Օպերան ժամանակավորապես կղեկավարի փոխտնօրենը. Օրբելյանը կմնա գեղարվեստական ղեկավարի պաշտոնում (ՎԻԴԵՈ)
14:47
01 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրեն դեռ չի նշանակվի, այդ պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի ներկա փոխտնօրեններից մեկը:
Загружается новость ... "Лево"
Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Երկուշաբթի առավոտյան ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Օպերային թատրոնի աշխատակիցները, մշակութի գործիչներ և շարքային քաղաքացիներ, որոնք վրդովված են Կոնստանտին Օրբելյանի` Օպերայի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումից, ինչը տեղի է ունեցել մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով:
Հավաքվածներն աջակցել են Օրբելյանին` միաժամանակ պահանջելով Ղարիբյանի հրաժարականը: Օպերայի մի խումբ աշխատակիցներիընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես նշել է Արզումանյանը, կառավարության ղեկավարը խոստացել է արդեն այսօր ներկայացնել թատրոնի կոլեկտիվին Օրբելյանի ազատման օգտին Ղարիբյանի կողմից ներկայացրած փաստարկները, ինչին ի պատասխան թատրոնը պետք է ներկայացնի իր հակափաստարկները: Հետո նախատեսվում է ևս մեկ հանդիպում Փաշինյանի հետ` խնդրի լուծումը գտնելու նպատակով:
«Ըստ Փաշինյանի, եթե այդ փաստարկներից գոնե մեկը կեղծ կլինի, ապա դրանք ներկայացրածները միանգամից կպատժվեն, կազատվեն աշխատանքից», - ասաց Արզումանյանը:
Նա նշեց նաև, որ ժամանակի սղության պատճառով մշակույթի նախարարի պաշտոնակատար Ղարիբյանի ազատման պահանջն ընդհանրապես չի քննարվել: Ղարիբյանը չի մասնակցել հանդիպմանը:-0-
Հայաստանում մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերը կդառնան Կանանց միամսյակի գեղեցիկ ամփոփում: Թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը»․ ՖՈՏՈ
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին