ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող հայտնի «Ձայնը» վոկալի շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկին հայհոյել է ռուսական Առաջին ալիքի եթերում։
Նրան զայրացրել է Մաքս Բարսկու «Մշուշներ» երգը, որը կատարել է Վադիմ Բելոգլազովը, ում չի պտտվել ժյուրիի անդամներից ոչ մեկ։
Загружается новость ...
"Право"
«Սա իսկապե՞ս քեզ դուր է գալիս։ Ազնվորեն ասա ինձ. «Այո, Ալեքսանդր Բորիսովիչ, ես ամեն առավոտ լսում եմ նման երգեր։ Ես պաշտում եմ նման եգեր, սա լավագույն է, ինչ կա աշխարհում։ Ձեռ Մոցարտը` ինչ–որ ..., Չայկովսկին` ընդհանրապես ..., Beatles–ը չի կարելի է լսել, Պելագեային չի կարելի, իսկ Գրադսկիի մասին ես առհասարակ լռում եմ», – չկարողացավ իրեն զսպել ռուսական էստրադայի վարպետը։ -0-