480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
«The Revenant»-ն առաջադրվել է Օսկարի 12 անվանակարգերում
19:28
14 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի Լոս Անջելեսում հայտարարել են «Օսկար» կինոմրցանակի հավակնորդներին։

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «The Revenant» («Ողջ մնացածը») ֆիլմը Լեոնարդո Դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ առաջադրվել է Օսկարի միանգամից 12 անվանակարգերում, այդ թվում` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Ժապավենը մրցանակի համար կպայքարի նաև «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն օպերատոր», «Կոստյումների դիզայն», «Մոնտաժ», «Դիմահարդարում և սանրվածքներ», «Դեկորացիաներ», «Լավագույն ձայն», «Ձայնի լավագույն մոնտաժ», «Տեսաէֆեկտներ» անվանակարգերում։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են նաև «Արագ անկում» («The Big Short»), «Լրտեսական կամուրջ», «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհ», «Մարսիացին», «Սենյակը» և «Ուշադրության կենտրոնում» ժապավենները։

Լավագույն դերասանի կոչման համար կպայքարեն Լեոնարդո Դի Կապրիոն («The Revenant»), Բրայան Քրենսթոնը («Տրամբո»), Մեթ Դեյմոնը («Մարսիացին»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս») և Էդդի Ռեդմեյնը («Դանիացի աղջիկը»)։

Լավագույն դերասանուհի կարող են դառնալ Քեյթ Բլանշեթը («Քերոլ»), Բրի Լարսոնը («Սենյակը»), Ջենիֆեր Լոուրենսը («Ջոյ»), Շառլոթ Ռեմփլինգը («45 տարի») և Սիրշու Ռոնանը («Բրուքլին»)։

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում նշել են այնպիսի բեմադրիչների, ինչպիսիք են Թոմաս Մքքարթին («Սենյակը»), Ադամ Մքքեյը («Արագ անկում»), Ջորջ Միլլերը («Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը»), Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («The Revenant») և Լեոնարդ Աբրահամսոնը («Սենյակը»)։

Երկրորդ պլանի լավագույն դերասանի կոչման համար կպայքարեն Քրիստիան Բեյլը  («Արագ անկում»), Սիլվեստր Ստալոնեն («Անձնակազմ»), Մարկ Ռուֆալո («Ուշադրության կենտրոնում»), Թոմ Հարդին («The Revenant»), Մարկ Ռայլանսը («Լրտեսական կամուրջ»)։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու կոչման են հավակնում` Ալիսիա Վիքենդերը («Դանիացի աղջիկը»), Ռեյչել Մաքադամսը («Ուշադրության կենտրոնում»), Ջենիֆեր Ջեյսոն Լին («Անտանելի ութնյակը»), Ռունի Մարան («Քերոլ») և Քեյթ Ուինսլեթը («Սթիվ Ջոբս»)։

Հաղթողները կհայտարարվեն փետրվարի 28–ին։

Հավակնորդների ամբողջական ցուցակը հրապարակվել է «Օսկար» կինոմրցանակի պաշտոնական կայքում։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
14:27
29 Մայիսի 2017
Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պեդրո Ալմադովարն ու նրա ժյուրին կայացրեցին իրենց դատավճիռը։