Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
11:40
09 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
Ռեփերը Հայաստանի գլխավոր հրապարակում մոտ 40 հազար մարդ է հավաքել և գունեղ շոու է ներկայացրել։ Մոտ երկու ժամ նա կատարել է իր ամենահայտնի հիթերը, ինչպես նաև նոր կոմպոզիցիաներ և զուգերգեր։
Կոմպոզիցիաներից մեկի կատարման ժամանակ Տիմատին բեմ է դուրս եկել` ծածանելով Հայաստանի դրոշը։
Երգիչը Երևանին կարճ ռեփ է նվիրել և խոստացել վերադառնալ Հայաստան։
Հանրապետության հրապարակում Տիմատիի համերգը թվով երկրորդն է Երևանում։ Նրա առաջին համերգը կայացել է Հայաստանում 2015 թվականին։ Երգիչը պետք է երգեր նաև մայիսի 12–ին Black Star Mafia–ի արտիստների հետ, սակայն դուրս չի եկել բեմ` տեխնիկական պատճառներով։ -0-
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին