+17
Եղանակը Երևանում
Հայ

Անձնական ֆինանսները կառավարելու անվճար մոբայլ հավելվածների թոփ 8

11:00
22 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ընտանեկան բյուջեն վարելն ամենօրյա և բավականին աշխատատար գործ է: Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ծախսերն ու եկամուտների հաշվի առնելուն, անձնական կուտակումների համար լավագույն տարբերակների որոնմանը, ամենօրյա և խոշոր գնումների ծրագրմանը կօգնեն հատուկ ծրագրային պրոդուկտները, որոնք մշակված են հատուկ բջջային հավելվածների տեսքով հեռախոսների, պլանշետների համար կամ համակարգիչների համար: Այսօր «Նովոստի-Արմենիա» գործակաությունը ծանոթացնում է իր ընթերցողին բջջային որոշ հավելվածների հետ, որոնք կօգնեն ընտանեկան բյուջեի հարցում:

Տվյալ հավելվածների գործառույթները գրեթե նույն են և ներառում են.

1. Եկամուտների և ծախսերի հաշվարկ

2. Վիճակագրության վարում. ստացված և ծախսված միջոցների վիզուալ պատկերում գրաֆիկայի և գծապատկերների միջոցով

3. Եկամուտների և ծախսերի բաշխում ըստ խմբերի

4. Ֆինանսների մուտքի և ծախսերի պլանավորում

5. Տվյալների բազայի ստեղծում

6. Վարկերի տոկոսների հաշվարկ և փոխառությունների հաշվառում

7. Այլ հավելվածներից տեղեկատվություն ստանալու հնարավորություն

8. Անձնական տվյալների պաշտպանություն և համաժամանակեցում տարբեր հարթակների հետ

9. Հիշեցումներ և այլ հաճելի մանրուքներ

Ընտանեկան բյուջե վարելու առավել տարածված հավելվածներ

1. Իմ դրամապանակը (My Money Tracker Lite)` հավելված, որն օգնում է կատարել եկամուտների և ծախսերի հաշվառում, տարբեր գործարքներ, կազմել հաշվետվությունների 7 տարբերակներ գծապատկերների և աղյուսակների միջոցով (ծախսերը և եկամուտները ըստ ամիսների, գործարքները` ըստ խմբերի և ենթախմբերի և այլն): Ծրագրում առկա է գործարքների երկաստիճան տեղեկատու (օրինակ` կարգերը և ենթակարգերը, օրինակ` երեխաներ/խաղալիքներ, երեխաներ/մանկապարտեզներ): Հավելվածի ինտերֆեյսը հասարակ և ֆունկցիոնալ է։

Мой Кошелек - My Money Tracker Lite кошелек приложения

2. Ձեն-մանին թույլ է տալիս պլանավորել անձնական կամ ընտանեկան բյուջեն, վերլուծել եկամուտներն ու ծախսերը` ընդհուպ մինչև գործառնություններ, կանխատեսել առաջիկա ծախսերը, վերահսկել փոխառությունները և պարտքերը: Ձեռնարկատերերի և անձնական բիզնեսով զբաղվածների համար Ձեն-մանին առաջարկում է հատուկ գործառույթներ, որոնց շնորհիվ հնարավոր է առանձնացնել անձնական ծախսերը արտադրականից, հետևել կոնտրագենտների վճարումներին, գնահատել բանկի եկամտաբերությունը:

Дзен-мани кошелек приложения

3. AndroMoney–ն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները ծախսերի վերահսկման և բյուջեի կանխատեսան համար: Ծրագիրը թույլ է տալիս վարել մի քանի հաշիվներ միաժամանակ (ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար), աշխատել ցանկացած արժույթով և մեխանիկորեն հաշվարկել ընթացիկ փոխարժեքը, ստեղծել տեսողական գրաֆիկական հաշվետվություններ և գծապատկերներ, վերլուծել դրամական միջոցների հոսքերը վարկային քարտերով և այլն: Հավելվածն առանձնանում է օգտագործման պարզությամբ և ֆունկցանալությամբ:

AndroMoney кошелек приложения

4. Spendee-ն ներառում է ռուսալեզու ինտերֆեյս ՝ գեղեցիկ ինֆոգրաֆիկայով, ունի ընտանիքի անդամների համար միասնական հաշիվներ ստեղծելու հնարավորություն, թույլ է տալիս հարմարեցնել դրամապանակները հատուկ դեպքերին (խնայողություն կրթության, արձակուրդի կազմակերպման, վերանորոգման համար), տեսականորեն շեշտադրում է (տարբեր գույներով) ծախսերն ըստ կարգերի, ավելացում է կտրոնների և հաշիվների լուսանկարները և այլն: Այն ունի բազմակողմանիություն և շատ հաճելի ինտերֆեյս: Տարբեր ապրանքների և ծառայություների ծախսերի գնահատականը ներկայացվում է շրջանաձև գծապատկերով:

Spendee кошелек приложения

5. Bills Monitor-ը` անգլալեզու հավելված է, որը ստեղծված է հատուկ հիշեցնելու հաշիվների վճարման ժամկետները: Հավելվածի հիշողության մեջ պահպանվում են տվյալներ բոլոր կատարած և ապագա վճարումների վերաբերյալ: Վճարված և չվճարված հաշիվները տեսականորեն առանձնանում են գույնով, հաշիվները ներկայացվում են ցուցակի կամ օրացույցի տեսքով, հնարավոր է հավելվածից գումարի փոխանցում մասնակի կամ լիովին, մի քանի արժույթի օգտագործում, հաշվետվությունների ուղարկում էլեկտրոնային փոստին տարբեր ձևաչափերով:

Bills Monitor кошелек приложения

6. Անձնական ֆինանսական մենեջեր. հավելվածն ունի գործառույթների լայն շրջանակ։ Այստեղ կա այն ամենը, ինչ պահանջվում է ընտանեկան բյուջեի վերահսկման համար` եկամուտների և ծախսերի հաշվառում, ծրագրում, պարտքեր, արժութային հաշիվներ և շատ այլ ֆունկցիաներ։ Անձնական ֆինանսական մենեջերը նկատելիորեն գերազանցում է մրցակիցներին իր հնարավորություններով, բայց զիջում է ինտերֆեյսի ձևավորմամբ։ Ունի ծախսերի և եկամուտների բավականին մանրամասն և ծավալուն երկաստիճան տեղեկատու։ Երկու տեսակի պարտքերի ցուցակը («պարտք վերցնել» և «պարտք տալ») կարելի է ձևակերպել «պարտքերի կառավարում» բաժնում։ Կա ևս մեկ հետաքրքիր ֆունկցիա` լիմիտի սահմանում ըստ կատեգորիայի և ըստ դրամապանակի։ Այս սահմանափակումն օգտակար է նրանց, ովքեր հակված են չմտածված փող ծախսելուն: Այս հավելվածի հաշվետվությունները տրամադրվում են երկու տարբերակով` շրջանային դիագրամի և աղյուսակի տեսքով: Կարելի է առանձին նայել, թե որքան գումար է ծախսվել մուտքագրված կատեգորիայում: Եվս մեկ օգտակար հաշվետվություն է եկամուտների /ծախսերի համեմատումը: Դա հարմար է նախորդ և ընթացիկ ամիսների ծախսերը համեմատելու համար:

Личный финансовый менеджер кошелек приложения

7. KeepFinance. ծախսերի և եկամուտների հաշվառում – այս հավելվածը կարելի է դասել անձնական ֆինանսների վերահսկման պրոֆեսիոնալ գործիքների դասին: Ծրագրի ֆունկցիոնալը թույլ է տալիս տրանզակցիաներ ստանալ բանկերի կարճ հաղորդագրություններից: Գլխավոր էկրանը ահագին տեղեկատվություն է պարունակում` այստեղ կարելի է տեսնել հաշիվների մնացորդները, ծախսերի ամփոփագիրը և նույնիսկ կարևոր հաշվարկների հիշեցումները: Հարկ է նշել, որ KeepFinance-ի անվճար տարբերակն ունի որոշ սահմանափակումներ` հասանելի է միայն մեկ դրամապանակ, կարելի է օգտագործել ոչ ավելի, քան հինգ հաշիվներ, ինչպես նաև եկամտի մեկ աղբյուր: Կան նաև հաշվետվությունների վերաբերող սահմանափակումներ` անվճար հավելվածում հասանելի են միայն եկամուտների և ծախսերի պարզ հաշվետվություններ: Այնուամենայնիվ, ֆունկցիաների բազային (անվճար) հավաքածուն կբավարարի ցանկացած ընտանեկան բյուջեի վերահսկումը:

KeepFinance учет расходов и доходов кошелек приложения

8. Lite տնային հաշվապահություն. սա անձնական ֆինանսների վերահսկման ամենահին և ամենատարածված հավելվածներից է: Անվճար տարբերակն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները տնային հաշվապահություն վարելու համար` ծախսերի և եկամուտների հաշվառում, բազմարժութայնություն, ծախսերի ծրագրում, պարտքեր և վարկեր, նմանատիպ հաշվետվություններ և այլն: Սակայն յան նաև սահմանափակումներ, օրինակ, միայն մեկ օգտատեր և երեք հաշիվ: Ընտանիքի երկրորդ անդամին ավելացնելիս առաջարկվում է գնել ծրագրի ամբողջական տարբերակը:

Домашняя бухгалтерия lite кошелек приложения

Բոլոր վերոնշյալ հավելվածերը նախատեսված են Android և iOS օպերացիոն համակարգերի համար: Եվ սա դեռ ֆինանսների կառավարման ողջ ցանկը չէ: Ներկայացրած հավելվածներից բացի, շուկան ունի բազմաթիվ վճարովի ծրագրեր ավելի մեծ հնարավորություններով, որոնք կարելի է գնել չափավոր գնով:-0-

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:48
20 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ է գնաճը, և ինչու՞ են գներն աճում
Մենք ապրում ենք ապրանքների և ծառայությունների աշխարհում, որոնց գները, ցավոք, հիմնականում աճում են։
14:15
16 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական վնասաբեր ծրագրեր. ինչպես չհայտնվել չարագործների ծուղակում
Այսօր չարագործներն օգտագործում են անձնական ֆինանսական տվյալները որոնելու և ստանալու տարբեր մեխանիզմներ, այդ թվում` ինտերնետի միջոցով։
11:32
13 Սեպտեմբերի 2019
5 քայլ դեպի հաջող հիփոթեք. ինչպես ճիշտ ստանալ հիփոթեքային վարկ
Դուք ցանկանում եք հիփոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն կասկածում եք, և ճիշտ եք անում։
16:02
10 Սեպտեմբերի 2019
Վերաֆինանսավորման տոկոսադրույք. ի՞նչ է դա և ինչի՞ վրա է ազդում
Պատմում ենք, թե ինչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և ինչպես են դրա փոփոխություններն ազդում մեզ վրա։
17:10
06 Սեպտեմբերի 2019
Սեփական խնայողությունները պահելու և բազմապատկելու չորս ձև
Առաջարկում ենք գումարը պահելու և բազմապատկելու առավել օպտիմալ ձևեր։
14:53
04 Սեպտեմբերի 2019
Կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ
Ներկայացնում ենք կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ։
12:26
29 Օգոստոսի 2019
Ֆինանսապես գրագետ աշուն. Հայաստանում կանցկացվեն խաղեր, մրցումներ, վարպետության դասեր
Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ հաճախորդի դժգոհությունը ֆինանսական համակարգից պայմանավորված է նրան ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով:
15:09
19 Օգոստոսի 2019
ԹԵՍՏ. որքա՞ն արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան արդյունավետ եք կառավարում անձնական ֆինանսները։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի Ձեզ այդ հարցում։
10:51
07 Օգոստոսի 2019
Ֆինանսական բարեկեցության 10 հիմնական սկզբունքները
Ներկայացնում ենք մի շարք սկզբունքներ, որոնց հետևելով` կարելի է կյանքն ավելի լավը դարձնել։
11:24
01 Օգոստոսի 2019
Հինգ ֆինանսական բջջային հավելվածներ ճամփորդների համար
Պատրաստվելով արձակուրդի` թեթևացրեք տարատեսակ ֆրինանսական հարցերի լուծումը ճամփորդության ժամանակ։ Այդ հարցում ձեզ կօգնեն մի քանի օգտակար ֆինանսական անվճար հավելվածներ։
11:06
25 Հուլիսի 2019
Հիփոթեք երիտասարդների և չամուսնացածների համար. ինչպե՞ս ստանալ
Երիտասարդ, աշխատող և չամուսնացած մարդկանց համար հիփոթեքը դեռևս մնում է անհասանելի։ Կարո՞ղ են նրանք հիփոթեք վերցնել և ի՞նչ պայմաններով. այս թեմայի շուրջ զրուցել ենք «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ի (ԱՀԸ) գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի հետ։
12:21
18 Հուլիսի 2019
Կրիպտոարժույթ. գայթակղիչ եկամու՞տ, թե՞ ֆինանսական սնանկության սպառնալիք
ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնը ներկայացրել է հանրապետության բնակչության հետաքրքրությունների փոփոխությունը ֆինանսական կրթման տեսանկյունից։