարդիկ միմյանցից գումար են վերցրել` այն անպայման վերադարձնելու պայմանով, սակայն կամ ուշացրել են վերադարձը կամ ընդհանրապես չեն վերադարձրել։ Իհարկե, միշտ չէ որ այդ ամենը տեղի է ունենում դիտավորությամբ, սակայն դրանից իրավիճակը չի կարգավորվում։ Սակայն ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե մենք ձևակերպել էինք համապատասխան փաստաթղթեր` փոխառության պայմանագրեր, ստացականներ և այլն։ Հենց այս փաստաթղթերը կօգնեին վերադարձնել գումարը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես կարելի է ճիշտ պարտքով գումար տալ, որպեսզի հետագայում վերադարձնել այն։

Ի՞նչ պետք է իմանա պարտքով գումար տվող մարդը

кошелек долг

Մեզնից շատերը կյանքում գոնե մեկ անգամ բախվել են պարտքով տված գումարը վերադարձնելու խնդրի հետ։ Սակայն քչերը գիտեն, թե ինչպես պետք է ճիշտ պարտքով գումար տալ (խոսքը հատկապես մեծ գումարների մասին է), ինչպես կարելի է վտանգից զերծ պահել սեփական ունեցվածքը և կան, արդյոք, փոխառություններ տրամադրելու կանոններ, որոնք ամրագրված են օրենսդրական մակարդակով։ Այս բոլոր հարցերը հարկավոր է ավելի մանրամասն ուսումնասիրել։

Փոխառության պայմանագիր. Հայաստանում փոխառությունների և պարտքերի բռնագանձման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 877–886–րդ հոդվածներով։ Պարտքը վերադարձնելու հետ կապված խնդիրների խուսափելու ամենաարդյունավետ և օրինական միջոցը փոխառության պայմանագիր կնքելն է, որը կարևոր փաստաթուղթ է։ Այն սահմանում է կողմերի փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները։ Փաստաթուղթն ունի իրավաբանական ուժ միայն այն դեպքում, եթե պայմանավորված գումարը գերազանցում է 20 հազար դրամը։ Այս սահմանափակումը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց, իսկ եթե գործարքում մասնակցում է իրավաբանական անձ, ապա պայմանագիրը կազմվում է գումարի ցանկացած չափի դեպքում։ Գործարքի գրավոր ձևը չպահպանելու դեպքում կողմերն իրավունք չունեն վկայակոչել պայմանագրի պայմանները, սակայն միաժամանակ նրանց մոտ պահպանվում է գրավոր այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքը։

кошелек долг

Պայմանագրում անհրաժեշտ է նշել այն ստորագրման ամսաթիվն ու վայրը, կողմերի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, անձնագրի տվյալներ և հաշվառման հասցեն), պարտքով տրվող գումարի չափը (թվերով և տառերով), գումարը վերադարձնելու ամսաթիվը։ Փոխառության պայմանագրում կարող են նշվել նաև գումարը կամ տոկոսը ժամանակին չվերադարձնելու դեպքում սահմանված տույժերի և տուգանքների բռնագանձման պայմանները։ Պայմանագիրը կազմվում է 2 օրինակով (յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ) և կողմերի ցանկության դեպքում կարող է վավերացվել նոտարի կողմից։

Ստացական. դեպքերի մեծ մասում փոխառուին դրամական փոխանցումներ կատարման կամ ինչ-որ իրերի փոխանցման հաստատման համար օգտագործվում է համապատասխան ձևով կազմված ստացականը: Դատական պրակտիկան վկայում է, որ փողերի ստացումն ապացուցելու համար անհրաժեշտ է, որպեսզի փոխառուն իր ձեռքով գրի ստացական (առանց տեխնիկական միջոցների օգտագործման): Ստացականում պետք է նշվեն կողմերի անձնագրերի տվյալները, նրանց հասցեները, փոխառուի կողմից փողերի ստացման փաստը, գումարի փոխանցման ամսաթիվն ու վայրը, ինչպես նաև պարտքը վերադարձնելու ժամկետը: Շատ կարևոր է, որպեսզի ստացականում նշվի նաև փոխառության պայմանագրի համարն ու ամսաթիվը, որի միջոցով պարտքատերը փոխանցել է գումարը փոխառուին:

кошелек долг

Գումարը վերադարձնելուց հետո փոխառուին է վերադարձվում ստացականի բնօրինակը: Վարկատուն պետք է անձամբ ստորագրի ստացականը և գրառում անի այն մասին, որ փոխառուն ամբողջությամբ վերադարձրել է դրամական միջոցները: Գործնականում եղել են դեպքեր, երբ փոխառուները դատական նիստերին հայտարարել են, որ պարտքով փող չեն վերցրել և որ իրենք չենք կազմել ու ստորագրել ստացականը: Այս դեպքերում դատարանը նշանակում է ձեռագրաբանական փորձաքննություն: Ընդ որում փորձաքննության է ենթարկվում ոչ միան փոխառուի ստորագրությունը, այև ստացականի ողջ տեքստը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի ստացականի ամբողջ տեքստը գրվի փոխառուի կողմից:

Պարտավորությունների ապահովում. եթե պարտքով մեծ գումար է տրվում, ապա վարկատուին խորհուրդ է տրվում օգտվել պարտականությունների ապահովման միջոցներից: Հայաստանում այդ միջոցներից ամենատարածվածն ու գործունը գրավն է, որը պահանջում է գրավի մասին պայմանագրի կնքում, որտեղ նշվում է, թե ինչ նպատակով է գրավ դրվում գույքը: Ամենահուսալի գրավն անշարժ գույքն է:

Դա բացատրվում է նրանով, որ այն անհնար է թաքցնել, իսկ գրավի իրավունքը պետք է գրանցվի ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադասրի պետական կոմիտեում: Այս դեպքում անհնար է անշարժ գույքի վաճառքը կամ օտարումն առանց վարկատուի համաձայնության և դրամական միջոցների վերադարձման պարտականությունները խախտելու դեպքում վարկատուն հնարավորություն կունենա դիմել համապատասխան մարմին` գրավադրված գույքի իրացման խնդրանքով: Հիշեք, որ առանց պետական գրանցման անշարժ գույքի գրավն անվավեր է:

Հայցի ներկայացում. փոխառության պայմանագիր կնքելիս ամենակարևորը պարտքի գումարի վերադարձն է, որովհետև ոչ ոք երաշխավորված չէ անբարեխիղճ փոխառուներից։ Այդ իսկ պատճառով պարտատերը նշված ժամկետում պարտքը չվերադարձնելու դեպքում պետք է սկսի պարտքի գումարի գանձման ընթացակարգ և հայցադիմում ներկայացնի դատարան։ Փոխառության պայմանագրով պարտքի գանձման պարագայում հայցի վաղեմության ժամկետը կազմում է 3 տարի։ Հայցի վաղեմության ժամկետը հաշվարկվում է սկսած այն պահից, երբ լրանում է պարտքը վերադարձնելու ժամկետը։ Հայցի վաղեմության ժամկետի լրանալուն պես դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը։

7 Кошелек долг

Դրամական միջոցների գանձման պահանջով հայցադիմումը պետք է ներկայացվի պատասխանողի (պարտատուի) բնակության վայրում գտնվող առաջին ատյանի դատարան, եթե կողմերը պայմանագրով այլ դատարան չեն նախատեսել։ Հայցին անհրաժեշտ է կցել հայցի գումարի 2 տոկսոի չափով պետական տուրքի վճարման կտրոնը, փոխառության պայմանագիրը, պարտավորագիրը, ինչպես նաև այլ անհրաժեշտ փաստաթղթեր։

Հայցադիմում կազմելու համար ավելի լավ է դիմել իրավունքի ոլորտի մասնագետների օգնությանը, քանի որ հայցի ներկայացումը դատարան և գործի վարումն ունեն առանձնահատկություններ, որոնց չիմացությունը կարող է թույլ չտալ պարտատիրոջը վերադարձնել սեփական գումարը։

Ինչպե՞ս նախապես ստուգել փոխառուին

Եթե ցանկանում եք խուսափել տհաճություններից, ապա մի ծուլացեք հետաքրքվել փոխառուի մասին` նրան գումար տալուց առաջ։ Ստուգեք նրա վճարունակությունը և ուսումնասիրեք առկա վարկային պատմությունը։ Դա ավելի դյուրին կլինի, եթե երկու կողմերն ընդհանուր ծանոթներ ունեն, որոնց հետ կարելի է խոսել այդ թեմայով, խորհուրդ լսել և իրավիճակը պարզել։ Անհրաժեշտ տեղեկություն կարելի է ստանալ նաև ինտերնետի միջոցով։ Եթե ապագա փոխառուի բնութագիրն այնքան էլ լավը չէ, մի վախեցեք մերժել նրան, հակառակ դեպքում կարող եք զրկվել ձեր խնայողություններից։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:03
11 Ապրիլի 2024
«Հանրագիտարան փողի մասին»․ լավ միջոց երեխաներին ֆինանսների մասին պատմելու համար
Փողը մեր կյանքի անբաժանելի մասն է: Կարող է թվալ, թե երեխաները կարիք չունեն իմանալու փողի մասին, բայց դա այդպես չէ
10:15
27 Մարտի 2024
Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ