ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան: Թրեքը հրապարակվել է սեպտեմբերի 7-ին georgemichaelVEVO-ի YouTube-ալիքում, գրում է
lenta.ru-ն:
Երգը կոչվում է Fantasy, այն դարձել է 1990 թվականի համանուն կոմպոզիցիայի վերամշակում:
Ձայնագրմանը մասնակցել է Chic խմբի ամերիկացի երաժիշտ Նայլ Ռոջերսը:
Սինգլը կընդգրկվի Listen without Prejudice/MTV Unplugged ալբոմում, որի ծանուցումը սպասվում է հոկտեմբերի 20-ին:
Ջորջ Մայքլը մահացել է դեկտեմբերի 25-ին Մեծ Բրիտանիայի իր տանը 53 տարեկան հասակում: -0-