ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Պատանի երգիչ Ռոբերտ Բագրատյանը դուրս է եկել «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակիչ` փայլուն կատարմամբ գերելով ժյուրիի անդամներին և հանդիսատեսին։
Ուրբաթ Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող շոուի «Մենամարտեր» փուլում Սերգեյ Ֆիլինը, Ռոբերտ Բագրատյանն ու Իվան Սոխնևը կատարեցին Բրունո Մարսի Uptown Funk երգը։
Փայլուն եռյակի մարզիչ Սվետլանա Լոբոդան ընտրեց Ռոբերտ Բագրատյանին։
«Ինձ հետ մնում և առաջ է շարժվում...Բագրատյան Ռոբերտը», – նշել է Լոբոդան։–0–