ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պուշկինի մեդալով է պարգևատրել Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, հայտնում է «Արմենպրես»-ը` հղում անելով իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում հրապարակած հրամանագրին։
ՌԴ նախագահը մշակույթի գործիչներին պարգևատրել է շքանշաններով ու մեդալներով։
Հրամանագրում նշվում է, որ Պուտինը սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցային պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ «Ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ներդրած զգալի ավանդի համար»:
Նույն հրամանագրով պետության ղեկավարը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ԱՄՆ-ի քաղաքացուհի, «Լերման ԼԼՍ» ընկերության նախագահ Էլիզաբեթ Լերմանին, ՉԺՀ-ի քաղաքացի, Չինաստանի պետական մեծ թատրոնի տնօրեն Չեն Պինին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում