534.43
7.58
476.45
+25
Եղանակը Երևանում
Հայ

Մեկնարկում է «Իմ ֆինանսների ամիսը»

10:20
19 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր սկսվում է հերթական «Իմ ֆինանսների ամիսը», որն անցկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկը:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթության մասնագետ Լուսինե Ներսիսյանի հետ զրույցում պարզել է, թե ինչ միջոցառումներ, մրցույթներ և անակնկալներ են մեզ սպասվում այս տարի։

«Նովոստի–Արմենիա» – Ո՞րն է «Իմ ֆինանսների ամսվա» անցկացման իմաստը։

Լ. Ներսիսյան – Սկզբում կցանկանայի հիշեցնել, որ Կենտրոնական բանկն արդեն չորրորդ տարին է անցկացնում «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է մարդկանց իրազեկել անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման կարևորության մասին և աջակցել հասարակության ֆինանսական առողջացմանը։ Այս ամսվա ընթացքում մեր կողմից անցկացվող միջոցառումներն ուղղված են այն գիտելիքների յուրացմանը, որոնք կօգնեն ավելի արդյունավետ խնայել միջոցները, պլանավորել ծախսերը, խուսափել պարտքային բեռից, պաշտպանել սեփական իրավունքները։ Նախորդ տարի ծրագրին մասնակցել է շուրջ 5000 մարդ, և ես կարծում եմ, որ սա վատ ցուցանիշ չէ ծրագրի համար, որն իրականացվում է երեք տարի։ Հույս ունենք, որ այս տարի մասնակիցների թիվը կհասնի շուրջ 7000–ի։

«Նովոստի–Արմենիա» – Գիտելիքներ ունենալն ու դրանք գործնականում կիրառելը միևնույն բանը չե՞ն, տեղի՞ են ունենում փոփոխություններ մարդկանց ֆինանսական վարքագծում։

Լ. Ներսիսյան – Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գիտելիքների առկայությունը միշտ չէ, որ սահմանում է վարքագիծը։ Կարող եմ բերել ծխելու օրինակը։ Բոլորը գիտեն, որ դա վնաս է և ծախսատար, սակայն շարունակում են ծխել։ Կենտրոնական բանկն անցկացված հարցումների հիման վրա վերլուծել է Հայաստանի բնակչության ֆինանսական գիտելիքների վիճակը։ Պարզվել է, որ մեր բնակչության ֆինանսական գիտելիքների մակարդակը շատ ավելի ցածր է գոյություն ունեցող ֆինանսական պրակտիկայից։ Մարդկանց մեծ մասը ֆինանսական շուկայում գործում է ինտուիտիվ` հիմնվելով սեփական կամ ծանոթների փորձի վրա, սակայն համապատասխան գիտելիքներ չունեն։ Կան հիմնարար, գործնական խորհուրդներ, որոնք տրամադրում են միջազգային մասնագետները անձնական ֆինանսների ոլորտում։ Օրինակ վարկը պետք է վերցնել այն արժույթով, որով եկամուտ ես ստանում։ Սակայն շատերը հակառակ կերպ են վարվում։ Կամ գոյություն ունի խնայողությունների չգրված օրենք, ըստ որի` եկամուտ ստանալիս հարկավոր է առաջին հերթին հետ գցել այդ գումարի 10%–ը խնայողության նպատակով։ Մեզ մոտ, որպես կանոն, մարդիկ սկզբում ծախսում են, որպեսզի հետո հետ գցեն մնացած գումարը։ Եվ սովորաբար ոչինչ էլ չի մնում։ Գոյություն ունի վարկերին վերաբերող պրակտիկա. վարկի մասով ամսական վճարի չափը չպետք է գերազանցի ամսական եկամտի 30–50%–ը (50%–ը, եթե մարդը միայնակ է ապրում և 30%–ը, եթե նա ընտանիք ունի)։ Եվ նման խորհուրդները բազմաթիվ են։ Սակայն մարդիկ հաճախ դրանց չեն հետևում։

«Նովոստի–Արմենիա» – Չորս տարում ինչ–որ բան փոխվե՞լ է

Լ. Ներսիսյան – Հույս ունեմ, որ փոփոխություններ կան։ Չէ՞ որ մենք միշտ այդ մասին խոսում ենք, կազմակերպում սեմինարներ գյուղերում և քաղաքներում։ Մեր միջոցառումների մասնակիցների թիվը մշտապես աճում է, և կան մարդկանց արձագանքներն այն մասին, թե որքան են նրանց օգնել մեր ծրագրերը և որքան են դրանք արդյունավետ։ Մենք դեռ չենք կարող այս ամենն ապացուցել թվերով, քանի որ վերջին հարցումն անցկացվել է 2014 թ.–ին և մենք մեր աշխատանքում ուղղորդվում ենք այդ ցուցանիշներով։ Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր գիտելիքների ինչ–որ բազա ունեն, հազվադեպ են բախվում ֆինանսների հետ կապված լուրջ խնդիրների հետ։

«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչ միոցառումներ կանցկացվեն այս տարի։

Լ. Ներսիսյան – Միջոցառումները, ինչպես միշտ, բազմաթիվ են։ Կան արդեն ավանդակներ, որոնցից է ֆինանսական շրջագայությունը, որը շատ տարածված է բնակչության շրջանում և, ինչպես ցույց է տալիս փորձը, ապահովում է ամենամեծ ներգրավվածությունն ու ճանաչելիությունը։ «Իմ ֆինանսների ամիսը» մարդկանց մոտ ասոցացվում է «կարմիր ավտոբուսի» հետ։ Ֆինանսական հաստատություններով շրջագայությունը կազմակերպվում է ամսվա ընթացքում 8 անգամ և հնարավորություն է ընձեռում ներսից ծանոթանալ ֆինանսական կառույցներին և դրանց աշխատանքին։ Այն իսկապես շատ հայտնի և վառ միջոցառում է։ Քանի որ մասնակիցների թիվը սահմանափակ է, իսկ ցանկացողների թիվը շատ ավելին է լինում, մենք անգամ կազմում ենք երկրորդ` ռեզերվային ցանկը։ Մարդիկ խնդրում են պարտադիր զգուշացնել, եթե հանկարծ որևէ մեկը հրաժարվի և տեղ ազատվի։ Շաբաթական երեք անգամ կազմակերպվում են սեմինարներ` օրական երկու սեմինար, որոնք անցկացնում են գործընկերային կազմակերպությունների մասնագետները։ Նախորդ տարի սեմինարներին մասնակցել է 1500 մարդ։ Կազմակերպվում են ֆինանսական թեմաներին նվիրված քննարկումներ և բանավեճեր, տարատեսակ մրցույթներ։

Այս տարի մրցույթներն անցկացվելու են փոքր–ինչ այլ ձևաչափով։ Կա լուսանկարչական մրցույթ, որի նշանաբանն է «Անվճար պանիր միայն թակարդում»։ Կանցկացի նկարների մրցույթ 5–12 տարեկան երեխաների շրջանում «Որտեղի՞ց է գալիս փողը» թեմայով։ Հույս ունենք, որ կստանանք լավ և հետաքրքիր աշխատանքներ, քանի որ երեխաները միշտ ուրախացնում են իրենց գաղափարներով և այնքան են կապվում դրանց հետ, որ հետո չեն ցանկանում բաժանվել իրենց աշխատանքներից։ Անցկացնում ենք նաև ինֆոգրաֆիկայի մրցույթ երկու թեմաներով` «Եթե պարտքով, ապա խելամտորեն» և «Այսպես է իմ 1–ը 2 դառնում»։

Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, ավանդաբար կանցկացվի «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղը Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցականների համար։

«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչ անակնկալներ են սպասվում «Իմ ֆինանսների ամիսը» միջոցառման մասնակիցներին այս տարի։

Լ. Ներսիսյան – Կան նոր միջոցառումներ, օրինակ` գործընկերային կազմակերպության առաջարկած ակումբային քննարկում «Անտիկաֆե» ձևաչափով կամ խնայողությունների թեմայով խաղ, որին մասնակցում է հինգ համալսարան։ Խաղը մշակված է Գերմանիայում և Շվեդիայում, իսկ մենք հարմարացրել ենք այն մեր պայմաններին։ Այս անգամ միջոցառումն առաջին անգամ բացի Երևանից կանցկացվի նաև Դիլիջանում։ Մասնավորապես նախատեսում ենք այնտեղ կազմակերպել յոթ սեմինար։

Իսկական անակնկալ կլինի մեր նոր վերամշակման մրցույթը «Խնայի'ր փողը` խնայելով բնությունը» նշանաբանով։ Եվ, իհարկե, կլինեն բազմաթիվ նվերներ, մրցանակներ և' Կենտրոնական բանկից, և' գործընկերային կազմակերպություններից։

«Նովոստի-Արմենիա» - Որքանո՞վ են մարդիկ իրազեկված ձեր կողմից կազմակերպվող միջոցառումների մասին, և ի՞նչ է հարկավոր ձեր ծրագրերին մասնակցելու համար:

Լ. Ներսիսյան – Միանգամից նշեմ, որ մասնակցությունն անվճար է, և մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար, սակայն տեղերը սահմանափակ են: Այդ պատճառով գրանցումը չարժե ուշացնել։ Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, ապա ես խորհուրդ կտայի հետևել մեր Facebook-յան էջին` ABCFinance.am, որտեղ հրապարակվում է միջոցառումների և մրցույթների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:

Մենք նաև հրատարակել ենք անհրաժեշտ նյութեր, որոնք տարածվում են Երևանում և մարզերում գործող մեր գործընկեր կազմակերպությունների միջոցով: Բացի այդ, մեզ օգնում են կամավորներ, հիմնականում, ուսանողներ: Նրանք տեղեկատվությունը տարածում են ուսանողների շրջանում և սոցիալական ցանցերում իրենց էջերի միջոցով: Մեր գործընկեր կազմակերպությունների թիվը, ի դեպ, տարեց տարի աճում է: Նախորդ տարի դրանք 35-ն էին, այս տարի` 40–ը: Այնպես որ այս տարի ներգրավվածությունն էլ ավելի մեծ կլինի: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:56
11 Հուլիսի 2019
Ինչպես գումար խնայել արձակուրդի համար. 10 հոգեբանական հնարք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեղեկատվություն տարածված հոգեբանական հնարքների մասին։
11:03
04 Հուլիսի 2019
Ինչպես ճիշտ պլանավորել արձակուրդային բյուջեն
Եկել է արձակուրդների ժամանակաշրջանը, և ամենաճիշտ ժամանակն է մտածել տարվա ամենագլխավոր հանգստի պլանավորման մասին:
10:40
27 Հունիսի 2019
Ի՞նչ կարող են անել դատական կատարածուները պարտքերի համար (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք այն դեպքերը, որոնց պարագայում ԴԱՀԿ–ը կարող է բռնագանձել քաղաքացիների դրամական միջոցները։
10:15
20 Հունիսի 2019
Ի՞նչ անել եթե ձեր բանկային քարտն արգելափակվել է
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է իրավիճակը`ներկայացնելով խորհուրդներ քարտն աշխատանքային ռեժիմի վերադարձնելու համար։
10:27
13 Հունիսի 2019
Ինչպես խուսափել տարածված ֆինանսական սխալներից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ներկայացնում է առավել տարածված ֆինանսական սխալները:
11:42
10 Հունիսի 2019
Արմենուհի Մկրտչյանը պատմել է, թե ում և ինչու է հարկավոր ֆինանսական կրթությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը խոսել է ֆինանսական կրթության անհրաժեշտության, դպրոցներում նման կրթության ներդրման օգտի և ստացված գիտելիքների գործնական կիրառման մասին։
11:14
04 Հունիսի 2019
Անվտանգության ֆինանսական բարձիկի ստեղծման 10 միջոց
Մարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենք ֆինանսապես պաշտպանված են տարատեսակ չարդարացված հանգամանքների առաջացման դեպքում։
19:40
30 Մայիսի 2019
Ֆինանսներ հայերերն ձևով. ի՞նչ է հետաքրքրում հայերին ֆինանսական ոլորտում
Հայաստանի բնակիչների հետաքրքրությունները ֆինանսական կրթության տեսանկյունից փոխվել են:
11:53
29 Մայիսի 2019
Ինչպե՞ս դառնալ ունևոր. ֆինանսական հաջողության չգրված կանոնները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է մի քանի կանոն, որոնց հետևում են ֆինանսապես հաջող մարդիկ և որոշել է ներկայացնել դրանք։
10:47
22 Մայիսի 2019
Սեփական եկամուտները գրագետ տնօրինելու 5 խորհուրդ և 4 ձև
Ներկայացնում ենք զանազան խորամանկություններ և հնարքներ, որոնք օգտագործելիս կարելի է ճիշտ տնօրինել սեփական դրամական միջոցները։
11:00
15 Մայիսի 2019
ԽԱՂ. Սարոյա՞ն, թե՞ Սևակ. որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին
Որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին, կկարողանա՞ք հատվածներով և անվանական արժեքով որոշել, թե հայ մեծերից ով է պատկերված թղթադրամի վրա։
10:48
08 Մայիսի 2019
Փողերի 8 օրենք, որոնք կապահովեն բարեկեցիկ կյանք
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է փողերի օրենքների ընտրանի, որոնք կարող են օգնել «ընտելացնել» սեփական ֆինանսները։