527.46
7.22
475.92
+35
Եղանակը Երևանում
Հայ

Ցանկանու՞մ եք գումար կանխիկացնել բանկոմատից. հիշեք անվտանգության կանոնների մասին

12:13
28 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Պատրաստվում եք ուղևորության, կարևոր չէ` երկար սպասված արձակուրդ, թե գործուղում: Անկասկած, հոգ եք տարել ֆինանսների մասին: Որպես ֆինանսապես գրագետ մարդ` արդեն վաղուց օգտվում եք բանկային քարտերից: Կասկած չունեք, որ ժամանակակից մարդուն պարտադիր չէ իր հետ դրամապանակում կամ գրպանում մեծ գումարներ պահել: Դրա համար գոյություն ունեն բանկային պլաստիկ քարտերին կցված քարտային հաշիվներ, որոնց վրա էլ պահվում են գումարները:

Սակայն ամեն ինչ այդքան ուրախալի չէ… Պլաստիկ քարտերի զարգացմանը զուգընթաց անբարեխիղճ «ստեղծարարները» խարդախության էլ ավելի նոր ձևեր են գտնում, որ ուրիշի գումարին «ձեռք գցեն»: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել առնվազն երկու ասպեկտի` առավելագույնս անվտանգ դարձնել պլաստիկ քարտը փչանալուց կամ կորստից և անշեղորեն պահպանել դրա օգտագործման կանոնները:

Ի դեպ, երկուսի հետ էլ նախապես և մանրամասն ծանոթացնում են յուրաքանչյուր հաճախորդի ցանկացած բանկում: Բայց բոլորը չէ, որ ուշադիր լսում են երկար ու ձանձրալի հրահանգները: Հասկանալով դա` «Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշել է պարզ լեզվով իր ընթերցողին ներկայացնել ամենակարևոր տեղեկությունը և ակտուալ խորհուրդները:

Մի քանի խոսք պլաստիկ քարտերի պաշտպանվածության մասին

Кошелек банкомат

Բարեբախտաբար, քարտերի պաշտպանվածություն գոյություն ունի: Ավելին, քարտն ունի մի քանի աստիճանի պաշտպանություն: Սովորաբար, մեկ քարտում կարող են համադրվել պաշտպանության մի քանի կոմբինացիաներ, նշենք դրանցից երեքը:

1. Տեսողական. նախևառաջ, պլաստիկ քարտերն ունեն խիստ կոնկրետ չափ և պատրաստված են կոնկրետ հաստության պլաստիկից: Քարտի դիմերեսին նշվում են տիրոջ ԱՆՀ-ը, քարտի համարը և գործողության ժամկետը: Նույն կողմում նշվում են քարտային համակարգի (օրինակ, ArCa) և քարտը տրամադրած բանկի տարբերանշանները, պաշտպանիչ հոլոգրամը և այլն:

Դարձերեսի վրա նշվում է քարտապանի ստորագրությամբ հատուկ դաշտը, , նույնականացման սերիական համարները, հեռախոսահամարները, որոնցով պետք է զանգել, եթե քարտը գողացել են կամ բանկոմատը «կուլ է տվել»:

2. Մագնիսական զոլ. ձեր փին կոդի մասին, քարտային հաշվի և հենց քարտապանի մասին գլխավոր տեղեկությունների կրողը: Դրա օգնությամբ բացվում է ձեր հաշվի նկատմամբ հասանելիությունը, և իրականացվում են բոլոր գումարային գործառնությունները: Սա քարտի ամենախոցելի և հեշտ վնասվող մասն է:

3. Չիպ. մագնիսե զոլի հարևանությամբ գտնվող լուրջ պաշտպան: Այլ խոսքերով` միկրոպրոցեսոր, որը պաշտպանում է ձեր քարտն այն պահերին, երբ այն ձեր համաձայնությամբ հայտնվում է խանութների վաճառողների, հյուրանոցի աշխատողների, ռեստորանների մատուցողների ձեռքում և այն վայրերում, որտեղ ձեզ կառաջարկեն վճարել քարտով` ժպիտով մոտեցնելով շարժական վճարային տերմինալը: Բարեբախտաբար, չիպի ողջ տեղեկությունը կոդավորված է, և այն բացելու համար հատուկ կոդ է պահանջվում: Չիպը գաղտնափականով հուսալի կողպեք է:

Իսկ որո՞նք են երաշխիքները

Кошелек банкомат

Նույնիսկ հաշվի առնելով քարտերի պաշտպանության վերոնշյալ փաստարկները` ոչ մի նորմալ բանկ ձեզ երաշխիքներ չի տա, որ ձեր քարտը պաշտպանված է 100 տոկոսով: Իսկ եթե նույնիսկ այդպիսի բան ասի` Մ′Ի ՀԱՎԱՏԱՑԵՔ: Կատարյալ պաշտպանություն չկա և, հավանաբար, երբեք չի լինի: Միշտ կգտնվեն հաքերներ, ովքեր կփորձեն կոտրել տեղեկատվական անվտանգության համակարգերը:

Պարզ խորհուրդներ

Պահպանեք բանկային քարտի շահագործման տարրական կանոնները և հիշեք, որ ոչ ոքին չի կարելի հայտնել գաղտնի փին կոդը, ինչպես նաև քարտի մասին ցանկացած այլ տեղեկություն: Բանկոմատի օգնությամբ գումար կանխիկացնելիս ձեռքով կամ մարմնով փակեք ստեղնաշարը կողմնակի մարդկանց աչքերից: Եթե բանկոմատի աշխատանքային մակերևույթի վրա նկատել եք ինչ-որ անսովոր բան` տարօրինակ ստեղնաշար, շատ մեծ քարտընդունիչ կամ տեսանկարահանման հավելյալ խցիկ, ապա մի օգտվեք այդ սարքից:

Իսկ ավելի լավ է` հայտնեք բանկին ձեր կասկածների մասին: Սովորություն դարձրեք գումար կանխիկացնել հենց բանկերում կամ դրանց մոտ գտնվող բանկոմատներից և տերմինալներից:

Ամենազգոն քարտապաններն անգիր հիշում և քարտի վրա փակում են CVV-կոդը, որը գտնվում է քարտի դարձերեսին, ստորագրության դաշտի կողքին: Այսպիսով, նրանք նվազագույնի են հասցնում ռիսկը, երբ ռեստորանում մատուցողին կամ տուրգործակալությունում օպերատորին են տալիս քարտը: Իմացեք, որ տվյալ կոդը կարող է արտագրվել և հետագայում օգտագործվել անբարեխիղճ մարդկանց կողմից, օրինակ, օնլայն գնումների համար: Իսկ եթե կոդը ձեր քարտի վրա փակ չէ, ապա պահանջեք, որ տերմինալով վճարումները կատարվեն ձեր ներկայությամբ և ձեր հսկողության ներքո:

Բանկում պլաստիկ քարտի տրամադրման դիմում–հայտ լրացնելիս անպայման նշեք SMS ծանուցումներն ակտիվացնելու ֆունկցիան: Այդ դեպքում դուք կկարողանաք SMS հաղորդագրություն ստանալ քարտի հետ կապված բոլոր գումարային գործառնությունների մասին: Դա շատ հարմար է և էժան: Մի շարք խոշոր բանկերում այդ ծառայությունը տրամադրվում է անվճար: Կարելի է նաև բանկում բացել հավելյալ անձնական հաշիվ` խնայողությունների մեծ մասն այնտեղ պահելու համար: Դա կարող է լինել ինչպես ընթացիկ, այնպես էլ դեպոզիտ հաշիվ՝ այն համալրելու կամ հարմար պահին գումար կանխիկացնելու հնարավորությամբ:

Ամեն դեպքում դուք կշահեք, քանի որ բանկը տոկոսներ կփոխանցի ձեր հաշվի մնացորդի վրա: Ի դեպ, բանկի հետ դեպոզիտային պայմանագիր կնքելու դեպքում ձեր եկամուտն ավելի բարձր կլինի: Միաժամանակ լրացուցիչ բացված հաշվից քարտին կարելի է փոխանցել ոչ շատ մեծ գումար, որը բավարար է ամենօրյա ծախսերի կամ նախատեսված գնումների համար:

Անհրաժեշտ միջոցները ցանկացած պահին կարելի է փոխանցել մի հաշվից մյուսին հատուկ «բանկինգ» ծառայության միջոցով: Իսկ եթե դուք օգտագործում եք կրեդիտ քարտեր, ապա հեշտությամբ կարող եք սահմանափակում դնել և օրվա ընթացքում կանխիկացնել ֆիքսված գումար:

Այս կանխարգելիչ միջոցառումները կօգնեն ձեզ քարտը կորցնելու կամ այն չարտոնված օգտագործման դեպքում: Չարագործները պարզապես չեն կարողանա դատարկել ձեր հաշիվները և օգտվել ձեր բոլոր խնայողություններից։

Անտեղի մի′ դիմեք ռիսկի

Кошелек банкомат

Պատկերացնենք, որ էլեկտրոնային փոստով դուք նամակ եք ստացել ձեր բանկից: Մի շտապեք անցնել հղումով: Չի բացառվում, որ դա վարակված նամակ է: Բացի այն, որ նման նամակները կարող են վարակված լինել համակարգչային տարբեր վիրուսներով, դրանք կարող են ձեզ տեղափոխել կեղծ կայքեր, որոնք պատրաստ են գողանալ ձեր բոլոր խնայողությունները: Այդ պատճառով զուր ռիսկի մի դիմեք, ստուգեք տեղեկատվությունը՝ զանգահարելով բանկի տեղեկատվական ծառայություն։

Տեղեկացված ես, ուրեմն զինված ես 

Թույլ մի տվեք, որպեսզի ձեզ ներքաշեն խարդախ սխեմաների մեջ: Ամենատարածված միջոցը, որից օգտվում են բոլոր ժամանակների չարագործները, խաբեությամբ ձեր քարտի տվյալները ստանալն է: Նման դեպքերը բազմաթիվ են, սակայն այդ սխեման դեռ աշխատում է: Զարմացնում է որոշ մարդկանց դյուրահավատությունը, ովքեր առանց վարանելու էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով պատասխանում են իբր բանկի աշխատակիցների հարցերին: Ընդ որում, հապճեպորեն փոխանցում են գաղտնի PIN կոդերը կամ բանկային քարտի այլ տվյալները՝ «բանկի աշխատակցի» այն խնդրանքին, թե դա արվում է ինչ-որ շատ կարևոր համակարգային ստուգումների, տեխնիկական ընթացակարգերի կամ քարտապանի ինքնությունը պարզելու համար: 

Խարդախության երկրորդ ամենատարածված տեսակն է քարտից տեղեկատվություն կորզելը հատուկ սարքերի միջոցով, որոնք տեղադրվում են անմիջապես բանկոմատի կամ տերմինալի վրա: Հաճախ նման սխեմա կիրառվում է ոչ մարդաշատ փողոցներում կամ ոչ լավ լուսավորված վայրերում: Սարքին կցվում է տեսախցիկ, որը հետևում է, թե ինչպես եք դուք մուտքագրում PIN կոդը, երբեմն չարագործները տեղադրում են լրացուցիչ սարք բանկոմատի ստեղնաշարի վրա կամ քարտի համար նախատեսված անցքում: Սրանք ավելի լուրջ տարբերակներ են, որոնք «կարդում են» ձեր բանկային քարտի գրեթե ամբողջ տեղեկատվությունը:

Բանկոմատի մեջ նաև տեղադրում են հատուկ սարք, որն ակնթարթորեն «կուլ է տալիս» ձեր քարտը: Այդ պահին հանկարծ հայտնվում է «բարի» մի մարդ, ով, իբր ցանկանալով օգնել, փորձում է իմանալ քարտի PIN–ը: Այնուհետև պարզվում է, որ քարտը բանկոմատից հանելու բոլոր փորձերն ապարդյուն են, և դուք հուսահատ վիճակում գնում ենք բանկի հետ հարցերը պարզելու, իսկ այդ ժամանակ չարագործը կանխիկացնում է ձեր քարտի ողջ գումարը։

Օգնության շտպող չիպը

Кошелек банкомат

Ավելի լավ է օգտագործել չիպով քարտ: Ցանկալի է բանկից ստանալ SMS հաղորդագրություն քարտով իրականացված ամեն գործողության մասին: Լավ տարբերակ է սահմանաչափ դնել բանկային քարտից գումար կանխիկացնելու համար: Սովորություն դարձրեք օգտվել այն բանկոմատներից, որոնք տեղադրված են անմիջապես բանկերում կամ մարդաշատ վայրերում: Ոչ մի դեպքում մի տվեք քարտը անծանոթ մարդկանց ու մի հայտնեք ձեր PIN կոդը: Եթե բանկոմատը «կուլ է տվել» քարտը, անմիջապես հայտնեք այդ մասին բանկի հաճախորդների աջակցման կենտրոն ու պահանջեք, որպեսզի ձեր քարտը ժամանակավորապես արգելափակեն:

Քարտի ծածկագրերի գաղտնիքները

PIN կոդը քառանիշ կոդ է, որի միջոցով դուք կարողանում եք օգտագործել բանկային քարտը և բանկոմատի կամ տերմինալի միջոցով տնօրինել ձեր գումարը: Բանկը տրամադրում է PIN կոդը փակ ծրարով, և այն բացի ձեզնից չպետք է իմանա ոչ մեկ, անգամ բանկի աշխատակիցը: PIN կոդը մուտքագրելիս զգուշացեք կողմնակի աչքերից, մի գրեք PIN–ը քարտի վրա, իսկ եթե անգամ ինչ-որ տեղ այն գրել եք, մի դրեք գրածը դրամապանակի մեջ, պահեք այն բանկային քարտից ու կանխիկ գումարից հեռու, մի հայտնեք այն ոչ մեկին, մի գրեք PIN–ը ձեր սմարթֆոնում կամ ինտերնետում։

Թույլ մի տվեք, որպեսզի ձեր քարտից արտագրեն CVC2 (MasterCard) կամ CVV2 (Visa) անվտանգության կոդը, որը գտնվում է քարտի դարձերեսի վրա և բաղկացած է եռանիշ թվից։ Իմանալով այդ կոդն ու դիմերեսի վրա ներկայացված տվյալները` չարագործները կարող են հեշտությամբ կատարել առցանց գնումներ: Խորհուրդ ենք տալիս չտրամադրել քարտն անծանոթներին, եթե նրանք կատարում են գործողություններ առանց ձեր ներկայության։

Վերահսկեք ծախսերը

Кошелек банкомат

Ակտիվացնելով SMS հաղորդագրությունների ծառայությունը` դուք կկարողանաք արագ և հուսալի ինքնուրույն վերահսկել ձեր բանկային քարտի ծախսերը: Ձեր սմարթֆոնի վրա միանգամից կհայտնվեն անհայտ վճարումների մասին տեղեկությունները և անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի արգելափակել քարտը։ Անպայման ակտիվացրեք կարճ հաղորդագրությունների ծառայությունը՝ հաշվի առնելով նաև այն, որ հիմա բանկերի մեծ մասը տրամադրում է այդ ծառայությունն անվճար:

Ունեցեք պահուստային խողովակներ քարտն արգելափակելու համար: Բոլորը գիտեն, որ բանկի հեռախոսահամարները նշված են բանկային քարտի վրա, սակայն ոչ բոլորն են մտածում այն մասին, թե որտեղից կարելի է գտնել այդ համարները, եթե բանկոմատը «կուլ է տվել» ձեր քարտը կամ այն գողացել են: Խորհրուրդ ենք տալիս հատկապես զբոսաշրջիկներին և տնից հեռու հանգստացողներին գրել ու առանձին տեղում պահել բանկի հաճախորդների սպասարկման կենտրոնի հեռախոսահամարը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի շտապ արգելափակել քարտը։–0-

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
15 Օգոստոսի 2019
ԹԵՍՏ. որքա՞ն արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի Ձեզ այդ հարցում։
10:51
07 Օգոստոսի 2019
Ֆինանսական բարեկեցության 10 հիմնական սկզբունքները
Ներկայացնում ենք մի շարք սկզբունքներ, որոնց հետևելով` կարելի է կյանքն ավելի լավը դարձնել։
11:24
01 Օգոստոսի 2019
Հինգ ֆինանսական բջջային հավելվածներ ճամփորդների համար
Պատրաստվելով արձակուրդի` թեթևացրեք տարատեսակ ֆրինանսական հարցերի լուծումը ճամփորդության ժամանակ։ Այդ հարցում ձեզ կօգնեն մի քանի օգտակար ֆինանսական անվճար հավելվածներ։
11:06
25 Հուլիսի 2019
Հիփոթեք երիտասարդների և չամուսնացածների համար. ինչպե՞ս ստանալ
Երիտասարդ, աշխատող և չամուսնացած մարդկանց համար հիփոթեքը դեռևս մնում է անհասանելի։ Կարո՞ղ են նրանք հիփոթեք վերցնել և ի՞նչ պայմաններով. այս թեմայի շուրջ զրուցել ենք «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ի (ԱՀԸ) գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի հետ։
12:21
18 Հուլիսի 2019
Կրիպտոարժույթ. գայթակղիչ եկամու՞տ, թե՞ ֆինանսական սնանկության սպառնալիք
ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնը ներկայացրել է հանրապետության բնակչության հետաքրքրությունների փոփոխությունը ֆինանսական կրթման տեսանկյունից։
12:56
11 Հուլիսի 2019
Ինչպես գումար խնայել արձակուրդի համար. 10 հոգեբանական հնարք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն տարածված հոգեբանական հնարքների մասին։
11:03
04 Հուլիսի 2019
Ինչպես ճիշտ պլանավորել արձակուրդային բյուջեն
Եկել է արձակուրդների ժամանակաշրջանը, և ամենաճիշտ ժամանակն է մտածել տարվա ամենագլխավոր հանգստի պլանավորման մասին:
10:40
27 Հունիսի 2019
Ի՞նչ կարող են անել դատական կատարածուները պարտքերի համար (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք այն դեպքերը, որոնց պարագայում ԴԱՀԿ–ը կարող է բռնագանձել քաղաքացիների դրամական միջոցները։
10:15
20 Հունիսի 2019
Ի՞նչ անել եթե ձեր բանկային քարտն արգելափակվել է
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է իրավիճակը`ներկայացնելով խորհուրդներ քարտն աշխատանքային ռեժիմի վերադարձնելու համար։
10:27
13 Հունիսի 2019
Ինչպես խուսափել տարածված ֆինանսական սխալներից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ներկայացնում է առավել տարածված ֆինանսական սխալները:
11:42
10 Հունիսի 2019
Արմենուհի Մկրտչյանը պատմել է, թե ում և ինչու է հարկավոր ֆինանսական կրթությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը խոսել է ֆինանսական կրթության անհրաժեշտության, դպրոցներում նման կրթության ներդրման օգտի և ստացված գիտելիքների գործնական կիրառման մասին։
11:14
04 Հունիսի 2019
Անվտանգության ֆինանսական բարձիկի ստեղծման 10 միջոց
Մարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենք ֆինանսապես պաշտպանված են տարատեսակ չարդարացված հանգամանքների առաջացման դեպքում։