+26
Եղանակը Երևանում
Հայ

Ֆինանսական խաղեր, մրցույթներ և ինֆոգրաֆիկա. Հայաստանում մեկնարկել է «Իմ ֆինանսների ամիսը»

17:28
19 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մեկնարկել է «Իմ ֆինանսների ամիսը», որն անցկացվում է Կենտրոնական բանկի կողմից արդեն չորրորդ տարին անընդմեջ։

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին նշեց Հայաստանի Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը, ծրագրի հիմնական նպատակն է մարդկանց իրազեկել անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման կարևորության մասին և աջակցել հասարակության ֆինանսական առողջացմանը։

«Այս ամսվա ընթացքում մեր կողմից անցկացվող միջոցառումներն ուղղված են այն գիտելիքների յուրացմանը, որոնք կօգնեն ավելի արդյունավետ խնայել միջոցները, պլանավորել ծախսերը, խուսափել պարտքային բեռից, պաշտպանել սեփական իրավունքները։ Նախորդ տարի ծրագրին մասնակցել է շուրջ 5000 մարդ, և ես կարծում եմ, որ սա վատ ցուցանիշ չէ ծրագրի համար, որն իրականացվում է երեք տարի։ Հույս ունենք, որ այս տարի մասնակիցների թիվը կհասնի շուրջ 7000–ի», – ասաց Մկրտչյանը։

Ֆինանսական ավանդույթներ

Մկրտչյանը նշեց, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստանի բնակիչներին կներկայացվեն ինչպես արդեն ավանդական դարձած միջոցառումները, այնպես էլ` նորույթներ, մասնավորապես, կփոխվեն որոշ միջոցառումների ձևաչափերը և կներկայացվեն նորերը:

««Ամսվա» շրջանակում իրականացվող միջոցառումը, որն ամենասիրվածն է մեր բնակչության կողմից, ավտոբուսով շրջագայություններն են դեպի ֆինանսական հաստատություններ, որոնք կազմակերպվում են Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, դրանք դարձել են իրականացվող միջոցառումների ինքնատիպ խորհրդանիշը։ Այս միջոցառմանը մասնակցելու համար գրանցվում են ամենամեծ թվով ցանկացողները, որոնք շրջագայության ընթացքում կարող են իրենց հարցերն ուղղել այս կամ այն ֆինանսական կառույցին», – ասաց Մկրտչյանը։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ կկազմակերպվի 8 շրջագայություն դեպի բանկեր, ապահովագրական ընկերություններ, ֆինանսական հաշտատարի գրասենյակ և հայկական ֆոնդային բորսա։

Ակումբային քննարկումներ

Կազմակերպչի խոսքով, միջոցառումների երկրորդ խոշոր խումբը բաց սեմինարների շարքն է, որոնք կանցկացվեն Կենտրոնական բանկում։ Նախատեսվում է ընդհանուր առմամբ անցկացնել շուրջ 30 սեմինար, որոնցում մասնակցելու համար արդեն գրանցվել է ավելի քան հազար մարդ, և նրանց թիվն աճում է։ Բաց սեմինարների շրջանակում ընդհանուր առմամբ կներկայացվի 25 ֆինանսական թեմա, որոնց շուրջ քննարկումներ կանցկացնեն 16 ֆիանսական կառույցների ներկայացուցիչներ։

Այս տարի բացի Երևանից առաջին անգամ միջոցառումներ և բանավեճեր կկազմակերպվեն նաև Դիլիջանում, որտեղ կանցկացվի յոթ սեմինար ֆինանսական թեմայով։ Այդ սեմինարների հաջոց անցկացումը թույլ կտա հետագայում կիրառել այս պրակտիկան նաև մյուս մարզերում։

Նորույթների թվում նա նշեց ակումբային քննարկումներ, մասնավորապես` «Անտիկաֆե» նոր ձևաչափով։

««Անտիկաֆե» ձևաչափը ենթադրում է քննարկումների անցկացում մեկ բաժակ թեյի շուրջ, որոնց ընթացքում հնարավոր կլինի անդրադառնալ տարատեսակ ֆինանսական թեմաների», – ասաց Մկրտչյանը։

Բացի այդ, Երևանի և մարզերի 12 բուհերի ուսանողների համար կանցկացվի բանավեճերի միջբուհական մրցույթ, որի շրջանակում յուրաքանչյուր թիմին կներկայացվի ֆինանսական խնդիր, ինչի շուրջ նրանք պետք է բանավիճեն։ Լավագույնները կարժանանան մրցանակների։

Եկեք խաղանք «Խնայողություններ» և «Ֆինանսական ֆուտբոլ»

Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, ավանդաբար կանցկացվի «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղը Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցականների համար։ Խաղին կմասնակցեն 150 դպրոցների աշակերտներ, մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն Երևանում նախատեսված եզրափակչին։

Նախատեսվում է նաև կազմակերպել բանավեճեր, կանցկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը, խնայողությունների թեմայով խաղեր, որոնց կմասնակցի հինգ համալսարան։ Ակնկալվում է ավելի քան 70 մարդու մասնակցություն, որոնք կկազմեն գիտակների թիմեր։

«Կկազմակերպվի նաև «Ֆինանսական ֆուտբոլ» խաղը, որը գործարկվել է փետրվարին։ Այս խաղը մշակված է Visa միջազգային ընկերության կողմից, կիրառվում է աշխարհի 140 երկրներում, հիմա այն հարմարեցված է Հայաստանի պայմաններին։ Այն նախատեսված է տարբեր տարիքային խմբի անձանց համար, որոնք ճիշտ պատասխանի դեպքում կարող են «գոլ խփել» և միավորներ վաստակել մրցանակ ստանալու համար», – ասաց Մկրտչյանը։

Այս տարվա նորույթների թվում նա նշեց «Խնայողություններ» խաղը, որը մշակվել է Գերմանիայում և Շվեդիայում, իսկ հիմա այն հարմարեցված է հայկական իրականությանը։ Խաղն անցկացվում է թիմերի միջև, որոնք «ընտանիքներ» են կազմում և կիրառում են իրենց ֆինանսական գիտելիքներն ու հմտությունները առավել բարձր արդյունք գրանցելու համար։ Ակնկալվում է, որ խաղին կմասնակցի 125 մարդ։
Նախատեսվում է անցկացնել նաև տարատեսակ մրցույթներ։ Մասնավորապես, ինֆոգրաֆիկայի մրցույթ կանցկացվի երկու թեմաներով` «Եթե պարտքով, ապա խելամտորեն» և «Այսպես է իմ 1–ը 2 դառնում»։ Կանցկացվի նաև լուսանկարչական մրցույթ, որի նշանաբանն է «Անվճար պանիր միայն թակարդում» և նկարների մրցույթ 5–12 տարեկան երեխաների շրջանում «Որտեղի՞ց է գալիս փողը» թեմայով։

Ինչպես կարծում է կազմակերպիչը, հետաքրքիր կլինի նաև նոր վերամշակման մրցույթը «Խնայի'ր փողը` խնայելով բնությունը» նշանաբանով, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն գաղափարներ միջոցները տնտեսելու և բնությունը պահպանելու համար։

Ինչպես մասնակցել միջոցառումներին

Մկրտչյանի խոսքով, այս տարի «Իմ ֆինանսների ամիսն» անցկացվում է ավելի քան 40 գործընկերների` Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ, որոնք ևս կմասնակցեն միջոցառումներին, կպատասխանեն հարցերի և կանցկացնեն բանավեճեր։

Միջոցառումներին մասնակցելու համար կարելի է նախօրոք ծանոթանալ դրանց բովանդակությանը abcfinance.am կայքում և facebook–յան կամ twitter–յան էջերում, ընտրել առավել հետաքրքիրը, գրանցվել և մասնակցել։

«Ուզում եմ հիշեցնել, որ «Իմ ֆինանսների ամսվա» բոլոր միջոցառումների մասնակցությունն անվճար է։ Հարկավոր է միայն ունենալ ժպիտ և պատրաստակամություն», – ասաց Մկրտչյանը։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:56
11 Հուլիսի 2019
Ինչպես գումար խնայել արձակուրդի համար. 10 հոգեբանական հնարք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն տարածված հոգեբանական հնարքների մասին։
11:03
04 Հուլիսի 2019
Ինչպես ճիշտ պլանավորել արձակուրդային բյուջեն
Եկել է արձակուրդների ժամանակաշրջանը, և ամենաճիշտ ժամանակն է մտածել տարվա ամենագլխավոր հանգստի պլանավորման մասին:
10:40
27 Հունիսի 2019
Ի՞նչ կարող են անել դատական կատարածուները պարտքերի համար (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք այն դեպքերը, որոնց պարագայում ԴԱՀԿ–ը կարող է բռնագանձել քաղաքացիների դրամական միջոցները։
10:15
20 Հունիսի 2019
Ի՞նչ անել եթե ձեր բանկային քարտն արգելափակվել է
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է իրավիճակը`ներկայացնելով խորհուրդներ քարտն աշխատանքային ռեժիմի վերադարձնելու համար։
10:27
13 Հունիսի 2019
Ինչպես խուսափել տարածված ֆինանսական սխալներից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ներկայացնում է առավել տարածված ֆինանսական սխալները:
11:42
10 Հունիսի 2019
Արմենուհի Մկրտչյանը պատմել է, թե ում և ինչու է հարկավոր ֆինանսական կրթությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը խոսել է ֆինանսական կրթության անհրաժեշտության, դպրոցներում նման կրթության ներդրման օգտի և ստացված գիտելիքների գործնական կիրառման մասին։
11:14
04 Հունիսի 2019
Անվտանգության ֆինանսական բարձիկի ստեղծման 10 միջոց
Մարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենք ֆինանսապես պաշտպանված են տարատեսակ չարդարացված հանգամանքների առաջացման դեպքում։
19:40
30 Մայիսի 2019
Ֆինանսներ հայերերն ձևով. ի՞նչ է հետաքրքրում հայերին ֆինանսական ոլորտում
Հայաստանի բնակիչների հետաքրքրությունները ֆինանսական կրթության տեսանկյունից փոխվել են:
11:53
29 Մայիսի 2019
Ինչպե՞ս դառնալ ունևոր. ֆինանսական հաջողության չգրված կանոնները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է մի քանի կանոն, որոնց հետևում են ֆինանսապես հաջող մարդիկ և որոշել է ներկայացնել դրանք։
10:47
22 Մայիսի 2019
Սեփական եկամուտները գրագետ տնօրինելու 5 խորհուրդ և 4 ձև
Ներկայացնում ենք զանազան խորամանկություններ և հնարքներ, որոնք օգտագործելիս կարելի է ճիշտ տնօրինել սեփական դրամական միջոցները։
11:00
15 Մայիսի 2019
ԽԱՂ. Սարոյա՞ն, թե՞ Սևակ. որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին
Որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին, կկարողանա՞ք հատվածներով և անվանական արժեքով որոշել, թե հայ մեծերից ով է պատկերված թղթադրամի վրա։
10:48
08 Մայիսի 2019
Փողերի 8 օրենք, որոնք կապահովեն բարեկեցիկ կյանք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է փողերի օրենքների ընտրանի, որոնք կարող են օգնել «ընտելացնել» սեփական ֆինանսները։