438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Գումար տնտեսելու յոթ «ոսկե» կանոնները

10:38
19 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մարդիկ սիրում են հաշվել սեփական փողերը, և մեզնից շատերը դա անում են կանոնավոր կերպով։ Իհարկե, գումար տնտեսելը բավականին բարդ խնդիր է` հաշվի առնելով այն, որ շուկայում պարբերաբար հայտնվում են նոր ապրանքներ, և դրանք ձեռք բերելու գայթակղությունը շատ մեծ է։ Միաժամանակ, պետք չէ մոռանալ դրամական միջոցներն արդյունավետ ծախսելու մասին։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, միշտ չէ, որ մեր ծախսերը հիմնավորված են, այդ պատճառով մենք պետք է սովորենք ճիշտ տնտեսել։ Դա հնարավոր է անել` հետևելով մի քանի դյուրին կանոնների։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է գումար տնտեսելու յոթ դասական «բաղադրատոմսեր», որոնք կարող են օգտակար լինել։

1. Գումարի տնտեսում գնումներ կատարելիս

Кошелек экономия денег

Բյուջեի տնտեսումը սկսվում է ամենասովորականից` ամենօրյա գնումներից։ Խանութ գնալիս անպայման կազմեք անհրաժեշտ ապրանքների ցանկը և հստակ հետևեք դրան։ Սուպերմարկետներում ընտրեք փոքրիկ զամբյուղներ, այլ ոչ թե մեծ սայլակներ։ Ոչ մեծ զամբյուղը հոգեբանական տեսակետից ձեզ «թույլ չի տա» այն լցնել չպլանավորված իրերով կամ մթերքով։ Միշտ համեմատեք ապրանքի նույն տեսակների գները, դա կօգնի ընտրել առավել օպտիմալ տարբերակը ապրանքների լայն տեսականուց։ Աշխատեք վճարել կանխիկ գումար, քանի որ պլաստիկ քարտերը հաճախ խանգարում են տնտեսել, քանի որ մենք դրանք չենք ընկալում որպես փող և աջ ու ձախ մեծ գումարներ ենք վատնում։ Իսկ կանխիկ գումարից շատ ավելի դժվար է բաժանվել։

 

2. Տնտեսում ենք կոմունալ վճարումներում

 Кошелек экономия денег

Այսօր բոլոր տներում տեղադրված են հաշվիչներ, որոնք հստակ ֆիքսում են օգտագործված ջրի, գազի և էլեկտրաէներգիայի քանակը։ Միաժամանակ, դեռ կան մարդիկ, ովքեր օգտվում են էլեկտրական ջրատաքացուցիչներից և ջեռուցման սարքերից, որոնք ավելի լավ է փոխարինել անհատական ջեռուցման համակարգերով, ինչը զգալիորեն կնվազեցնի կոմունալ ծառայությունների ծախսերը։

Անհրաժեշտ է նաև վերահսկել սանտեխնիկայի վիճակը և անհապաղ վերանորոգել ծակ ծորակները, քանի որ նրանք օրական առնվազն 30 լիտր ջուր կարող են բաց թողնել։ Հրաժարվեք ձեզ ոչ պետքական կոմունալ ծառայություններից, եթե չեք ցանկանում զուր փող վատնել, օրինակ, եթե դուք երկար ժամանակով բացակայում եք տնից։

3. Պլանավորումը տնտեսման «քույրն է» 

Зарплата, деньги, экономика, бизнес

Սովորություն դարձրեք ամեն ամսվա սկզբին գրանցել նախատեսվող ծախսերը։ Դա շատ է օգնում ինչպես սեփական, այնպես էլ ընտանեկան  բյուջեն տնտեսելու տեսանկյունից։ Ժամանակ առ ժամանակ նայեք ցուցակը` համեմատելով նախատեսված և իրականացված ծախսերը։

4. Փողերը բանկում պահեք

Банковские вклады

 Բանկերում ներդրված ավանդները տնտեսման բավականին արդյունավետ միջոց է։ Ամենակարևորը հուսալի բանկ ընտրելն է։ Դա թույլ կտա ոչ միայն պահպանել ձեր դրամական միջոցները, այլև տոկոսներ աշխատել ձեր իսկ խնայություններից։ 

5. Առանց սուր անհրաժեշտության բանկերից վարկեր մի վերցրեք

Кошелек экономия денег

Տեղի մի տվեք ձեր ցանկություններին։ Մի հավաքեք անիմաստ պարտքեր։ Վարկերը միայն կստիպեն ձեզ ավելորդ ծախսեր կատարել։ Լավ մտածեք` պե՞տք է ձեզ վարկ, թե՞ ոչ, և կհասցնե՞ք այն բարեխղճորեն վճարել և ժամանակին փակել, եթե, այնուամենայնիվ, որոշել եք վերցնել։

 6. Փնտրեք ամենաբարենպաստ տարբերակը

Кошелек экономия денег

Ծախսերը նախատեսելով` ուսումնասիրեք շուկան և համեմատեք գները։ Մեր նախատեսված գնումները ոչ միշտ են օպտիմալ լինում։ Մասնավորապես, նախկան մեծ գնում կատարելն անհրաժեշտ է ծանոթանալ բոլոր առկա առաջարկներին։

7. «Սև» օր

Кошелек экономия денег

Գումար խնայել «սև» օրվա համար շատ օգտակար է։ Փորձեք անել դա ամեն ամիս` աշխատավարձ ստանալիս։ Դա կօգնի ոչ միայն տնտեսել, ալև մեծ գումար կուտակել։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։