440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ի աջակցությամբ ԵՊՀ–ի ուսանողներն իրագործեցին իրենց մշակութային նախագիծը

14:58
15 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մի խումբ ուսանողուհիներ կյանքի կոչեցին իրենց նախագիծը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նախագիծն ուղղված թատրոն-երիտասարդություն կապի սերտացմանը։

Երիտասարդների ջանքերով Երևանի կամերային թատրոնի հետ համատեղ ներկայացվեց «Մարքեթինգի կիրառման առանձնահատկությունները թատրոնում» նախագիծը, որն անդրադարձավ մշակութային արժեքներին ուսանողների հասանելիության ու հետաքրքրվածության հիմնախնդրին։

«Ուսանողներն այսօր անդրադարձ են կատարել մի շատ նուրբ հարցի՝ մշակույթի՝ որպես մեր կյանքի անբաժանելի մասի, և թատրոնի դերին երիտասարդների կյանքում։ Կարծում եմ նմանօրինակ հարցերի շուրջ իրական պատկերի նկարագրությունն ու առկա հիմնախնդիրների վերլուծությունը երիտասարդների կողմից առավել քան կարևոր են։ Բացի այդ նախագծի նկատմամբ լուրջ վերաբերմունքի մասին է վկայում այն, որ ուսանողուհիներն իրենց առջև դրված խնդրին ոչ ավանդական ու հետաքրքիր լուծում են տվել՝ իրականացնելով հաջողված գովազդային արշավ իրենց համալսարանի շրջանակներում։ Մեր ընկերության կողմից ուսանողներին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրագործվում և շատերն ընկերությունում աշխատելու հրավեր են ստանում։ Ուրախ եմ, որ այս անգամ ևս կարողացանք լինել ուսանողների կողքին, աջակցել նրանց նախագծի իրականացմանը։ Համոզված եմ՝ նման երիտասարդներին մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ են սպասում ապագայում»,- «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Միջոցառումը կազմված էր երկու մասից՝ առաջին հատվածում ելույթով հանդես եկան ուսանողները, ներկայացրին իրենց վերլուծությունները «Չորս մարքեթոլոգների սիրո խոստովանություն» վերնագրի ներքո, իսկ երկրորդ հատվածում՝ հանդիսատեսը վայելեց Կամերային թատրոնի «Սիրո խոստովանություն» ներկայացումը պրոֆեսիոնալ դերասանների կատարմամբ։ Պետական կամերային թատրոնի անձնակազմը մեծ ուրախությամբ ընդառաջել ու աջակցել էր ուսանողներին՝ ներկայացումից առաջ սեփական նախագիծը հանդիսատեսին ներկայացնելու հնարավորություն տալով։

Նվարդ Մաթևոսյանին, Անի Հայրապետյանին, Թեհմինե Սաֆարյանին և Ռիմա Պողոսյանին հաջողվեց լսարանի և իրենց բուհի երիտասարդների ուշադրությունը գրավել «երիտասարդություն-թատրոն» հիմնախնդրին՝ ներկայացնելով լուծման իրենց (ոչ ավանդական) տարբերակները։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:48
13 Մարտի 2024
Հրապարակվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացնող LADANIVA խմբի եվրատեսիլյան տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացնող LADANIVA խմբի եվրատեսիլյան տեսահոլովակը․ ՎԻԴԵՈ
10:53
10 Մարտի 2024
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում (ՖՈՏՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում․ ՖՈՏՈ)
20:55
07 Մարտի 2024
Մոսկվայի հայտնի ազգերի թատրոնը Սաթի Սպիվակովայի հետ առաջին անգամ ելույթ կունենա Երևանում (ՖՈՏՈ)
Մոսկվայի Ազգերի Թատրոնի «Դեղձանիկը» ներկայացումը կցուցադրվի ապրիլի 5–6–ը Կ․ Ստանիսլավկսու անվան դրամատիկական թատրոնի բեմում
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում