535.47
7.6
476.74
+20
Եղանակը Երևանում
Հայ

Վալերի Գերգիևը պատմել է իր կարիերայի ճակատագրական «հայկական հետքի» մասին (ՎԻԴԵՈ)

16:57
22 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռեժիսոր Վալերի Գերգիևը «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի եթերում կիսվել է Հայաստանում իր աշխատանքի տպավորություններով և նրանով, թե ինչպես են հայերն օգնել նրան երաժշտության աշխարհում:

Երեք հայերը և ռիթմի զգացողություն չունեցող տղան

Գերգիևը պատմել է, որ սկզբում նրան չէին ուզում վերցննել երաժշտական դպրոց, համարելով, որ նա ռիթմի զգացում չունի: Սակայն Գերգիևի ընտանիքի հարևանը` հայ Յուրի Արզումանովը, պնդում էր, որ պատանի Վալերիին ուղարկեն սովորելու:

Դպրոցում երկու ամիս սովորելուց հետո շարունակում էին կարծել, որ տղան ռիթմի զգացողությունից զուրկ է: Գերգիևի մայրը շատ սրտնեղած էր, տանեցները` նույնպես, մինչև որ մի օր ընտանիքի հայրը ռեստորանում ընթրելիս խնդրի մասին պատմեց կոմպոզիտոր Լեոն Դավիդովին:

«Նա եկավ մեր տուն և ինչ-որ ակորդ զարկեց: Հարցրեց` «Քանի՞ նոտա է»: Դե երեքն էին: Ես յոթ տարեկան էի, կարծես: Դե երևի ասացի, որ երեքն են»,- հիշում է Գերգիևը:

Դրանից հետո կոմպոզիտորը միանգամից զանգահարել է երաժշտական դպրոցի տնօրեն Հակոբյանին:

Անվախ ղեկավար անգնահատելի փորձով

27 տարեկանում Գերգիևը դարձել է Հայաստանի պետական նվագախմբի դիրիժոր: Բոլորը կարծում էին, որ նա ամբողջությամբ տրված և պատկանում է Մարիինյան թատրոնին:

«Դա այդպես է, - հաստատեց Գերգիևը,- բայց ես այնտեղ աշխատել եմ 4 տարի, 4 սեզոն էլ` Երևանում Հայաստանի պետական նվագախմբի գլխավոր դիրիժոր: Եվ սա ինձ համար կյանքի հսկայական փորձ էր»:

Նա պատմել է նաև մի զվարճալի դեպք մասին, որ տեղի է ունեցել նրա հետ Հայաստանում աշխատելու տարիներին:

«Ինչպես ինձ ասացին այն ժամանակ`«Դու «հարյուր հայ» ես ղեկավարում, նշանակում է, ոչնչից չես վախենում», - ծիծաղով հիշել է դիրիժորը: --0--


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:49
14 Հուլիսի 2019
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը:
15:43
13 Հուլիսի 2019
Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պատմության մասին ֆիլմ կնկարեն
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու ուղղությամբ:
13:55
12 Հուլիսի 2019
Տիգրան Մանսուրյանի «Երևանն» առաջին անգամ կհնչի մայրաքաղաքում բաց երկնքի տակ
Կոմիտասի 150–ամյակին և Տիգրան Մանսուրյանի 80–ամյակին նվիրված համերգ կկայանա ուրբաթ Ազգային ժողովի այգում։
15:01
01 Հուլիսի 2019
«Իտալական մաֆիայի կրտսեր կազմը». հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել Ռուսական առաջին ալիքով (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» շոուի ժամանակ:
13:14
26 Հունիսի 2019
ՕՐՎԱ ՎԻԴԵՈ. Dan Gharibian Trio–ի չքնաղ ելույթը Գեղարդի վանքում
Dan Gharibian Trio հայտնի եռյակը Սայաթ–Նովայի երգերից մեկն է կատարել
11:17
18 Հունիսի 2019
Եվս մեկ հայ. երգիչ ARS-N–ը միացել է Black Star–ին (ՎԻԴԵՈ)
Black Star պրոդյուսերական թիմին միացել է «Песня на ТНТ» շոուի մասնակից, երգիչ ARS-N – ը։
21:07
17 Հունիսի 2019
A’Studio հայտնի խումբը համերգ կտա Երևանում
Ռուսական A’Studio հայտնի խումբը կժամանի Երևան։

13:38
17 Հունիսի 2019
Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Emmy Award հեղինակավոր ամերիկյան մրցանակին
«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի Emmy Award բարձրագույն մրցանակին։
21:15
16 Հունիսի 2019
Վավերագրական ֆիլմ է նկարահանվում մեծ մեկենաս և գործարար Լևոն Հայրապետյանի մասին
Հիշեցնենք, որ Հայրապետյանը մահացել է 2017 թվականին Մորդովիայի բանտում:
16:52
04 Հունիսի 2019
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի հերթական թիզերը` Բեյոնսեի հնչյունավորմամբ (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի հերթական թիզերը` Բեյոնսեի հնչյունավորմամբ։
12:55
01 Հունիսի 2019
Շանհայում կկայանա Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» մասին պատմող ֆիլմի համաշխարհային պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Շանհայում կկայանա Արամ Խաչատրյանի գլուխգործոցի`«Սուսերով պարի» մասին պատմող ֆիլմի համաշխարհային պրեմիերան: