437.67
4.35
404.35
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ է հարկավոր իմանալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

10:37
14 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լուրերով հաճախ կարելի է լսել տեղեկատվություն այն մասին, որ Կենտրոնական բանկը նվազեցնում կամ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սակայն մասնագետներից բացի, քչերը գիտեն, թե ինչ է նշանակում այդ տոկոսադրույքը և ինչ դեր է խաղում տնտեսության մեջ։ Միգուցե միջին վիճակագրական մարդն ինքն իրեն հարց է տալիս` իսկ ինչու՞ է հարկավոր այդ մասին իմանալ։ Իրականում, այդ տեղեկատվությունը շատ օգտակար է ոչ միայն ֆինանսական ոլորտի մասնագետներին կամ տնտեսագետներին, այլև հասարակ քաղաքացիներին։

Ի՞նչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Առևտրային բանկերը, բնակչության պես, վարկ են վերցնում։ Բանկը կարող է վարկային միջոցներ վերցնել կամ այլ առևտրային կամ միջազգային բանկերից կամ էլ ֆինանսական կազմակերպություններից։ Դա իրական է, սակայն ժամանակատար է և թանկ։ Այդ պատճառով երբ բանկերին գումար է հարկավոր լիկվիդայնության պակասը ծածկելու համար (կանխիկ գումարի ժամանակավոր պակաս), նրանք դիմում են Կենտրոնական բանկին` որպես վերջին ատյանի վարկատու։ Իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։

Кошелек ставка рефинансирования

Ինչի՞ վրա է ազդում վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը միայն առևտրային բանկերին տրամադրվող վարկի տոկոսադրույքը չէ, այն նաև ԿԲ–ի հիմնական ու կարևոր գործիքն է ֆինանսական շուկայի և ողջ տնտեսության կարգավորման գործում։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի, այսինքն դրա բարձրացման և նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է գնաճի և ֆինանսական շուկայում առկա տոկոսադրույքների վրա։

Երբ դրամն արժեզրկվում է, ԿԲ–ն գնաճը զսպելու նպատակով բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դա իր հերթին հանգեցնում է տոկոսադրույքների աճի և զսպում է բնակչության ու բիզնեսի վարկավորումը։ Արդյունքում, նվազում է պահանջարկն ու սպառումը, և որպես արդյունք` կրճատվում գնաճը։ Գները սկսում են նվազել, ինչը թվում է, թե լավ է, սակայն մինչև որոշակի աստիճան, քանի որ ցածր գնաճը կարող է հանգեցնել հետագա գնանկման, երբ գների նվազումն արդեն հնարավոր չի լինի վերահսկել։ Ցածր պահանջարկի և գնանկման պայմաններում տնտեսությունը խթանելու համար ԿԲ–ն սկսում է աստիճանաբար նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի արդյունքում տոկոսադրույքները կրճատվում են, վարկավորումն` աճում, ինչը հանգեցնում է նաև պահանջարկի և սպառման ավելացման, ինչն էլ արդյունքում բերում է տնտեսական ակտիվության ու գնաճի ավելացման։ Այսպիսով, վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն գործիքն է, որը թույլ է տալիս ԿԲ–ին իրականացնել առանցքային գործառույթներից մեկը` ապահովել գների կայունություն Հայաստանի տարածքում։

Кошелек ставка рефинансирования

Ինչու՞ է դա պետք իմանալ

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այդ բոլոր գիտելիքները սովորական մարդուն պետք չեն։ Բայց դա միայն թվում է։ Չէ՞ որ մեզանից շատերը բանկերի հաճախորդներ են, մասնավորապես, ավանդատուներ են կամ վարկառուներ։ Եվ բանկի ցանկացած նորմալ հաճախորդ ձգտում է իր ավանդը ներդնել առավելագույնս բարձր տոկոսադրույքով, իսկ վարկը վերցնել ամենացածրով։

Չէ ՞ որ տոկոսադրույքներն ուղղակիորեն կախված են վերաֆինանսավորման տոկոսադրույքից: Այսպես, երբ ԿԲ-ն իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ապա ֆինանսական շուկայի տոկոսադրույքները, ավանդների և որոշակի ժամանակային լագով վարկերի տոկոսադրույքները սկսում են նվազել, և հակառակը: Արդյունքնում վերաֆինանսավորման տոկոսադրույքից է կախված` կթանկանա՞ն մեր պարտքերը կամ կավելանա՞ մեր դեպոզիտների եկամտաբերությունը: Այդ իսկ պատճառով մեզ համար այդքան կարևոր է իմանալ այդ գործիքի մասին և հետևել դրա փոփոխություններին:

Кошелек ставка рефинансирования

Ինչպե՞ս է փոխվել տոկոսադրույքը Հայաստանում

Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների մասին որոշումն ընդունվում է Կենտրոնական բանկի Խորհրդի նիստում և, համապատասխանաբար, տոկոսադրույքները սահմանվում են նախապես հայտարարված տարեկան ժամանակացույցով: Այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում սահմանված է 6 տոկոսի մակարդակում: Այս տարվա մարտին ԿԲ-ն դադարեցրել է դրամային քաղաքականության շարունակական թուլացումը: Կենտրոնական բանկի` տնտեսության խթանման ծրագրի արդյունքում տոկոսադրույքը նվազեցվել է 12 անգամ` 2015 թվականի հունիսի 10,5 տոկոսից մինչև 6 տոկոս 2017 թվականի փետրվարին: Դրանից հետո հաշվետու ժամանակահատվածում նվազել են ավանդների կարճաժամկետ տոկոսադրույքները միջինը 5 տոկոսով և վարկերինը` 4 տոկոսով:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվում է` ելնելով երկրի ընթացիկ տնտեսական վիճակից և գնաճի մակարդակից: Այսպես, օրինակ, ԱՄՆ-ում բազային տոկոսադրույքը սահմանվել է 1–1,25 տոկոս մակարդակում, Եվրագոտում` 0 տոկոս, Ճապոնիայում այն ունի 0,1 տոկոսի բացասական ցուցանիշ: Ռուսաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկրորդական ցուցանիշ է, իսկ դրամային քաղաքականության հիմնական կարգավորող գործիքն առանցքային տոկոսադրույքն է, որն այսօրվա դրությամբ սահմանվել է 9 տոկոսի մակարդակում: Վրաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 7 տոկոս, Ադրբեջանում` 15 տոկոս: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները